Դատավոր Գագիկ Հեբոյանն ու փաստաբան Վահագն Դանիելյանն իրենց մեղավոր չճանաչեցին

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվում է կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի եւ փաստաբան Վահագն Դանիելյանի գործով դատական նիստը:

Նիստի ընթացքում դատարանը ստուգեց ամբաստանյալների ինքնությունը: Դատավոր Գագիկ Հեբոյանը դատավորի հարցին ի պատասխան հայտնեց, որ ամուսնացած է, ունի չափահաս երեխաներ, աշխատում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում որպես դատավոր, նախկինում դատված չի եղել:

Գործով մյուս ամբաստանյալ, փաստաբան Վահագն Դանիելյանը նույնպես ասաց, որ ամուսնացած է, ունի չափահաս երեխաներ, նախկինում դատված չի եղել, աշխատում է ՀՀ փաստաբանների պալատում որպես փաստաբան:

Այնուհետեւ մեղադրող դատախազ Արթուր Չախոյանը հրապարակեց մեղադրական եզրակացությունը: Ըստ այդմ՝ Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող եւ մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Բենիկ Հարությունյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար 2019 թվականի մարտի 6-ին նրանից անձամբ պահանջել եւ 2019թ. մարտի 27-ին փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք՝ 3500 ԱՄՆ դոլար:

Վահագն Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, խոչընդոտներ վերացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները թաքցնելու եղանակով օժանդակել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն: 

Դատավոր Գագիկ Հեբոյանը եւ փաստաբան Վահագն Դանիելյանը հայտարարեցին, որ առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչում:

Փաստաբան Վահագն Դանիելյանի պաշտպաններից Հենրիկ Մաղաքյանը հայտարարեց, որ մեղադրական եզրակացությունը ամբողջությամբ Copy paste է արված Գագիկ Հեբոյանի մեղադրանքից, պարզապես նրա անվան փոխարեն դրվել է Դանիելյանի անունը: «Բացի դրանից, հրապարակված մեղադրանքի ձեւակերպումը բոլորովին չի համապատասխանում գործով ձեռք բերված ապացույցներին եւ դա զուտ քննիչի երեւակայության արդյունքն է: Նկատի ունենալով, որ Դանիելյանի մեղադրանքը որեւէ կերպ հիմնավոր չի, ստիպված է եղել այդ մեղադրանքի ձեւակեպումը Copy paste անել»,-հայտարարեց Մաղաքյանը:

Դատարանն այժմ հրապարակում է ամբաստանյալների մեղադրանքի հիմքում դրված ապացույցները:

Տպել
507 դիտում

Հայաստանի ամենամեծ գյուղում գյուղատնտեսությունը եկամտաբեր չեն համարում (լուսանկարներ)

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» ՀՈԱԿ-ն անհասցե է. քաղաքապետարանը պնդում է, որ իրավական որեւէ պարտավորություն չունեն

Ապօրինի հատված ծառերը տարեկան մոտ 40 մլն դոլարի չափով եկամուտ են ապահովում

Կարող եմ ասել, որ որեւէ մտահոգիչ բան այս պահի դրությամբ չունենք. նախարարը շաբաթ օրը կլողա Սեւանա լճում

Հայաստանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի մարզադաշտ է կառուցվելու. Գևորգ Լոռեցյան (տեսանյութ)

Եթե Դատավորների ընդհանուր ժողով չի եղել, պատերի տակ պիտի երդվեի՞. Նախշուն Տավարացյան

Ոստիկանությունն ունի օպերատիվ տվյալներ, թե ովքեր են վառելափայտի բիզնեսների ղեկավարները. փոխոստիկանապետ

Կիպրոսում «Մելքոնյան Վարժարանը» պետք է վերաբացվի. Եվրոպայի հայերի համագումար

Մոտ 12մլն դրամ. Արմավիրի մարզում ավարտված կոռուպցիոն գործերով 63 տոկոսով ավելի շատ վնաս է վերականգնվել, քան 2018թ-ին

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը կվերադարձվի նախկին սեփանականտիրոջը. ՄԻԵԴ-ը խախտում չի արձանագրել

Սեպտեմբերի 1-ից Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կլուծարվի

Հայաստանը հուսով է ՄԱԶԾ-ից լրացուցիչ աջակցություն ստանալ. Տիգրան Ավինյանը՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կառավարչին

Եվրո 2019. ՀՀ հավաքականը տեղավորվեց խմբի վերջին տեղում

Մեկնարկել է Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման ավտոճանապարհի նորոգումը

Չեմ կարծում, որ Իրանի դեմ կա մոտալուտ պատերազմի վտանգ. ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի թեկնածու

Տեսչական մարմինների ղեկավարների 16 տեղակալներ չեն ունենալու ծառայողական ավտոմեքենաներ

Ճանաչելիության բարձրացում և ենթակառուցվածքների զարգացում․ գործադիրը գումար հատկացրեց զբոսաշրջության զարգացմանը

Հանկարծ չստացվի, որ մենք չուզողություն ենք անում, ջուրն անվճար չենք տալիս. վարչապետ

Իջեւանում քաղաքացիները մետաղյա ձողերով ու քարերով հարվածներ են հասցրել ոստիկաններին․ Օսիպյանը մանրամասներ է ներկայացնում

Սեւանում քաղաքացիները կարող են լողալ, բայց պետք է մաքուր պահեն շրջակայքը. վարչապետ