Հեռուն գնացող չարաշահումներ են եւ միանշանակ բոլորը վնասները պետք է վերականգնվեն. «Հայավտոկայարան» ՓԲԸ գլխավոր տնօրեն

«Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանն օրերս ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնել էր, որ մի շարք բացահայտումներ են արվել ընկերությունում:

«Անհիմն դուրս գրված վառելիք անսարք մեքենայի վրա, պատճառված վնասը շուրջ 3.000.000 դրամ: Նախարարության կողմից հաստատված հաստիքացուցակով սահմանված աշխատավարձից դրական շեղումով ընդունված աշխատակից: Գնումների գործըթնացը չի կազմակերպվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներով»,- գրել էր նա:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Մնացականյանը մանրամասներ ներկայացրեց:

- Պարոն Մնացականյան, նշել էիք, որ «Հայավտոկայարան» ՓԲԸ-ում մի շարք չարաշահումներ են եղել: Ավելի մանրամասն կներկայացնե՞ք:

- Ես, նայելով մի շարք փաստաթղթեր, կասկածներ եմ ունեցել չարաշահումների վերաբերյալ եւ դիմել եմ պետական գույքի կառավարման վարչություն, քանի որ մենք իրենց ենթակայության տակ ենք գտնվում: Վարչության ղեկավար Նարեկ Բաբայանը աուդիտ է ուղարկել «Հայավտոկայարան», մի շարք խնդիրներ են նրանք ֆիքսել: Ոչ միայն նախկինների կոռուպցիոն գործողություններն են ֆիքսել, այլեւ անփութություն, վատ աշխատանք: Դա վերաբերվում է նաեւ տրանսպորտի նախարարությանը, քանի որ նախկինում «Հայավտոկայարանը»-ը նրանց ենթակայության տակ է եղել: Այնպիսի խնդիրներ են հայտնաբերվել, որ դրանք հեռուն են գնում՝ չվացուցակների հետ կապված: Բավականին շատ դեպքերում, երբ պետք է ավտոկայարանը գործեր օրենքով եւ կանոններով, չի համապատասխանում այսօրվա պայմաններին: Դա եղել է բոլոր նախկին տնօրենների ժամանակ: Պայմանագրերն են սխալ եղել: 2018-ին 2019-ի համար սխալ պայմանագրեր էին ֆիքսել, բայց մենք կարողացանք այն բավականաչափ փոխել եւ ճիշտ ուղու վրա դնել:

- Հայտնաբերված խախտումների առնչությամբ ի՞նչ է լինելու, քրեական գործեր կհարուցվե՞ն, թե ինչ-որ տուգանքով կամ վնասի փոխհատուցմամբ կշտկվի հարցը: Զրուցե՞լ եք նախկին տնօրենի հետ:

- Ես անձամբ չեմ խոսել, բայց կարծում եմ՝ ընդհանուր հայտարարի կգանք: Պետք է դիմենք իրավապահներին: Վերջնական հանձնարարականի ժամկետ կա, դեռ ուսումնասիրություններ են գնում, ավարտվի՝ կորոշենք: Մի բան միանաշանակ է՝ այդ բոլոր վնասները պետք է վերականգնվեն: Մենք ունեցել ենք աշխատակիցներ, ովքեր ԶԼՄ-ներով վատ հայտարարություններ են տարածել իմ հասցեին: Սակայն այստեղ որեւէ խնդիր չկա աշխատակիցների հետ: Օպտիմալացման արդյունքում մի քանի հաստիքների կրճատումներ կան, մի քանի աշխատակիցներ սաբոտաժ են անում՝ աշխատանքային քննարկման ժամանակ գաղտնի ձայնագրություն են անում: Ես էլ, տեսնելով նման բաները, հեռացնում եմ աշխատակցին աշխատանքից: Այսինքն, նախկին կադրերը սաբոտաժ են անում՝ մամուլի միջոցով:

- Նորագյուղցի Բոգոն (Ռուբեն Կոստանյան) որեւէ առնչություն ունի՞ այս ամենի հետ:

- Այստեղ խոսքը ամբողջ «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի մասին է, նա գործում էր միայն Կենտրոնական ավտոկայանում:

- Այժմ ավտոկայանների աշխատանքը նորմալ ընթանո՞ւմ է: Խնդիրներ չե՞ն առաջանում:

- Չէ, խնդիր այդ առումով չկա: Իրականում «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի պոտենցիալը շատ մեծ է, կարող է նույնիսկ ոչ ոք չպատկերացնի՝ նայելով շենքային վիճակին: Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինն արդեն համապատասխան լիազորությունն ունի խախտումներ իրականացնող ուղեւորափոխադրողներին տուգանելու համար:

- Նախկինում նշել էիք, որ հնարավոր է՝ 2020-ի հունվարին «Հայավտոկայարան»-ի աշխատակիցների աշխատավարձը դարձյալ բարձրանա, դա տեսանելի՞ է:

- Պոտենցիալով տեսանելի է: Գուցե այս տարեվերջին չկարողանանք բարձրացնել, բայց հաջորդ տարվա վերջում կարողանանք բարձրացնել:

- Իսկ ավտոկայաններում տիրող անմխիթար վիճակը ե՞րբ կկարգավորվի: Դեռեւս տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար եղած ժամանակ Հակոբ Արշակյանն էլ էր ֆիքսել, որ զուգարանները վատ վիճակում են: Տանիքն էլ լավ վիճակում չէր:

- Ներդրումների առաջարկներ կան, սակայն գրավոր չեն դիմել: Քննարկել ենք նաեւ պարոն Բաբայանի հետ: Տարբերակ է քննարկվում, որ մենք միջոցներ հայթայթենք, որպեսզի հասնենք վերջնական արդյունքին: Հիմնական աշխատանքը պիտի իրականացվի Կենտրոնական ավտոկայանում, որովհետեւ դա ամենաեկամտաբեր եւ հիմնական տեղն է:

- Քանի որ հանրությունը սիրում է ժամկետների մասին լսել, հստակ ժամկետ կարո՞ղ եք ասել, թե երբ օրինակ տանիքից ջուր կաթալու խնդիրը կկարգավորվի:

- Տանիքից ջուր կաթալը կոնկրետ Կենտրոնական ավտոկայանում, կարծում եմ, մինչեւ տարվա վերջ արդեն կկարգավորվի: Եթե որոշվի, որ մենք մեր միջոցներով ենք իրականացնելու, չի բացառվում, որ խնդիրը 2 ամսից կարգավորվի: 1 ամսից պարզ կլինի հստակ՝ մենք պետք է իրականացնենք այդ աշխատանքները, թե մասնավորը:

- Մոտավոր հաշվարկ կա՞, թե որքան գումար է անհրաժեշտ՝ խնդիրները կարգավորելու համար:

- Մոտ 100 միլիոն դրամի մասին է խոսքը: Ավտոկայանն այդ բյուջեն չունի այս պահին: Հիմա շատ ուղեւորափոխադրողներ պայմանագիր չեն կնքում մեզ հետ՝ մատնանշելով այն փաստը, որ մենք ծառայություն չենք մատուցում: Օրենքն էլ իրենց այս պահին թույլ է տալիս մեզ հետ պայմանագիր չկնքել: Եթե նկատել եք՝ շատ փոխադրումներ ավտոկայանից չեն լինում: Այսօր «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն եւ ես, որպես տնօրեն, անմիջական կախում ունենք տեսչական մարմնից, այդ խնդիրը պետք է կարգավորվի, որպեսզի մենք կարողանանք մեր աշխատանքն իրականացնել: Խոսել եմ տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հետ, նա ասաց, որ արդեն մի քանի օրից օրենքն ուժի մեջ կմտնի եւ իրենք կկարողանան իրենց հնարավորություններն օգտագործել, որպեսզի ուղեւորափոխադրումներն իրակացվեն ավտոկայաններից:

Տպել
5432 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել