Ո՞վ կկարողանա սաստել «Սասստեքսին»

Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանն այսօր հանդիպել է ե՛ւ «Սասստեքս»-ի աշխատակիցների ե՛ւ ղեկավարության հետ: Ընդհանուր քննարկման արդյունքում հստակ եզրահանգում կա. աններելի բաներ են կատարվում:

««Սասստեքս»-ը աշխատավարձի հաշվարկման մեխանիզմ է ներդրել եւ իրենց սահմանած օրենքով ՀՀ-ի նվազագույն աշխատավարձը չի պահպանվում: Իսկ մենք գիտենք, որ հանրապետությունում դա անթույլատրելի է: Չի կարող լինել օրենքով ստրուկ հասկացություն: Ո՞նց կարող է մարդն աշխատի շաբաթական 40 ժամ եւ ստանա 55.000 դրամից պակաս աշխատավարձ: Մենք հետեւողական ենք լինելու, որ էդ մեխանիզմը վերանայվի կամ հստակեցվի: Չի կարող սահմանված լինել մի նորմատիվ, որը մարդը կատարել չի կարող: «Սասստեքս»-ի ղեկավարության ներկայացնելով՝ բոլոր մեքենաները նոր են եւ գերժամանակակից: Բայց, եթե դրանք իսկապես նոր չեն, ապա այս դեպքում լուրջ խնդիր է  առաջանում, թե ի՞նչ ներդրումային ծրագիր են իրականացրել, ինչի՞ դիմաց են այդ շենքը ստացել: Չէ՞ որ դա պատմամշակութային շենք էր եւ նպատակը աշխատատեղի ստեղծումն էր: Եթե այդ խնդիրը չեն լուծել, ապա ինչի՞ դիմաց են ստացել, դա պարգեւատրո՞ւմ է»,-ասաց Վարդան Գրիգորյանը:

Եթե որեւէ մեկը գալիս, ասում է, որ Հայաստանում ներդրում է անում, որ շահույթ չստանա, այլ նվեր  տա, եկեք լուրջ չընկալենք: Յուրաքանչյուրը, եթե ներդրում է անում, շահույթ է հետապնդում, որի պարագայում պետք է կրի որոշակի սոցիալական բեռ: ՀՀ-ում կան օրենքներ, անհնար է ապօրինությամբ եւ մարդկանց շահագործելով հետապնդել սեփական բիզնես շահն ու ասել՝ լավություն եմ անում: Արդյո՞ք հնարավոր է ներդրումային փաթեթի ստուգումը: Վարդան Գրիգորյանն ասաց՝ դա կառավարության իրավասությունն է, բայց, եթե հանձնարարվի մարզպետարանին, կզբաղվեն այդ հարցով:

«Որեւէ մեկն իրավունք չունի աշխատակցին ազատել լրագրողի հետ խոսելու պատճառով: Ցանկացած աշխատակից իրավունք ունի պաշտպանել իր իրավունքներն օրենքի շրջանակներում: Դրա համար որեւէ պատասխանատվության միջոցն անթույլատրելի է: Եթե նմանատիպ սպառնալիք եղել է, կարծում եմ, դա պետք է լինի քրեական գործի հարուցման պատճառ»,- զրույցը եզրափակեց Շիրակի փոխմարզպետը:

Նշենք, որ ՄԻՊ-ն արդեն Գյումրու «Սասստեքս» կարի ֆաբրիկայում աշխատողների իրավունքները երաշխավորելու նպատակով նախաձեռնել է վարույթ: Քննարկման ընթացակարգ սկսելու համար հիմք են ծառայել ինչպես Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի՝ Պաշտպանին հասցեագրած դիմումի հանգամանքները, այնպես էլ զանգվածային լրատվության միջոցներում առկա հրապարակումները և «Սասստեքս» ընկերության աշխատակիցների բողոքները: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև ընկերության աշխատակիցների հետ: Նախաձեռնված վարույթի շրջանակում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում:

 

Տպել
4270 դիտում

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)