Երևան
20 °C
Ազգային ժողովը քննարկում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների ընտրության հարցը։ Թեկնածուներից մեկը Սննդի անվտանոգւթյան տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Էդգար Ճաղարյանն է։ Նրա թեկնածությունն առաջադրել է վարչապետը՝ երկու տարի ժամկետով։
Ճաղարյանը տնտեսագետ է, տնտեսագիտության թեկնածու, 2004-ից աշխատել է ՊՆ վարչական ապարատում, 2009-2016 թթ․ եղել է ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պարենային ապահովման բաժնի պետ, 2017-ին աշխատել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում։ Պահեստազորի մայոր, է, քաղաքացիական հատուկ ծառայության առաջին դասի խորհրդական։
2018 թվականի ԱԺ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու։
Հարցի քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը թեկնածուից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերջինս պատկերացնում մոնոպոլիաների դերի նվազմանն ուղղված գործընթացի կազմակերպումը:
«Ի՞նչ եք պատրաստվում անել, որ մոնոպոլիաների դերը նվազի եւ որեւէ տնտեսվարող գերիշխող դիրքը չչարաշահի: Գիտեք, որ մեր իրականության մեջ գերիշխող դիրք ունեցողներն անպայման օգտվում են դրանից, չարաշահում են իրենց դիրքը, որը վնասում է հավասար գործակցային հնարավորություններին: Եթե հայտ եք ներկայացնում այդ կառույցում աշխատելու, պետք է հիմնավորված կարծիք կամ որոշում ունենաք այդ խնդրի վերաբերյալ»,- հարցերց Բագրատյանը:
Ճաղարյանը պատասխանեց, որ անբարեխիղճ մրցակցության բոլոր դրսեւորումները պիտի բացառվեն, որի համար պետք է օգտագործվի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ողջ գործիքակազմը:
«Ես ինքս դեմ չեմ, որ լինեն գերիշխող դիրք ներկայացնող կազմակերպություններ, դրանք պայմանավորված են տարբեր գործոններով, այսինքն՝ մարդն այդ գործում հաջողվել է, շահույթ քիչ է ակնկալում եւ արդյունքում դարձել է գերիշխող, բայց հենց գերիշխող դիրք ուենցող կազմակերպությունները պիտի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ամենօրյա տեսադաշտում լինեն, ամենօրյա ուշադրության կենտրոնում, որպեսզի որեւէ վայրկյան իրենց գերիշխող դիրքը չչարաշահեն»,- ասաց Ճաղարյանը:
Լոռիում խորտկանոցի սեփականատերը կանանց 1000 և 5000 դրամ է տվել՝ պոռնկությամբ զբաղվելու համար (տեսանյութ)
ՀՀ նախագահն ու Ֆուկուսիմա Մասանորին մտքեր են փոխանակել հայ-ճապոնական երկկողմ օրակարգի շուրջ (տեսանյութ)
Մոսկվան Երևանում տեղի ունեցող ցույցերը Հայաստանի ներքին գործն է համարում. ՌԴ ԱԳՆ
Հայտնի է Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմը
Երևանի Կիևյան փողոցում «Տոյոտա»-ի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, այնուհետ՝ բախվել այլ մեքենայի
Գնել Սանոսյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով նոր պայմանագիրը
Խծաբերդում գումարտակի հրամանատարի կողմից մարտադաշտն ինքնակամ լքելու մասին քրգործն ուղարկվել է դատարան
Բողոքի ակցիաներին մասնակցել է ընդամենը 730 մարդ. Չախոյան
Թանգարանները մայիսի 18-ին անվճար կլինեն բոլոր այցելուների համար
Երևանի տարբեր հատվածներից բերման է ենթարկվել ակցիաների մասնակից 414 քաղաքացի
Ոստիկանությունը չի կարող և չպետք է լավամարդ կամ վատամարդ լինի, մենք էլ պարտավոր ենք նեցուկ լինել նրանց. պատգամավոր
