Բռնության կոչ անողների, սեւազգեստ խմբերի հանդեպ պետք է անցնել «շուշաթղթի»՝ օրենքի շրջանակներում․ Ստյոպա Սաֆարյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստից առաջ ասաց, որ վերջին շրջանում որոշ շրջանակներ որոշել են ՀՀ-ում իրականացնել բռնության եւ բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ։ Վարչապետի խոսքով՝ նույնիսկ տեղի են ունենում կազմակերպված ակցիաներ, որոնց հիմնական ասելիքն այն է, որ ահա, իրենք պատրաստվում են Հայաստանում բռնությամբ քաղաքական հարցեր լուծել։ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք օպերատիվ տեղեկություններ ունեն, որ այդ շրջանակների որոշ հատված որոշել է սեւազգեստ մարդկանց խմբեր ձեւավորել, որոնք քաղաքում կշրջեն եւ որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել, աչքի ընկնել որոշակի լկտի պահվածքով եւ այսպես շարունակ։ Թեմայի շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ։

- Պարոն Սաֆարյան, վարչապետն այսօր հայտարարեց սեւազգեստ ինչ-որ խմբավորումների ստեղծման վերաբերյալ իրենց ունեցած օպերատիվ տեղեկատվության մասին, որոնք ուզում են փորձել հանրության մոտ որոշակի բացասական տրամադրություններ ստեղծել։ Ըստ Ձեզ՝ ո՞ւմ նկատի ուներ Փաշինյանը եւ ովքեր կարող են կանգնած լինել այդ սեւազգեստ խմբերի հետեւում։

- Հանրային դիսկուրսում եւ սոցիալական ցանցերում ակնհայտորեն եղել են գրառումներ տարբեր օգտատերերի կողմից, ես կարող եմ ասել՝ նրանց մեջ եղել են նախկին իշխանության ներկայացուցիչներ՝ ՀՀԿ-ի ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված։ Նրանք ակնհայտ բռնության կոչեր են արել, ընդ որում՝ բռնություն ոչ միայն փոքրամասնությունների նկատմամբ, այլ նույնիսկ իրավապաշտպանների։ Բացի դա՝ սոցցանցերում նորից ինքնադատաստանի, ոստիկանության թույլ լինելու, իշխանությունների թույլ լինելու կարմիր գիծը տեսանելի է եղել շատ քննարկումներում, եւ այս առումով համարում եմ, որ վարչապետի դիտարկումները, թերեւս, ուղղակի անվրեպ ու ապշեցուցիչ են, լավագույնս ամփոփում են այն, ինչը մենք ֆիքսել էինք․ ես այդ կապակցությամբ արդեն մի քանի գրառումներ արել եմ։ Այո, նկատելի է եղել նաեւ, որ մի շարք թատերական ներկայացումներ են բեմականացվում քաղաքի կենտրոնում՝ ապացուցելու համար, թե ոստիկանությունն անզոր է, ուժայինները իրավիճակին չեն տիրապետում, եւ այսպես շարունակ։ Ոմանք կարծել են, թե դա առավելապես ոստիկանապետի դեմ իրականացվող քայլ է, բայց ժամանակը ցույց է տվել, որ ոչ․ իրենց խնդիրն այն է, որ ապացուցեն, թե այս իշխանություններն ի վիճակի չեն իրավիճակը պահել կառավարելիության դաշտում։
Ես ինքս մի քանի փաստերի եմ ականատես եղել, զարմանքս էլ հայտնել եմ, թե ինչպես, օրինակ, բավական լպիրշ ձեւով գիշերը 12-ից հետո մոտոցիկլետների շարք է գնում, վերին աստիճանի ցուցադրական եւ աղմուկով՝ կարծես մարաթոնի դուրս եկած լինեն։ Ինձ մոտ կասկածներ հարուցեց նույնիսկ հարբած օրիորդի պահվածքը, որը անարգանք էր ոչ միայն հանրության, այլեւ ոստիկանության ծառայողների նկատմամբ։ Նկատելի էր, որ ուզում են ցույց տալ, թե ոստիկանությունը, ներեցեք բառիս համար, գոյություն չունի, ուզում են մեծացնել քաոսի տարրերը։ Մտահոգիչ էր նաեւ վերջին օրերին Դաշնակցության ակցիան՝ «ես եմ ծեծել, հայրական ապտակ եմ տվել», որը նույնպես բռնության լեգիտիմացման խնդիր է։
Շրջաններում, պատկերացրեք, Տավուշում կային սեւազգեստ տղաների ներկայության մասին շատ հետաքրքիր խոսակցություններ։ Այդպիսի խմբեր կան, եւ թավիշը չի կարող ազատել նման, թույլ կտամ ասել, հանցավոր խմբավորումներից, որոնք ակնհայտորեն սկսել են կրակի հետ խաղալ եւ խաղալ հանրության անվտանգության հետ։ Թերեւս, պետք է պատժվեն խստագույնս։

- Բայց դեռ որքա՞ն պետք է կրակի հետ խաղան, ջուր պղտորեն, եւ մինչեւ ո՞ւր կարող են հասնել։

- Իհարկե, կփորձեն այլ այլանդայկություններ անել, բայց շատ վտանգավոր կլինի, եթե հանրությունը զգա, որ երկրում իսկապես քաոսի նշաններ կան, որ ոստիկանությունն ազնոր է, նախկինում իրենց «ճռիկներով» հայտնի լպիրշները նորից գլուխ են բարձրացնում։ Սա ոչ մարդու իրավունքների, ոչ ազատությունների հետ կապ չունի, սա խուլիգանություն է, եւ խուլիգանության հոդվածով պետք է պատժվեն խստագույնս։ Հետեւաբար, օրենքի ապտակը շատ հստակ պետք է ստանան։

- Բռնության կոչեր ի սկզբանե տարածվել են նաեւ սոցցանցերում։ Դուք էլ տեւական ժամանակ է՝ այդ տիրույթում պայքարում եք ֆեյք օգտատերերի էջերը փակելու համար, բայց, եթե ես չեմ սխալվում, նույնիսկ մի ֆեյքի էջը փակելու դեպքում վերջերս դժվարություններ են առաջացել։ Ընդհանրապես, ինչպե՞ս եք պատկերացնում բռնության կոչ անողների դեմ պայքարը սոցիալական ցանցերի տիրույթում եւ հատկապես դրանցից դուրս։

- Իրականության մեջ ավելի հեշտ է, որովհետեւ իրականության մեջ նրանք արդեն ֆեյք չեն, նրանք կոնկրետ մարդիկ են։ Սոցիալական ցանցերում նրանք կարող են տարբեր նկարների, անունների տակ թաքնվել, այդտեղ դաշտը շատ մեծ է եւ նրանք կարող են թույլ տալ ավելին, քան հանրային կյանքում։ Եւ այս կտրվածքով, նրանց, ովքեր բռնության քարոզ են անում, վարչապետի ասած՝ պետք է «ծաղկավոր բաբչկա» հագցնել։ Նորից եմ կրկնում՝ դա հանդուրժելու բան չէ, դա ակնհայտորեն երկրում քաոս ստեղծելու եւ հիբրիդային պատերազմի մի կարեւոր օղակ է։
Չէի ասի, թե սոցցանցերում շատ դժվար է։ Այդ ֆեյքը, որի մասին ասում եք, հայտնի էր ապրիլ ամսին երկրում ռազմաքաղաքական դիկտատուրա ստեղծելու իր կոչով։ Բայց ֆեյսբուքյան բազմության իմացությունները շատ քիչ էին, եւ շատերը մինչեւ վերջ չկարողացան անել անհրաժեշտ քայլերը, կեսից այն կողմ չէին գնացել, դրա համար չփակվեց էջը։ Բայց, օրինակ, 12 ժամվա ընթացքում հասցվեց փակել Աննա Հակոբյանի անվամբ կեղծ էջը, որն ուներ ավելի քան 4000 հետեւորդ։ Հիմա չեմ հասցնում զբաղվել, բայց հերթով բոլորը փակել ենք տալու, ուղղակի օգտատերերին պետք է ճիշտ բացատրել՝ ինչպես են փակել տալու քայլերը արվում։ Սոցցանցերում էլ պայքարն անհնար չէ, եւ, ըստ որում, նաեւ հասնելու ենք այն իրական օգտատերերի պրոֆիլներին, որոնք իսկապես բռնության քարոզ են անում, չենք բավարարվելու միայն ֆեյքերով։ Հիմա ոստիկանությունն ինչ պատիժ կտա՝ սա իրենց գործն է, եւ ես կցանկացանամ, որ Քրեական օրենսգրքի շրջանակներում հատուկ արձագանք տրվի, բայց ֆեյսբուքի կանոնները հստակ արգելում են բռնության քարոզը եւ նրանց հեշտ է մեկուսացնել այդ տիրույթում։

- Պարոն Սաֆարյան, այս մեկ տարվա ընթացքում հիմնականում պահպանվեց իրավապահների թավշյա գործելակերպը, որը, սակայն, հանրության լայն շրջանակների մոտ դժգոհություն առաջացրեց, շատերը կտրուկ գործողություններ էին ակնկալում։ Ի՞նչ եք կարծում, վարչապետը ճի՞շտ է անում, որ «թավիշն» այսքան պահում է։

- Որոշ դեպքերում, թերեւս, եղել են իրավիճակներ, երբ անբացատրելի հանդուրժողականություն է եղել որոշակի դրսեւորումների նկատմամբ։ Երբ դրանք հանդուրժում են, արդեն լկտիանում են, եւ մտածում են՝ արդեն կարելի է խաղալ հանրային անվտանգությամ հետ, ինչի ականատեսն ենք։ Դրա համար, որպեսզի ձնագունդը չմեծանա, պետք է ուղղակի անցնել «շուշաթղթի»՝ օրենքի շրջանակներում, խիստ պատժել այն մարդկանց, որոնց թվում է, թե քաղաքական կյանքը ամենաթողություն է, եւ իրենք ունեն որեւէ իրավունք կամ ազատություն՝ բռնություն քարոզելու։ Նրանք պետք է զրկված լինեն այդպիսի հնարավորություններից։

- Ի վերջո, ըստ Ձեզ, բռնության կոչ անողները, այդ սեւազգեստ խմբերը, նրանց հետեւում կանգնածները ենթարկվելո՞ւ են պատասխանատվության։

- Ուզում եմ հավատալ, որ ոստիկանությունը չափազանց անհանդուրժող կլինի Սահմանադրություն եւ օրենք խախտող այդ խմբավորումների նկտամամբ։ Որովհետեւ ամեն ինչ քարոզելը դեռեւս չի նշանակում ունենալ դրա իրավունքը, չի կարելի քարոզել այն, ինչը հակասության մեջ է ՀՀ Սահմանադրության եւ օրենքներով տրված իրավունքների եւ ազատությունների հետ։ Եթե նրանք փորձեն այդ դաշտում ներակայացնել, ասել, թե իրավունք ու ազատություն ունեն, չարաչար սխալվում են․ նրանց պետք է պատժել եւ անազատության բանտախցում բացատրել Սահմանադրության նորմերը։

Տպել
15426 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց