Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Սինգապուրի առեւտրի եւ արդյունաբերության ավագ պետնախարարի հետ

08/06/2019 schedule11:52

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունիսի 7-ին հանդիպում է ունեցել Սինգապուրի առեւտրի եւ արդյունաբերության ավագ պետնախարար Պու Կուն Կոյի հետ:

Ինչպես տեղեկացրին փոխվարչապետի գրասենյակից, հանդիպման հիմնական թեման ԵԱՏՄ երկրների եւ Սինգապուրի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի բանակցություններն էին: Մհեր Գրիգորյանը եւ Պու Կուն Կոն քննարկել են բանակցությունների ընթացքը՝ երկուստեք համարելով այն կառուցողական: ՀՀ փոխվարչապետն ու Սինգապուրի պետնախարարն ընդգծել են, որ առավելագույն ջանքերը կգործադրեն բանակցությունները հնարավորինս կարճ ժամանակում ավարտելու համար: Զրուցակիցները համարել են, որ համաձայնագրի կնքումը նոր խթան կհանդիսանա նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացման համար: 

Ջերմությամբ հիշելով մոտ կես տարի առաջ իրենց ունեցած հանդիպումը՝ զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ համագործակցության նոր հնարավորությունները:

Փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության ծրագրում նշված գերակայությունները եւ սպասվող բարեփոխումների տրամաբանությունը: Մհեր Գրիգորյանը կարեւորել է տարբեր ոլորտներում բարեփոխումների տեսանկյունից օրինակելի երկիր՝ Սինգապուրի հետ փորձի փոխանակումն ու հարաբերությունների ընդլայնումը:

Տպել
12181 դիտում

Հայկ Մարությանը պաշտոնական այցով մեկնում է Սանկտ Պետերբուրգ

Պրոդյուսերը բացահայտում է սպորտային-հումորային նոր հաղորդման մանրամասները

Առողջապահության ապահովագրության համակարգն ուզում ենք հասցնել ներդնել 2021 թվականից․ Արսեն Թորոսյան

Ալավերդի ընթանալիս «06»-ը վթարի է ենթարկվել, 12-օրական երեխան տեղում մահացել է

Աշոտ Մելքոնյանն այսուհետեւ կարող է անարգել մտնել Վրաստան. խնդիրն առաջացել էր տեխնիկական սխալմունքի պատճառով

Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ուզում, բայց պատերազմի սպառնալիքով որեւէ մեկը չի կարող մեզ վախեցնել․ Փաշինյան

Ջերմաստիճանի բարձրացումը հրդեհի պատճառ կարող է դառնալ. ԱԻՆ-ը զգուշացնում է

ԿԲ-ն պահուստավորել է 131 մլն դոլար, մինչեւ ԿԲ նախագահը հասել է բանկ՝ թիվը հասել է 154 մլն-ի․ վարչապետը՝ տուրիզմի մասին

Եթե մարդը մեղավոր է, պետք է պատժվի, եթե ոչ, ոչ. Սամվել Հարությունյանի հայրը դատարանից օբյեկտիվություն խնդրեց

Կայացել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի, կայուն զարգացման ներդրումային ծրագրերի խորհրդի նիստը

Իմ ընդդիմադիր գործունեության ընթացքում դուք չեք գտնի մի նախադասություն, որ իշխանությունից որեւէ լծակ ուզենամ․ վարչապետ

Ի՞նչ կենսագրություն ունի արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը

Վերջին ամիսներին ջրային ոլորտում ճգնաժամային կառավարում է իրականացվում․ Սուրեն Պապիկյան

Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը միջնորդության փոխարեն պետք է վկայություն ներկայացնեին. կարծում է մարտի 1-ի զոհի այրին

4680 դպրոցահասակ երեխա կհանգստանա ամառային ճամբարներում

Գյումրիում մաքսատուն կառուցելու ծրագիրն ընթացքի մեջ է, տարածքն արդեն ընտրվել է․ վարչապետ

Զենքն անզգուշությամբ մաքրելիս Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորը մահացել է

Սարգսյանն առաջարկում է փակել հիմնադրամի հաշվին խաղադրույք կատարող Վարդանյանի էջը, վերջինս արձագանքել է (տեսանյութ)

Քաղսի համայնքի երեխաներն իրենց ձեռքով իրենց համար ֆուտբոլի դարպաս են սարքել (լուսանկարներ)

Մխիթարյանը մեղրամիսն անցկացնում է Մալդիվներում