ՄԻՊ-ը դատապարտում է բուժաշխատողների նկատմամբ բռնությունն ու կոչ անում բացառել ցանկացած նման դրսևորում
Քորթնի Քարդաշյանը և Թրեյվիս Բարկերը գաղտնի ամուսնությունից հետո օրինականացրել են հարաբերությունները (լուսանկարներ)
Ստեփանավանում վարորդն ընկել է ինքնաբերաբար ընթացող մեքենայի տակ և մահացել
Վահրամ Դումանյանն ու Արայիկ Խզմալյանը կգործուղվեն Ֆրանսիա
Ընդհարում ընդդիմադիր ակտիվիստների և քաղաքացու միջև, որը պահանջել է բացել ճանապարհը (տեսանյութ)
Շտապ օգնության բժշկի գլխին լինգով հարվածներ հասցրած տղամարդը բերման է ենթարկվել ու խոստովանել արարքը
Մայրաքաղաքում փակ փողոցներ ու տրանսպորտային հանգույցներ չկան. ոստիկանություն
Կդադարեցվի Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի, Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը
Հայաստանի ներկայացուցիչները 11 ոսկե մեդալ են նվաճել հաշմանդամային բազկամարտի ԵԱ-ում
Ժաննա Անդրեասյանը մասնակցել է դպրոցների համապարփակ անվտանգությանը վերաբերող վեբինարին
Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել ակցիաների մասնակից 286 քաղաքացի
Երևանում ողբերգական ավտովթարից մահացած երիտասարդը «Սոլո» բարի տնօրենն էր
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի ՀՅԴ-ական նախկին տնօրենը, չարաշահելով պաշտոնը, աջակցել է իր կուսակիցներին. նրան առաջադրվել է մեղադրանք
ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Երևանի ակցիաների ժամանակ ոստիկանների գործողությունների մասին
Արարատ Միրզոյանը կնախագահի Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 4-րդ նիստը. նա մեկնում է Բրյուսել
Ունեիք մեկ կրակոցի հնարավորություն ու կրակեցիք ինքներդ ձեզ վրա, դուք մոռացել եք, որ մենք հիշողություն ունենք. Ազոյան
Մայիսի 6-ից Սևանում անհետ կորած քաղաքացիների որոնողական աշխատանքները վերսկսվել են
Երևանում վերսկսվել են ընդդիմության ակցիաները. բերման ենթարկվեցին Լևոն Քոչարյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Աշոտյանը
Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 6 մարզերի բազմաթիվ հասցեներ
Երևանի «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտակայքում մեքենան բախվել է ծառին․ վարորդը տեղում մահացել է
Համավարակը և պատերազմն ի զորու չեղան պարալիզացնել երկիրը, իսկ ովքեր ջանում են դա անել, կհանդիպեն օրենքի կոշտ արձագանքին
Փողոցում հնչողը մանիպուլյացիա է, թե Փաշինյանը շուտով խաղաղության պայմանագիր է ստորագրելու. քաղաքագետ
ՀԱՊԿ գագաթնաժողովի ավարտին կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը (տեսանյութ)
Շիրակի մարզպետն արտագնա խորհրդակցություն է անցկացրել Լանջիկում
Ընդդիմությանը առաջարկվել է 6 ամսով երկարաձգել հանձնաժողովի աշխատանքը, առաջարկը ընդունել են, սակայն ԱԺ չեն գալիս. Պապոյան
Մեծամոր խոշորացված համայնքում 18 ոռոգման խորքային հոր կվերականգնվի
«Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալը գոգաթիակով փորձել է թմրամիջոցներ մտցնել բնակելի գոտի
Ավստրիայի խորհրդարանում հայ խորհրդականները քննարկել են բյուջետային գործընթացի առանձնահատկությունները
Արտակարգ դեպք Երևանում. 31-ամյա ոչ սթափ կին վարորդը հարձակվել է պարեկների վրա, հայհոյել, մաստակը թքել նրանց վրա
© 2022 Հայկական ժամանակ