Կրթություն. քրգործ ամբիոնի վարիչի դեմ

17/06/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 16-ի համարում

Ճարտարագիտական համալսարանի նորընտիր ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը ստիպված կլինի իր պաշտոնավարումը սկսել բավական աղմկոտ մի գործով: Բանն այն է, որ Կենտրոնի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել բուհում ծագած հերթական սկանդալի հետեւանքով: Ճարտարագիտական համալսարանի էներգետիկայի դեպարտամենտի այլեւս նախկին դասախոս Կարեն Խաչատրյանը պնդում է, թե նույն դեպարտամենտի «Էլեկտրաէներգետիկայի» ամբիոնի վարիչ Էդվարդ Սարգսյանը սպառնում է իրեն ֆիզիկապես ոչնչացնել, կեղտոտ դավեր է նյութում իր դեմ եւ անձամբ է ասել, թե «վերջդ կտամ»՝ անվանելով իրեն անբարոյական: Բանն այն է, որ դեռ մեկ տարի առաջ նույն Կարեն Խաչատրյանը որոշակի տեղեկատվություն էր տվել իրավապահ մարմիններին եւ էլեկտրաէներգետիկայի ամբիոնի վարիչին մեղադրում էր կաշառակերության մեջ:

Մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ ամբիոնի վարիչը կաշառք էր պահանջել նաեւ Կարեն Խաչատրյանից՝ թույլ տալու համար, որ վերջինս պաշտպանի իր դոկտորականը: Այս ամենից հետո, սակայն, ինչին, ի դեպ, մենք ժամանակին անդրադարձել ենք, Կարեն Խաչատրյանի եւ նրա հոր՝ Վարոս Խաչատրյանի դեմ, որը եւս դասավանդում է նույն բուհում, սկսվել էր կազմակերպված մեղադրանքների մի տարափ: Բացի այն, որ կրտսեր Խաչատրյանին ուսանողները մեղադրում էին իր դասավանդած առարկան լավ չտիրապետելու եւ ուսանողների հետ կոպիտ վարվելու համար, նաեւ ճարտարագիտական համալսարանի ուսանողուհիներից մեկը ոստիկանությունում ցուցմունք էր տվել, թե ավագ Խաչատրյանը սեռական ոտնձգություն է կատարել իր հանդեպ:

Ժամանակին, սակայն, ինչպես երեկ մեզ հաջողվեց պարզել ՀՀ ոստիկանությունից, այս առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է, քանի որ ո՛չ ուսանողուհին է կարողացել ապացուցել իր մեղադրանքը եւ ո՛չ էլ Կարեն Խաչատրյանն է, որը հակընդդեմ հայց էր ներկայացրել, կարողացել ապացուցել, որ ուսանողուհու հայրը դանակով հարձակվել էր հայր եւ որդի Խաչատրյանների վրա: Բայց, փաստորեն, սույն աղմկոտ պատմությունը սրանով չի ավարտվել: Երեք ամիս առաջ Կարեն Խաչատրյանը հայցադիմում է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքի առաջին ատյանի դատարան ընդդեմ ամբիոնի վարիչ Սարգսյանի, որտեղ նշել է վերջինիս կողմից պաշտոնական դիրքի չարաշահումների եւ իրեն ապօրինի աշխատանքից ազատելու մասին:

Ինչպես մեզ հայտնի դարձավ երեկ ոստիկանությունից, եւ ինչպես մեզ հետ ունեցած զրույցում պնդում էր Ճարտարագիտականի ուսումնական գծով պրոռեկտոր Սուրեն Աղբալյանը, բուհը հրաժարվել է աշխատանքային պայմանագիր կնքել Կարեն Խաչատրյանի հետ: Եւ այն բանից հետո, երբ ամբիոնի վարիչ Է. Սարգսյանը տեղեկացել է, որ կրտսեր Խաչատրյանն իր դեմ դատական հայց է ներկայացրել, շատ ակտիվորեն գործի է անցել: Նախ, որոշ ուսանողներ, ինչպես Կարեն Խաչատրյանն է պնդում, սկսել են Սարգսյանի դրդմամբ իր դեմ կեղծ ցուցմունքներ տալ դատախազությունում,  այնուհետեւ ամբիոնի վարիչը սպառնացել եւ վիրավորել է Կարեն Խաչատրյանին եւ այլն եւ այլն: Ի դեպ, հետաքրքիր է, որ Կարեն Խաչատրյանը կարողացել է ձայնագրիչի վրա ձայնագրել այն բոլոր խոսակցությունները, երբ ամբիոնի վարիչը դրդում է ուսանողներին եւ նույն ամբիոնի պրոֆեսորներից մեկին կեղծ ցուցմունքներ տալ իր դեմ:

Այս ձայնագրություններից մեկական օրինակ Խաչատրյանը տրամադրել է ոստիկանությանը, դատախազությանը եւ այլ մարմինների: Ձայնագրության եւս մի օրինակ էլ գտնվում է մեզ մոտ: Ինչպես մեզ հայտնի դարձավ երեկ, ոստիկանությունը սույն ձայնագրությունն ուղարկել է մասնագիտական փորձաքննության՝ պարզելու համար՝ արդյո՞ք ձայներն իսկապես համապատասխան մարդկանցն են: Բացի այս, երեկ մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ Կարեն Խաչատրյանը պնդում էր, թե էլեկտրաէներգետիկայի ամբիոնի վարիչը, կեղծելով Խաչատրյանի ձեռագիրը, զանազան անանուն նամակներ է ուղարկել տարբեր կուսակցությունների եւ պաշտոնյաների՝ հետեւյալ բովանդակությամբ՝ ձեր անձին վտանգ է սպառնում, ձեր կուսակցությանը փլուզում է սպառնում եւ այլն:

Դրա համար համապատասխան մարմիններն արդեն բացատրություն են վերցրել Կարեն Խաչատրյանից: «Ես ապացուցել եմ, որ անտեղյակ եմ այդ հիմար նամակներից եւ բացատրել, որ դա կարող էր անել միայն Է. Սարգսյանը, որը հավանաբար ակնկալում էր, թե ես կվախենամ եւ հետ կվերցնեմ իր դեմ ներկայացրած մեղադրանքները: Ես նաեւ դիմում եմ ներկայացրել համապատասխան գերատեսչության ղեկավարին՝ նշելով, որ անոնիմկաների համար կասկածում եմ Սարգսյանին եւ խնդրել եմ համապատասխան միջոցներ ձեռնարկել»,- մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ ասում էր Կարեն Խաչատրյանը:

Երեկ այս ամենի կապակցությամբ մեզ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ անձամբ Էդվարդ Սարգսյանից, սակայն Ճարտարագիտական համալսարանի պրոռեկտոր Սուրեն Աղբալյանը, չմանրանալով սույն գործի մեջ, նշեց միայն, որ Կարեն Խաչատրյանը ոչ թե աշխատանքից ազատվել է, այլ նրա հետ պայմանագիր չի կնքվել, եւ ամեն ինչ արվել է օրինական: Ինչեւէ, այս պահին Է. Սարգսյանի դեմ ոստիկանությունում հարուցված է քրեական գործ՝ Կարեն Խաչատրյանին վիրավորանք հասցնելու փաստի առթիվ քրօրի 136 հոդվածի 1-ին մասով: 

Լուսինե Բարսեղյան   

Տպել
1905 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց