Վրաստանում վթարից տուժածներից 2-ի վիճակը ծանր է․ Հայաստանից խումբ է մեկնել Վրաստան

Վրաստանում հայկական մեքենա է վթարվել: Դեպքը տեղի է ունեցել Գորիի մոտակայքում, հայտնում են Առողջապահության նախարարությունից։ Կան զոհեր և վիրավորներ. նախնական տվյալներով՝ 3 մարդ զոհվել է, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է մոտակա հիվանդանոց:

Վիրավորներից 2-ի վիճակը, վրացի բժիշկների գնահատմամբ, ծանր է, վերջիններիս տեղափոխում են Թբիլիսիի հիվանդանոց:

Առողջապահության նախարարությունը կապի մեջ է վրացի գործընկերների հետ, արվում է ամեն ինչ՝ վերջիններիս կյանքը փրկելու, ինչպես նաև Հայաստան տեղափոխելու համար։

Արսեն Թորոսյանի հանձնարարականով՝ Վրաստան է մեկնել առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը՝ պատահարից տուժածների առողջական վիճակին տեղում ծանոթանալու, ըստ անհրաժեշտության նրանց բուժօգնությունը կազմակերպելու, ինչպես նաև Երևան տեղափոխելու հարցերը կանոնակարգելու նպատակով։

Առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի հետ մեկնել է նաև արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, ՀՀ ԱՆ արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գաբրիել Թեփելիկյանը։

Լրացուցիչ տեղեկատվություն կտրվի։

Տպել
2635 դիտում

Այսօր ու վաղը ձյանն ու ձնախառն անձրևներին կհաջորդի առանց տեղումների եղանակը

«Ի՞նչ անել», եւ «ո՞վ է մեղավոր»

Դաշնակահար Սվետլանա Նավասարդյանն արժանացել է «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի

Պետական մարմինները պարտավոր են բոլոր լծակները կիրառել անհետ կորածների ու գերիների հարազատների հետ հաղորդակցության համար

Ստեփանակերտում և Մխիթարաշեն գյուղի մերձակայքում տեղի կունենա չպայթած ականների վնասազերծում. Արցախի ԱԻՊԾ

Պատերազմից հետո զինծառայողների հանգստի հարցը շուտով կլուծվի. հանդիպում ՊՆ-ում՝ զինվորների հարազատների եւ ծնողների հետ

Յուրաքանչյուր հայ Հայաստանի մասին պետք է մտածի՝ որպես իր տան. Ա.Սարգսյանը հանդիպել է ռուսաստանահայ համայնքի անդամներին

Զարուհի Բաթոյանը ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքների մասին հաշվետվություն

Յուրաքանչյուր զինվոր, որտեղ էլ լինի, մեր երեխան է. Արսեն Գրիգորյան

«Օդալեն» ռեստորանի խոհանոցի առաստաղը փլուզվել է․ կա զոհ

Անցյալի եւ ապագայի առջեւ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1174 նոր դեպք. մահացել է 21 մարդ

Մշակույթի գործիչները նամակ հանձնեցին ՌԴ դեսպանատուն

Բացարձակ անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականները Արցախի մեր հայրենակիցների մասին. ՄԻՊ

Զինված ավազակային հարձակում Արարատի մարզում. թալանել են բենզալցակայանը

Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա

Ազատության հրապարակից մեկնարկել է մտավորականների և արվեստագետների երթը դեպի ՌԴ դեսպանատուն

«Աստղիկ» ԲԿ-ում ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգ է եղել

2020 թվականի դիվանագիտական ձախողումը հենված է բանակցային ողջ նախորդ ժամանակաշրջանի դիվանագիտական ձախողումների վրա

Սիսիան-Գորիս ավտոճանապարհը դժվարանցանելի է, Սյունիքի մարզում ձյուն է տեղում