Երևան
12 °C
Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել և ամփոփվել է անչափահասների շրջանում իրավախախտումները կանխարգելելու, դրանք ծնող պատճառներն ու պայմանները վերացնելու նպատակով դատախազությունում իրականացված միջոցառումների և դրանց արդյունքների վերաբերյալ կատարված աշխատանքները:
Ներկայացված ցուցանիշները փաստում են, որ մարզի տարածքում շարունակվում է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների էական նվազման միտումը: Մասնավորապես՝ 2018թ. ընթացքում արձանագրվել է 24 անչափահասի կողմից կատարված 20 հանցագործության դեպք՝ նախորդող տարվա 34 դեպքի համեմատ: Իսկ 2019թ. նման հանցագործության դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ըստ նախնական տվյալների, նվազել են գրեթե կրկնակի չափով:
Շիրակի մարզի դատախազության հսկողության տակ գտնվող քրեական գործերով քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարած բոլոր անչափահասների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը:
Նշված դրական միտումների վրա էական նշանակություն են ունեցել 2018թ. ընթացքում ծավալված և այս տարի շարունակված՝ անչափահասների կողմից հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ կիրառվող դատախազական ներգործության միջոցները, իրավասու գերատեսչությունների հետ համագործակցությամբ պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացումը:
Մասնավորապես, Շիրակի մարզի դատախազի կողմից միջնորդագրեր էին ուղարկվել ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ Շիրակի մարզպետին, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին՝ իրենց իրավասությունների շրջանակներում համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու և բացառելու անչափահասների՝ հանցավորության դեմ տարվող պայքարում դեռևս մտահոգության տեղիք տվող խնդիրները:
Այդ համատեքստում առաջ էին քաշվել նաև իրենց աշխատանքում թերացած պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված խախտումների, նրանց նկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու անհրաժեշտության, տարվող պրոֆիլակտիկ աշխատանքների ակտիվացման, պետական և տարածքային կառավարման մարմինների համագործակցության մակարդակի բարձրացմանը վերաբերող հարցեր:
Արձանագրված դրական միտումները զարգացնելու, անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները կանխելու և այդ գործընթացում ուսումնասկան հաստատությունների ներգրավվածությունն ընդլայնելու նպատակով Շիրակի մարզի դատախազներն օրերս այցելել են մարզի Ազատանի, Արևշատի, Անիի և Աշոցքի դպրոցներ: Այդ այցերի շրջանակներում Շիրակի մարզպետարանի կրթության վարչության աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության անչափահասների գործերով բաժանմունքների և խմբերի աշխատակիցների մասնակցությամբ ուսումնական հաստատությունների մանկավարժական կոլեկտիվների հետ կազմակերպվել են քննարկումներ:
Հանդիպումների ընթացքում դատախազների կողմից կարևորվել է դպրոցներում և ուսումնական հաստատություններում տարբեր իրավական թեմաներով զրույցների անցկացումը, խոցելի խավի երեխաների՝ սոցիալապես անապահով, թափառելու, մուրացիկության հակումներ ունեցող աշակերտներին օժանդակելը՝ հատկապես տարբեր միջոցառումներում նրանց ներառականությունն ապահովելու, ընտանիքներում բռնության հնարավոր առկայության նկատմամբ առավել մեծ ուշադրության ցուցաբերումը:
Քննարկումների ընթացքում դատախազների կողմից մանկավարժների ուշադրությունը հրավիրվել է հատկապես աշակերտների մոտ կտրող-ծակող, ջարդող-փշրող առարկաների առկայության նկատմամբ առավել զգոն լինելու, այդպիսիք հայտնաբերելու դեպքում նրանց մոտից վերցնելու և այդ մասին ծնողներին և տարածքային ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքների աշխատակցին տեղեկացնելու անհրաժեշտության վրա: Բացի այդ, անհրաժեշտ է համարվել դասերից երեխաների բացակայության փաստի պարտադիր արձանագրումը, իսկ աշակերտի տևական ժամանակով բացակայելու դեպքում ծնողների և տարածքային ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքների աշխատակցի հետ քննարկումներով ու լրացուցիչ միջոցառումներով դրանց պատճառների վերացմանը նպաստելը: Ընդգծվել է մանկավարժների կողմից բարոյահոգեբանական աշխատանքների միջոցով անչափահասների պատշաճ վարքագծի դրսևորումը խրախուսելու, հանցավոր ենթամշակույթի նկատմամբ բացասական վերաբերմունք սերմանելու, կրիմինոգեն ազդեցությունները բացառելու և իրավապահ մարմինների նկատմամբ վստահություն ներշնչելու կարևորությունը:
Հանդիպում-քննարկումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել նման հանդիպումները պարբերական դարձնելու վերաբերյալ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱԽ քարտուղարն ու Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատարը քննարկել են երկկողմ համագործակցությունը
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ»-ը հայտարարում է Տաթև ՀԷԿ-ի համար 2 նոր ուժային տրանսֆորմատորի ձեռքբերման մրցույթ
Ձյան և անձրևի առատ տեղումները կշարունակվեն մի քանի օր, այնուհետև ջերմաստիճանը կբարձրանա 10 աստիճանով
Վարդան Ղուկասյանի մասին իմ կարծիքը չի փոխվել. կարծում եմ՝ իր ճիշտ տեղը բանտն էր. Ալեն Սիմոնյան
ՊԵԿ-ի և Իրանի մաքսային ներկայացուցիչները քննարկել են Ագարակի անցակետի սահմանահատմանն առնչվող հարցեր
Դատախազությունը պահանջում է Ավշարի նախկին ղեկավարից բռնագանձել 17 անշարժ գույք, ավելի քան 587 մլն դրամ
Ապարանի տարածաշրջանում մառախուղ է
Չի բացառվում, որ ինչ-որ երկիր վերապահում հայտնի այդ որոշմանը. Փաշինյանը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին
«Իմ քայլը» հիմնադրամը հայտարարում է «Ստեղծենք միասին» ծրագրի մեկնարկը. կկայանա բարեգործական ընթրիք
530 մլն դոլարի ապօրինի գույքեր և դրամական միջոցներ արդեն վերադարձված են Հայաստանի Հանրապետությանը. վարչապետ
Եթե մենք անվտանգություն ասելիս հասկանում ենք միայն բանակ, նշանակում է՝ մենք անվտանգություն չունենք. Փաշինյան
ԱՄՆ փոխնախագահն անզգուշաբար կոտրել է ամերիկյան ֆուտբոլի առաջնության գավաթը. տեսանյութ
Իրանի և ԱՄՆ-ի հաջորդ բանակցությունները տեղի կունենան Օմանում. Բաղաեին հայտնել է ամսաթիվը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. Նիկոլ Փաշինյան
Վերահաստատում եմ՝ Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ. Նիկոլ Փաշինյան
Հայաստանում գործող դատավորների կազմը մոտավորապես 60 տոկոսով նշանակվել է 2018 թվականից հետո. վարչապետ
Ինչպե՞ս ստանալ աջակցություն, եթե ձեր վարկը դասակարգված է որպես անհուսալի. մանրամասներ
Այս պահին 1,5 մլրդ դոլարի ապօրինի ձեռք բերված գույքերի մասով գործեր են քննվում դատարաններում. Փաշինյան
Սլովենիայի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան
Հանցավոր կազմակերպության անդամները զանգերի կենտրոնի միջոցով հափշտակել են խոշոր չափի գումար. կա 7 մեղադրյալ
Նոր Սահմանադրության ընդունման համատեքստում պետք է քննարկել երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը. վարչապետ
Դատախազությունը պահանջում է Գեղարքունիքի Ծակքար համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել գույքեր և 2,3 մլն դոլար
Կորցրե՞լ ենք մեր դուխը՝ ո՛չ. մեր օրակարգն է՝ բացառել վենդետաները և վերադարձնել թալանվածը. վարչապետ
4,2 մլրդ դոլարը օդի՞ց ընկավ. վարչապետն ԱԺ-ում ներկայացրել է հետհեղափոխական տարիների բյուջեի հավելյալ մուտքերը
Գլխավոր դատախազը ԵԽ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում միջազգային խորհրդաժողովը հյուրընկալելու հարցը
Դեսպան Հակոբյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարն անդրադարձել են ՀՀ-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարներին
Վիլեն Գաբրիելյանի մանդատը ստացել է Արտյոմ Մեհրաբյանը. նա երդվեց
Սերժ-Քոչարյան հեռակա բանավեճը բեմադրված շոու է ընդդիմության «Սուրբ կովը» տիտղոսին արժանանալու համար. Չախոյան
Միրզոյանը Վիեննայում ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները
Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականը միանձնյա գլխավորում է IV դիվիզիոնի ԱԱ մրցաշարային աղյուսակը
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում
Կրակnցներ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել վիրավոր քաղաքացի
Դիլիջանի ոլորանները բեռնատարների համար փակ են, Սպիտակի ոլորանները՝ դժվարանցանելի
Ի՞նչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Մենք համոզված ենք, որ այսօր կա եզակի հնարավորություն՝ ապագան կառուցելու համար. Արարատ Միրզոյան
Ձյուն է ու մառախուղ. Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ է
Դանակահարության հետևանքով ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ունենք հնարավորություն, կկարողանա՞նք օգտվել՝ սա է հարցը. Միրզոյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին
Երևան-Լիոն-Լիոնի մետրոպոլիա եռամյա համագործակցության համաձայնագիր է ստորագրվել
«Միջանցքի» տրամաբանությունը, որը ենթադրում է որոշակի սուվերենության սահմանափակումներ, անընդունելի է. Միրզոյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT