Ձեր հայրենիքը՝ ձեզ.  ինչպե՞ս Ռուսաստան վերադարձնել ռուսներին

02/06/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 2-ի համարում

Ռուսաստանում ֆաշիստական տրամադրությունների ակտիվացումը պետք է նաեւ մեզ մտահոգի: Այդ ամենը մեզ չի կարող չանհանգստացնել նախ՝ քանի որ ուղղված է նաեւ հայերի դեմ, երկրորդ` մեզ դեռ չի հաջողվել ՀՀ-ի ապագան փրկել ռուսական ֆորպոստային հեռանկարից, այսինքն` մեր ճակատագիրն առայժմ մեծապես կախված է Ռուսաստանի քաղաքականությունից: Կարծում եմ` այնտեղ լայն թափ առած սափրագլխային շարժումը տարերային բնույթ չունի եւ կառավարվում է պետական շրջանակների կողմից, քանի որ եթե ռուսական ավտորիտար վարչակարգը ցանկանում է որեւէ երեւույթի դեմ պայքարել, ապա հաջող իրականացված օպերացիայի շնորհիվ կարողանում է միանգամից մի քանի հարյուր գնդապետ կալանավորել:

Եւ ուրեմն, սափրագլուխների շարժումը կարող է կապված լինել այն իրողության հետ, որ ՌԴ-ն 140 մլն բնակչությամբ զբաղեցնում է 17,1 մլն քառ. կմ տարածք, եւ նրա հսկայական հատվածներ խիստ նոսր են բնակեցված, ռուս ազգաբնակչությունը նվազման միտում ունի, իսկ բնական աճի շնորհիվ հիմնականում ավելանում է այնտեղ բնակվող մուսուլմանների տեսակարար կշիռը: Եւ ահա սափրագլուխների միջոցով ՌԴ-ն հույս ունի լուծել այս խնդիրը: ԽՍՀՄ-ը վարում էր ռուսական տիրապետության տակ տարբեր ազգերին բռնի կերպով պահելու ու ասիմիլացնելու քաղաքականություն: Այդ նպատակով ռուսներին որպես «քաղաքացիական դեսանտ» իջեցնում էին միութենական հանրապետություններ, եւ գրեթե բոլոր տեղերում հաջողվել էր էականորեն փոխել դեմոգրաֆիական վիճակը:

Այդ ռուսիֆիկացիայի պրոցեսն ընդհատվեց ԽՍՀՄ փլուզումով, եւ հիմա ՌԴ-ն կանգնել է փաստի առաջ: Շատ ռուսներ, դառնալով այլ պետությունների քաղաքացիներ, հարմարվել են տեղի պայմաններին եւ այսօր չեն ցանկանում վերադառնալ ՌԴ, քանի որ թե՛ կենսամակարդակի եւ թե՛ այլ առումներով էական տարբերություններ չկան այդ երկրների միջեւ, եւ եթե պետք է դուրս գան իրենց բնակավայրերից, էլ ինչո՞ւ պետք է ՌԴ գնան, կընտրեն ավելի ապահով ու բարեկեցիկ երկիր: Ժամանակին անհրաժեշտ էր ԽՍՀՄ-ը արագ ոտքի կանգնեցնել: Դրա համար հարկավոր էր լայնածավալ աշխատանք կատարել, մինչդեռ դրան համարժեք գումարներ երիտասարդ ու հետամնաց ԽՍՀՄ-ը չուներ եւ չէր կարող հսկայական անմարդաբնակ տարածքներ իրացնել: Այդ պայմաններում օդի ու ջրի պես պետք էր ձրի աշխատուժ, ասենք, մի քանի մլն հակահեղափոխական, ովքեր կկառուցեին սոցիալիզմ, ինչին էլ ձեռնամուխ եղավ Ստալինը:

Հիմա այլ ժամանակներ են, բայց ՌԴ իշխանությունները դարձյալ կանգնած են պրոբլեմի առաջ. նրանք ռուսների վերադարձի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու հնարավորություններ չունեն: Եւ ահա անհրաժեշտ է «Ռուսաստանը` ռուսներին» կարգախոսով բոլոր այլազգիներին նեղացնել` ակնկալելով, որ նրանք էլ, համարժեք պատասխանելով, ռուսներին կքշեն իրենց երկրներից: Իհարկե, սա մեծ սրիկայություն է. այս սերնդի պապերին ու հայրերին քշել են ուրիշ հանրապետություններ (օկուպանտի խարանը մինչեւ հիմա նրանց ու նրանց սերունդների ճակատին է), հիմա էլ այդ խեղված ճակատագրերով մարդկանց ու նրանց սերունդներին ցանկանում են մազապուրծ հետ ստանալ: Նրանք, անշուշտ, ՌԴ-ի եվրոպական հատվածի բարեկեցիկ բնակավայրեր չեն կարող գնալ. այնտեղ ամեն ինչ իր տերն ունի, ստիպված գնալու են անծայրածիր ռուսական տափաստաններ:

Այս ԿԳԲ-ական հնարքն առայժմ արդյունք չի տալիս, քանի որ նախ` ոչ բոլոր երկրներում է ազգայնամոլությունը ծայրահեղ դրսեւորում ունենում: Եւ մարդիկ հասկանում են, որ նրանց ուզածն էլ հենց դա է. ուրիշների ձեռքով լուծել ռուսների վերադարձի խնդիրը: ՌԴ-ում իրական պատճառը քողարկելու համար փորձում են ներկայացնել, թե իբր «սքինհեդների» շարժումը միայն կովկասցիների դեմ է ուղղված, քանի որ նրանք ճարպիկ են, իրենց արտոնյալ են զգում ՌԴ-ում` դրանով իսկ վիրավորելով տեղացիների արժանապատվությունը: Միամիտ բացատրություն. ինչպե՞ս է, որ արտաքինից չեն տարբերում աֆրիկացի տուրիստին կամ ուսանողին կովկասցիներից, թե՞ նրանք էլ հավակնություններ ունեն ՌԴ-ում լուրջ դիրքեր գրավելու: Եւ ընդհանրապես, ՌԴ-ն հակասությունների մեջ է ընկել:

Այս տարվա մայիսի 10-ին ՌԴ նախագահը, Դաշնային ժողովին իր ամենամյա ուղերձում անդրադառնալով միգրացիոն գործընթացների կարգավորման անհրաժեշտությանը, հետեւյալ միտքն է արտահայտել. «ՌԴ եկողները պարտավոր են հարգանքով վերաբերվել մեր մշակույթին եւ ազգային ավանդույթներին»: Ժամանակին ԽՍՀՄ հիմնադիրները կարծում էին, թե մի դեկրետով հնարավոր էր սովետական ժողովուրդ ստեղծել: Այդ միտքն այնքան էր նրանց դուր եկել, որ համահարթեցման համատարած գործընթաց էին սկսել. կրոնը մերժվել էր, տարբեր հավատքի ազգերին բերել էին մեկ ընդհանրական անհավատության դաշտ, մշակույթի, ավանդույթների, կրթական, գիտական, առհասարակ զարգացվածության տարբերությունները փորձում էին շատ արագ վերացնել: Թե որքանով էր դա ձախողված, ցույց տվեցին ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո սկիզբ առած բազմաթիվ միջէթնիկական բախումները:

Ներկայումս ՌԴ-ում ապրում է շուրջ 100 ազգ ու ազգություն: Ո՞ր ազգի ավանդույթին է Պուտինը պարտավորեցնում հարգանքով վերաբերվել: Թե՞ նա համարում է, որ միայն ռուսների նախագահն է, կամ Ռուսաստանում արդեն ստեղծվել է ռուսաստանյան ժողովուրդ: Ցանկացած երկիր գնացող պարտավոր է ենթարկվել տվյալ երկրի օրենքներին, իսկ ավանդույթները հարգելը բարեկրթության հարց է, ոչ թե պարտավորություն, մանավանդ, որ այդ երկիրը բազմազգ է, եւ ազգային ավանդույթ ասածն անհասկանալի ձեւակերպում է` Կալինինգրադի գերմանացու ավանդո՞ւյթն են պարտավոր հարգել, թե՞ Սախայի յակուտի: Կարծում եմ` ՌԴ նախագահի այս մարտակոչը տեղերում «ճիշտ» կհասկանան եւ ըստ արժանվույն կգնահատեն: Իսկ ընդհանրապես, Ռուսաստանին սպառնացող ամենամեծ վտանգը չինականն է:

ՌԴ-ում աշխատում են այս թեման չբարձրաձայնել, ավելին, հնարավորինս կոծկել: Չինաստանում ընդամենը 9,6 մլն քառ. կմ-ի վրա ապրում է ավելի քան 1,3 մլրդ մարդ, տարածքի զգալի մասն էլ բնակության համար պիտանի չէ: ՌԴ վարչակազմը միաժամանակ չի կարող ե՛ւ քաղաքակիրթ Արեւմուտքի հետ նորմալ հարաբերություններ ունենալ, ե՛ւ ավտորիտար ռեժիմ հաստատել, ե՛ւ տարբեր երկրների բռնապետերին սատարել: Բայց Արեւմուտքի հետ հակադրվելու անհրաժեշտություն անշուշտ ունի, քանի որ դա է միակ հնարավորությունը` պահպանել աթոռը եւ փոխանցել իրավահաջորդին: Ակնհայտ է, որ ՌԴ-ն ի վիճակի չէ հակազդել Արեւմուտքին, քանի որ անգամ ԽՍՀՄ-ը, որ զբաղեցնում էր մոլորակի ցամաքի մեկ վեցերորդ մասը եւ իր ազդեցությունն էր տարածել աշխարհի գրեթե կեսի վրա, այդ առճակատմանը չդիմացավ ու փլուզվեց, որից հետո ուժերի հարաբերակցությունը փոխվեց արդեն տասնյակ անգամներով:

ՌԴ-ն պետք է կա՛մ ընդունի, որ ինքն այլեւս գերտերություն չէ եւ փորձի կապող օղակ հանդիսանալ Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ` շեշտակիորեն օգտվելով դրանից, կա՛մ հակադրվի ու իր աշխարհաքաղաքական կշիռը մեծացնելու ուղիներ որոնի: Իհարկե, ժամանակին էլ հակաամերիկյան փսիխոզը հանգեցրեց նրան, որ ԽՍՀՄ-ը Չինաստանին դարձրեց ատոմային տերություն: Բայց շատ չանցած` հասկացավ, որ վերջինս լուրջ եւ անթաքույց հավակնություններ ունի ռուսական անծայրածիր տարածքների նկատմամբ, եւ այն, ինչ ռուսների տեսանկյունից բնակվելու համար պիտանի չէ, 100 մլն-ավոր չինացիների համար շվեյցարական կուրորտի նման մի բան է: Այս տարիների ընթացքում չինական հավակնությունները չեն նվազել, ընդհակառակը, բնակչության աճին զուգընթաց ավելացել են:

Արեւմուտքին հակազդելու համար Ռուսաստանը փորձում է սերտ համագործակցություն հաստատել Չինաստանի ու ավելի քան 1 մլրդ բնակչություն ունեցող Հնդկաստանի հետ: Իսկ սերտ համագործակցությունը ենթադրում է նաեւ մարդկանց ազատ տեղաշարժ, մինչդեռ առանց այն էլ չինացիները մեթոդաբար գրավում են Ռուսաստանի հատկապես արեւելյան մասը: Դժվարն այն է, որ 1 չինացի բնակություն հաստատելու նպատակով ոտք դնի որեւէ ռուսական քաղաք, կարճ ժամանակում նրա շուրջ առաջանում է չինական թաղամաս: Ինչո՞ւ է այս վտանգն անտեսվում: Որովհետեւ բավական է չինական ներհոսքի դեմ մի փոքր պայքարեն, դա կառաջացնի լուրջ հակազդեցություն Չինաստանի իշխանությունների կողմից, քանի որ ՌԴ-ի «չինիզացիան» բարձրացվել է պետական քաղաքականության մակարդակի, իսկ դրա դեմ առայժմ ՌԴ-ն անզոր է. քաղաքակիրթ աշխարհին նրա վարչակազմը շանտաժ է անում ոչ թե Ռուսաստան-Բելառուս-Հայաստան միության հեռանկարով, այլ Ռուսաստան-Չինաստան-Հնդկաստան:

Եւ եթե մեր երկրում կան քաղաքական գործիչներ, ովքեր գտնում են, որ պետք է սերտ համագործակցություն հաստատել Չինաստանի հետ, այդ ուղղությամբ որեւէ բան անել պետք չէ. դա տեղի կունենա ինքնըստինքյան: Եթե մեր երկրում շարունակվի այսպիսի անհեռանկար քաղաքականություն վարվել, կարճ ժամանակում ռուսական ներկայությունը Հայաստանում այնպիսի «մետաստազ» կտա, որ մենք այլեւս այս ֆորպոստային կարգավիճակից դուրս գալ չենք կարող: ՌԴ-ում շեշտակիորեն փոխվում է դեմոգրաֆիական վիճակը` հօգուտ չինացիների, այնպես որ, շուտով կդառնանք ռուսա-չինական ֆորպոստ, այնուհետեւ` միայն չինական: Շատ խելացի պետք չէ լինել հասկանալու համար, որ եթե հարեւանդ բացի տարածքից ամեն ինչ ունի, նա տարբեր ձեւերով հայտնվելու է քո տարածքում, որին դիմակայել է պետք, այլ ոչ թե աթոռը պահպանելու համար թշնամի հայտարարել Արեւմուտքին եւ երկրի սահմանային «շլյուզները» բացել «չինական օվկիանոսի» առաջ:

Էդվարդ Անտինյան
ՀԱԱԿ քաղխորհրդի քարտուղար  

Տպել
1346 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց