Նոր փուլ. Մեթյու Բրայզան լուրջ է տրամադրված

24/06/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 24-ի համարում

«ԱՄՆ-ում մի հեռուստաշոու կա, որ կոչվում է «Լուծե՞լ, թե՞ չլուծել»: Այն էներգիայի եւ ջանքերի ֆոնին, որ վերջին ութ-ինը տարվա ընթացքում դրվել է այս բանակցությունների մեջ եւ հատկապես այն էներգիայի, եւ ջանքերի ֆոնին, որ ներդրել են երեք տարբեր երկրներ ներկայացնող այս հարգելի երեք պարոնները, ես կարծում եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի համար եկել է լուծման ժամանակը»,- նախօրեին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ժամանակ ի պատասխան ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Սթիվեն Մաննի, Յուրի Մերզլյակովի եւ Բեռնար Ֆասիեյի՝ ԼՂ հակամարտության բանակցությունների վերաբերյալ զեկույցին, այսպիսի հայտարարություն է արել ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի պատվիրակության ղեկավար դեսպան Ջուլի Ֆինլին: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների զեկույցը միանգամայն համապատասխանել է Ջուլի Ֆինլիի վերոնշյալ հայտարարության ոգուն:

Այսինքն՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց զեկույցով արձանագրել են, որ իրենք՝ ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդները, անցած տարիների ընթացքում արդեն սպառել են բոլոր այն նոր գաղափարները, որ կարելի էր առաջարկել կողմերին ԼՂ հարցը լուծելու համար, եւ այժմ ջանք ու էներգիա ներդնելու եւ որ ավելի էական է՝ հակամարտությունը լուծելու քաջություն ցուցաբերելու հերթը հակամարտության կողմերինն է: ԵԱՀԿ Մինսկի խումբը իր այս զեկույցով  հայտարարում է նոր մարտավարություն ընտրելու եւ երկու երկրների վրա ճնշումների նոր տարբերակ բանեցնելու համանախագահների վճռականության մասին: Զեկույցը, որը երեկվա դրությամբ դեռեւս փակ էր հրապարակման համար, ամենայն հավանականությամբ հանրությանը կներկայացվի առաջիկա օրերին:

Նշենք, որ զեկույցի համահեղինակ է ներկայացել ԱՄՆ ոչ թե նոր, այլ հին համանախագահ Սթիվեն Մաննը: Ինչ վերաբերում է նոր համանախագահ Մեթյու Բրայզային, ապա ինչպես հայտնի է, ԵԱՀԿ Մշտական խորհրդի այս նիստում նրա թեկնածությունը վերջնականապես հաստատվել է: Ընդ որում՝ ամերիկացի նոր համանախագահը բավականին էնտուզիազմով է անցել գործի: Եւ թեեւ ԵԱՀԿ Մշտական խորհրդին ներկայացված զեկույցը դեռեւս պաշտոնապես ենթակա չէր հրապարակման, Մեթյու Բրայզան երեկ «Ազատություն» ռ/կ-ի միջոցով հրապարակում էր դրա հիմնական էությունը: Իսկ այդ զեկույցի էությունն այն է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները որոշել են ԼՂ հակամարտության խաղաղ բանակցությունների շարունակման ողջ պատասխանատվությունը դնել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վրա:

«Համանախագահները որոշել են թողնել, որ նախագահները իրենք կայացնեն դժվարին քաղաքական որոշումները:  Համանախագահները որոշել են ժամանակ տալ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին, որ նրանք ցույց տան, թե արդյո՞ք պատրաստ են հաջորդ դժվարին քայլերը ձեռնարկել: Համանախագահները արել են այն, ինչ հնարավոր էր անել»,- հայտարարել է Մեթյու Բրայզան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ՄԽ համանախագահները պատրաստվում են նոր հանդիպում կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ: Սա, իհարկե, աննախադեպ քայլ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից եւ նշանակում է, որ նրանց համբերությունն իսկապես սպառվել է. նրանք այլեւս  չեն պատրաստվում Ռոբերտ Քոչարյանին եւ Իլհամ Ալիեւին թույլ տալ մատի վրա խաղացնել իրենց՝ ներկայանալ հանդիպման, ոչ մի թուղթ չստորագրել եւ դրա մեղավորությունը մեկը մյուսի վրա գցել:

Այսինքն, նման քայլով ՄԽ համանախագահներն ուղղակի նախապայման են դնում երկու նախագահների առաջ եւ հայտարարում են, որ խաղաղ գործընթացը կշարունակվի միայն այն դեպքում, եթե նրանք պատրաստ լինեն դժվար քայլերի: «Մենք այսօր խոսեցինք ամռան ընթացքում մի փոքր ընդմիջում տալու մասին՝ պարզելու համար, թե իսկապե՞ս նախագահները այդպիսի քաղաքական կամք ունեն»,- ասում է Բրայզան: Դժվար քայլ ասելով՝ նա ի նկատի ունի Քոչարյան-Ալիեւ վերջին մի քանի հանդիպումների ընթացքում նրանց սեղանին դրվող փաստաթղթի ստորագրումը: Ամերիկացի նոր համանախագահը նաեւ բացահայտել է այդ փաստաթղթի մի քանի դրույթներ, ինչը նույնպես աննախադեպ երեւույթ է, քանի որ նախկինում դրա բովանդակությունը շրջանառության մեջ էր մտնում միայն «անանուն աղբյուրների» շնորհիվ, իսկ իրենք՝ համանախագահները, քար լռություն էին պահպանում ընդհանրապես բանակցությունների բովանդակության շուրջ:

Ու թեեւ Մեթյու Բրայզան, հրապարակելով այդ փաստաթղթի բովանդակությունը, կրկնում է այն ամենը, որ մինչ այժմ դրա մասին ասել էին «անանուն աղբյուրները», սակայն միայն այն փաստը, որ դրանք հնչում են ԱՄՆ համանախագահի կողմից, նոր նշանակություն է հաղորդում փաստաթղթին: «Մենք ունենք շրջանակային համաձայնագիր, որը կոչ է անում դուրս բերել հայկական զորքերը Ադրբեջանի այն տարածքներից, որտեղ նրանք ներկայումս տեղակայված են: Մյուս կողմից, համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսական ու դիվանագիտական կապերի նորմալացում: Կան նաեւ այլ դրույթներ, ինչպես, ասենք, խաղաղապահների տեղակայում, միջազգային տնտեսական օժանդակություն Ղարաբաղի տարածաշրջանի համար եւ տնտեսական զարգացում:

Եւ վերջում ինչ-որ մի պահի նախատեսված է նաեւ քվեարկություն՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցով: Այսինքն, կա փաթեթային առաջարկ սեղանի վրա»,- ասում է Մեթյու Բրայզան եւ կոչ անում, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի համանախագահները համապատասխան քաղաքական քաջություն դրսեւորեն եւ ստորագրեն այդ շրջանակային համաձայնագիրը: Ակնհայտ է, որ Մեթյու Բրայզայի այս հայտարարությունը միայն մեկ նպատակ ունի, որն էլ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ճնշելն է: Մյուս կողմից, սակայն, ԵԱՀԿ ՄԽ նոր համանախագահի մի քանի այլ հայտարարություններ հիմք են տալիս ենթադրելու, որ նա իրականում ավելի շատ հակված է Հայաստանին ճնշելու:

Ընդհանրապես հաշվի առնելով վերջին 2-3 ամիսների ընթացքում Մեթյու Բրայզայի գործունեությունն ու հրապարակային հայտարարությունները՝ կարելի է արձանագրել, որ ՄԽ-ում ամերիկյան նոր համանախագահ է նշանակվել մեկը, ում պրոֆեսիոնալ եւ անձնական համակրանքն ավելի շատ Ադրբեջանի, քան Հայաստանի կողմն է: Նախ Բրայզան վերջին շրջանում ամիսը մի քանի անգամ լինում էր Բաքվում, բացի այդ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ նշանակվելուց հետո դատողություններ էր անում այն մասին, թե ուր կարող է արտահանվել Ադրբեջանի գազը. մի բան, որ ոչ մի կերպ չի մտնում համանախագահի մանդատի մեջ: Սակայն այն միտքը, որ Բրայզան արտահայտել է երեկ, ուղղակիորեն խոսում է Ադրբեջանին նախապատվություն տալու ամերիկյան նոր տրամադրությունների մասին: Եւ որ ավելի վտանգավոր է, Բրայզան ոչ միայն չի թաքցնում դա, այլեւ այնպես է խոսում, որ տարընթերցումներ հանկարծ չլինեն:

Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում նույնպես հրավիրվի Վաշինգտոն, ԱՄՆ համանախագահը պատասխանում է. «Պատճառ չկա, որ նախագահ Քոչարյանը Վաշինգտոն չգա: Ես հուսով եմ, որ կարող ենք տեսնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների նույնպիսի դրական քայլերի շարք, ինչպիսին մենք հույս ունենք, որ սկսում ենք տեսնել Ադրբեջանում: Գուցե մենք սխալ ենք Ադրբեջանի վերաբերյալ: Գուցե մեր հույսերը չափազանցված են: Բայց իրերը դրական ուղղությամբ են ընթանում այնտեղ, եւ մենք հուսով ենք, որ նման բան կտեսնենք նաեւ Հայաստանում: Մենք Հայաստանի նկատմամբ մեր աջակցության մասին լուրջ ազդանշան տվել ենք «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով: Սա մեր կողմից որեւէ երկրի հետ գործընկերություն հաստատելու ցանկություն արտահայտելու բարձրագույն ձեւերից մեկն է:

Երբ մենք այս տարի սկսեցինք այդ ծրագիրը, նամակ հրապարակեցինք՝ ասելով, թե մենք իսկապես խնդիր ունենք այն հարցում, թե ինչպես է անցկացվել սահմանադրական հանրաքվեն նոյեմբեր ամսին: Եւ մենք ակնկալում ենք տեսնել դրական փոփոխություններ. դա առանցքային նշանակություն ունի մեր հարաբերություններում հաջորդ քայլի համար»: Պետք է նշել, որ երկու հակամարտող երկրներից մեկի օգտին այսքան անհավասարակշիռ հայտարարությամբ հանդես գալը նույնպես ոչ մի կերպ չի մտնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահի մանդատի մեջ: Ավելի ճիշտ՝ այդ մանդատն ուղղակի բացառում է նման կողմնակալությունը: Եւ այն, որ Մեթյու Բրայզան այսպիսի հայտարարություններ է անում, նշանակում է, որ կա՛մ նրան իրականում բոլորովին այլ մանդատ է տրված, կա՛մ նա իր հետ Հայաստանի համար ոչ այնքան հաճելի նորարարություններ է բերում ԵԱՀԿ Մինսկի խումբ: Համենայնդեպս, պետք է արձանագրել՝ Մեթյու Բրայզայի նշանակումով նոր փուլ է բացվել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, որը դժվար է ասել, թե ինչով կավարտվի:

Աննա Հակոբյան

Տպել
1050 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից