26-ամյա երիտասարդը հարբած վիճակում վնասել է շտապ օգնության մեքենան. հարուցվել է քրգործ

Հունիսի 21-ին, ժամը 01.30-ին, շտապօգնության հերթապահ բժիշկը հաղորդում է տվել, որ Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցում, անհայտ անձը ոչ սթափ վիճակում կանգնել է շտապօգնության մեքենայի դիմաց, ձեռքին եղած իրով հարվածել դիմապակուն, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով՝ կոպտորեն խախտել հասարակական կարգը և տվել սեռական բնույթի հայհոյանքներ:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կատարողը նույն փողոցի 26-ամյա մի բնակիչ է: Խուլիգանություն կատարելու կասկածանքով նա բերման է ենթարկվել բաժին:

Խուլիգանության փաստով հարուցվել է քրեական գործ։

26-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Քննությամբ պարզվել է, որ ժամը 24-ի սահմաններում Ջերմուկի Գործարանային փողոցում, <<ՎԱԶ-21015>> ավտոմեքենայի սրահում ծագած վիճաբանության ժամանակ խուլիգանության համար ձերբակալվածը և Ջերմուկի 2 բնակիչներ ծեծի են ենթարկել մեքենայի տիրոջը ՝ պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածք, որը տեղափոխվել է հիվանդանոց։

Այնուհետև նույն երիտասարդը առանց մեքենայի տիրոջ համաձայնության վարել է ավտոմեքենան և Շահումյան փողոցում ավտոմեքենան թողել է առանց կառավարման, ինչի հետևանքով այն բախվել է քարե պատնեշին և վնասվել։

Պարզվել է նաև, որ վիճաբանության 4 մասնակիցները ընկերներ են, որոնք միասին ոգելից խմիչք էին օգտագործել Ջերմուկ քաղաքի Գործարանային փողոցում այնուհետև վիճել։

Վիճաբանության մյուս 2 մասնակիցները ներկայացվել են քննության։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Նախքաննությունը շարունակվում է։

Տպել
466 դիտում

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 63 դեպք

Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է բերման ենթարկվել

Սեւանում 13 եւ 14 տարեկան տղաները նավակով հեռացել են ափից. օգնել են փրկարարները (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահին

Հուլիսի 21-ին Գանձայում կայացել է Տերյանական պոեզիայի հերթական տոնը

Աֆղանստանի կառավարությունն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից բացատրություն է պահանջում

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հաստատել է Մարկ Էսպերի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում

Մահացել է հայոց Ցեղասպանության ճանաչման պայքարի ջատագով Ռոբերտ Մորգենթաուն

Ջավախքում 32-րդ անգամ տոնեցին աշուղ Ջիվանուն նվիրված տոնը

Խաբարովսկի երկրամասում մանկական վրանային ճամբարում բռնկված հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է 4-ի

Արտաշատի էլ. ցանցի աշխատակիցները խնդիրներ են ստեղծել ինձ համար՝ պարբերաբար կեղծելով հաշվիչի թվերը. բաց նամակ վարչապետին

Կարկտի վնասը շիրակցուն կփոխհատուցի Հայկական Կարմիր խաչի ընկերությունը. 960 ընտանիք է ցանկում

Բորիս Ջոնսոնը գերազանց վարչապետ կլինի. Դոնալդ Թրամփ

Նոր աղբամանների առաջին խմբաքանակը արդեն Երեւանում է (տեսանյութ)

25 տարի է՝ սպասում եմ արդարադատությանը. Մանվել Գրիգորյանի եղբորորդու գործով Մհեր Պողոսյանի որդին իրավահաջորդ ճանաչվեց

Շառլ Ազնավուրի անունով Երևանի մշակույթի պետական քոլեջն անվանակոչելու հարցն աչքաթող չի արվել. ԿԳՄՍՆ պարզաբանումը

Ուրախ լուր լոռեցիների համար. Վանաձոր բ/կ-ում բացվել է ինվազիվ սրտաբանական բաժանմունք (լուսանկարներ)

«Արարատ-Արմենիան» չիրացրեց մի շարք պահեր. հաղթեց ընդամենը 2։0

Սեւանա լճի վերականգնման համալիր ծրագրի առաջարկ՝ ուղղված վարչապետին

ԵՊԲՀ գիտնականները խոշոր դրամաշնորհ են շահել