ԱԺ օրակարգը հնարավոր եղավ հաստատել միայն երկրորդ քվեարկությունից․ օրակարգում տասը ընտրություն կա

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստերի առաջին հատվածն անցավ առանց ԱԺ հերթական նիստերի օրակարգը հաստատելու․ քվորում չեղավ, քանի որ պատգամավորները դահլիճում չէին՝ չնայած ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մինչեւ օրակարգի հաստատումը հորդորեց «դռների մոտ» կանգնած պատգամավորներին ներս գալ։

Օրակարգը հաստատելուն կողմ քվեարկեց 61 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր 63 ձայն: Միրզոյանը զարմացավ, որ օրակարգը հաստատել չեղավ եւ ստիպված ընդմիջում հայտարարեց։

Ընդմիջման ավարտից հետո Միրզոյանը հայտնեց, որ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ փաթեթը չհաստատելու դեպքում հարցերն առանձին-առանձին են դրվում քվեարկության, բայց քանի որ օրակարգը չէր հաստատվել զուտ տեխնիկական պատճառով, խմբակցություններին առաջարկեց կրկին ամբողջ փաթեթի համար քվեարկել, քանի որ մոտ քսան հարց էր լինելու առանձին քվեարկության համար։ Պատգամավորները համաձայնեցին, քվեարկեցին, օրակարգը հաստատվեց։ Միրզոյանը կես-կատակ արձագանքեց՝ «Բա որ սենց կարողանում էիք․․․»։

Խորհրդարանը սկսեց քառօրյա նստաշրջանի աշխատանքները։ Օրակարգում կա տասը ընտրություն՝ Սահմանադրական դատարանի դատավորի, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 5 անդամի եւ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 4 անդամի ընտրությունները։

Տպել
10200 դիտում

Կապանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ մի քաղաքացի այրվածքներ է ստացել

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է․ Գագիկ Սուրենյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 59.5 հա խոտածածկ տարածք ընդգրկող 47 հրդեհ

Մեղադրանք է առաջադրվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

«Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերում». Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