Արցախի պետական նախարարն անգնահատելի է համարում երկրում ՀԲԸՄ-ի իրականացրած ծրագրերը

03/06/2019 schedule23:00

Արցախի Հանրապետության պետականնախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 3-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին, հիմնադրամի Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին և կառույցի մի խումբ ներկայացուցիչների, որոնք Արցախ են ժամանել «ՀԲԸՄ Կին ձեռներեցներ» և «Սովորի՛ր և վաստակի՛ր» ծրագրերի մեկնարկը ազդարարելու շրջանակներում:

Ինչպես հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,ողջունելով ներկաներին՝ պետական նախարարը կարևորել է ՀԲԸՄ-ի հետ ստեղծված ամուր կապը և հույս հայտնել, որ դրանք շարունակական են լինելու:

«Հաճելի պատահականությամբ այս օրերին Արցախ ձեր այցը համընկնում է ֆուտբոլային տոնական հրավառության հետ, ինչը ևս մեկ լավ առիթ է վայելելու հայրենիքի արցախյան հատվածում տիրող այս մթնոլորտը: Արցախի մշակութային, կրթական և սոցիալ-տնտեսական ոլորտում ձեր իրականացրած տարատեսակ ծրագրերն անգնահատելի են: Վստահ եմ, որ «ՀԲԸՄ Կին ձեռներեցներ» և «Սովորի՛ր և վաստակի՛ր» ծրագրերը դառնալու են մեր համագործակցության մի նոր շրջափուլ և նույնչափ մեծ հաջողութւյուններ են գրանցելու:

Պերճ Սեդրակյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, մասնավորապես նշել է, որ կառույցը չի սահմանափակվելու նախատեսված ծրագրերով, այլ նպատակ կա նաև աջակցել ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ մյուս ենթկառուցվածքների զարգացման գործին:

«Այսօր մենք այստեղ ենք քննարկելու կառավարության գերակայությունները, առաջնահերթությունները, որպեսզի կարողանանք մաքսիմալ հարմարեցնել իրագործվող ծրագրերը այդ կարիքներին»,- ասել է Պ. Սեդրակյանը:

Պետնախարարը ներկաների ուշադրությունն է հրավիրել տնտեսության զարգացման տարբեր ուղղություններում իրականացվող ծրագրերի վրա, որոնցում մեծ դերակատարություն ունեն սփյուռքն ու համայն հայությունը:

Հանդիպման վերջում զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության ընդլայնման հարցերի շուրջ:

Տպել
1680 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց