Գործելաոճ. ահաբեկում են նաեւ սփյուռքահայի

25/05/2019 schedule10:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մայիսի 25-ի համարում

Հաճախ ենք ականատես լինում դեպքերի, երբ երկու սուբյեկտների միջեւ ծագած քաղաքացիական վեճերին միջամտում են իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Որպես կանոն, նման միջամտությունները ունենում են մեկ նպատակ` կողմերից մեկին պարտադրել ընդունել հակառակորդի պահանջները: Իսկ իրավապահներն այդ գործընթացում ստանձնում են ահաբեկողի դեր: Հակառակ կողմը կա՛մ ավելի բարձրաստիճան հովանավոր պետք է ներքաշի, կա՛մ էլ պիտի համաձայնի իրեն առաջարկվող պայմաններին: Նման մի դեպքի մասին տեղեկացանք վերջերս: Քաղաքացիական վեճը, որին այս տարեսկզբից միջամտել է նաեւ Աշտարակի դատախազությունը, ունի երեք տարվա վաղեմություն: Քաղաքացիական վեճի էությունը եղել է այն, որ ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխված Վարդգես Հագոփյանը դեռեւս 2003թ. փետրվարին աճուրդում գնել է Աշտարակ-Գյումրի մայրուղու Աղձքի գյուղի հատվածում գտնվող նախկինում «Սասուն-33» ՍՊԸ-ին պատկանած ռեստորանային համալիրը:

Աճուրդի կազմակերպիչը եղել է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Աշտարակի տարածքային կառույցը: Համալիրը աճուրդի է դրվել, որովհետեւ անշարժ գույքի նախկին տերը` «Սասուն-33» ՍՊԸ-ն, այն գրավադրած է եղել` 10 միլիոն 500 հազար դրամ վարկի դիմաց: ՍՊԸ-ն գումարը չի կարողացել մարել, ինչի արդյունքում գույքը դրվել է աճուրդի: Մինչ Հագոփյանի կողմից համալիրը գնելը, նույն գույքի մասով հրավիրված մեկ տասնյակից ավել աճուրդներ չեն կայացել` հայտերի բացակայության պատճառաբանությամբ: Արդյունքում ռեստորանային համալիրի մեկնարկային առաջին գինը եղել է 15 միլիոն դրամ, իսկ այն պահին, երբ անշարժ գույքը գնել է սփյուռքահայը, գույքը վաճառվել է 3 միլիոն 500 հազար դրամից մի փոքր ավել գնով: Հետագա իրադարձությունների հանգրվանը եղել են դատարանները:

Ռեստորանային համալիրի նախկին սեփականատերը պահանջել է անվավեր ճանաչել Հագոփյանին տրված սեփականության վկայականը: Երկու տարուց ավել ձգված քաղաքացիական այս վեճի ընթացքում կողմերը դատարանների դահլիճներում մեկը մյուսին մեղադրել են ստախոսության, բանավոր պայմանավորվածությունները խեղաթյուրելու մեջ: Դատական բոլոր ատյաններով անցնելուց հետո 2005թ. նոյեմբերի 18-ին ուժի մեջ է մտել վճռաբեկ դատարանի վճիռը, ըստ որի, ռեստորանային համալիրը Հագոփյանի սեփականությունն է, իսկ նախկին տերը պետք է այն ազատի, ինքնակամ այդ չանելու դեպքում վտարումը տեղի կունենա հարկադրաբար: Նոյեմբերի 29-ին թողարկվել է կատարողական թերթիկ: Այսքանով քաղաքացիական վեճը, կարելի է ասել, ավարտվել է, չնայած ռեստորանային համալիրը այդպես էլ չի անցել Հագոփյանի տնօրինության տակ:

Հագոփյանը մեզ հետ զրույցում ասաց, որ անցած տարվա վերջին իրեն հրավիրել են Աշտարակի դատախազություն` Արագածոտնի մարզի դատախազի ավագ օգնական Սեյրան Ազիզյանի մոտ: «Ըսավ՝ պարոն Հագոփյան, գույքի սեփականության կեսը պիտի տաս իրեն («Սասուն-33» ՍՊԸ-ի տնօրեն Տարոն Հակոբյանին-Վ.Հ.), ըսի՝ ինչի՞ տամ իրեն, գումարներն ո՞վ բերած է, ո՞վ առած է: Ասի՝ ոչ, նման բան չի ըլլա»,- Աշտարակի դատախազությունում տեղի ունեցած զրույցի մասին պատմում է սփյուռքահայը: Վ. Հագոփյանի խոսքերով, որոշ ժամանակ անց Ազիզյանի հետ տեղի է ունեցել նման եւս մեկ հանդիպում, որի ընթացքում ինքը կրկին անգամ հրաժարվել է ռեստորանային համալիրի սեփականության 49 տոկոսը տալ նախկին տիրոջը: Արդյունքում դատախազությունում արդեն սկսել են գործով «լուրջ» զբաղվել:

Ընթացիկ տարվա հունվարին հարուցվել է քրեական գործը` Քրեական օրենսգրքի 325 («Փաստաթղթերի կեղծում») եւ 314 («Պաշտոնական կեղծիք») հոդվածների հատկանիշներով: Ս. Ազիզյանը մեզ հետ զրույցում հրաժարվեց քրեական գործի եւ Հագոփյանի կողմից իրեն հասցեագրված մեղադրանքների վերաբերյալ մեկնաբանություններ տալ` ասելով, որ ընթանում է նախաքննություն, եւ ինքը չի կարող այդ առնչությամբ պարզաբանումներ տալ եւ անջատեց հեռախոսը: Սակայն բանն այն է, որ քրեական գործը հարուցված է «Սասուն-33» ՍՊԸ-ի գործունեության արդյունքում պետությանը պատճառված վնասի փաստի առիթով, այդ իսկ պատճառով էլ դատախազությունը որոշել է կալանք դնել «Սասուն-33» ՍՊԸ-ի գույքի վրա:

Բայց որպես ՍՊԸ-ի գույք, չգիտես ինչու, դատախազությունը ընկալել է ռեստորանային համալիրը, որը վաղուց արդեն աճուրդով վաճառվել է ուրիշի, եւ այդ վերաբերյալ առկա է ուժի մեջ մտած դատավճիռ: «Ինչ-որ շահ ունի, չգիտեմ, գուցե համալիրի կեսը իրեն են խոստացել կամ գումար են տվել»,- Արագածոտնի մարզի դատախազի ավագ օգնական Սեյրան Ազիզյանի շահագրգռվածությունը այսպես է պարզաբանում Հագոփյանը: Մի խոսքով, այս պատմության ողջ հմայքը հենց դատախազության ստանձնած գործառույթն է, որը օրենքի տեսանկյունից անհասկանալի է: Բայց երբ տեղի ունեցածին մոտենում ենք հաշվի առնելով հայկական իրողությունը, ամեն ինչ դառնում է պարզ եւ հասկանալի: Ի դեպ, ըստ ՀՀ օրենսդրության, ԴԱՀԿ-ն կաշկանդված չէ դատախազության գործողություններով եւ պետք է միջոցներ ձեռնարկի վճռի կատարման համար, ինչը տեղի չի ունեցել:

Հ.Գ. Չենք բացառում, որ դատախազության կողմից այսօրինակ շորթման փորձը կապ ունի Միասնության ծառատունկի հետ: Թերեւս, նաեւ այսպիսի մեթոդներով է այդ ծառատունկը հովանավորվում: Բայց ազգի հըմար ա էս ամեն ինչը: 

Վահագն Հովակիմյան 

Տպել
904 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից