Արման Բաբաջանյանն այցելել է Այրվածքաբանական կենտրոն՝ ողբերգական ավտովթարից տուժածներին

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն այցելել է Այրվածքաբանական կենտրոն՝ ողբերգական ավտովթարից տուժածներին։

Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս պահին գտնվում եմ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնում։ Մանրամասն զրուցեցի կենտրոնի նորանշանակ տնօրեն Գեւորգ Սիմոնյանի հետ։ Արարատի մարզի Զոդ համայնքում նախօրեին տեղի ունեցած սահմռկեցուցիչ ավտովթարից հետո այս կենտրոնում է գտնվում երեք հիվանդ։

Վիրավորներից մեկը երեկ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական հիվանդանոց։

Այս պահին կենտրոնում գտնվում է երկու կին մեկ տղամարդ։ Կանայք նախօրեին վիրահատվել են։ Երեքն էլ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Մեկ քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Առողջություն եւ շուտափույթ ապաքինում մաղթենք բոլոր վիրավորներին»,- գրել է պատգամավորը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա:

Վթարի հետեւանքով վիրավորվել են Երեւանի բնակիչներ, 63-ամյա Սողոմոն Հակոբյանը, 66-ամյա Սլավիկ Իշխանյանը, Արարատի մարզի Երասխ գյուղի բնակիչներ, 20-ամյա Ծաղիկ Հակոբյանը, 35-ամյա Ռուզաննա Հակոբյանը, Վայք քաղաքի բնակիչներ, 46-ամյա Հրանուշ Արզումանյանը, 7-ամյա Նարե Գրիգորյանը, Արարատ քաղաքի բնակիչներ, 32-ամյա Անդրանիկ Նկուրյանը, 23-ամյա Սարիկ Ասլանյանը, 13-ամյա Արսեն Միքայելյանը, Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչներ, 28-ամյա Գագիկ Ղուկասյանը եւ 12-ամյա Ֆելիքս Մելոյանը: 12 վիրավոր մարդկանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, եւս մեկինը՝ ծանր:

Նախնական տվյալներով՝ զոհերի թիվը 6-ն է։

Տպել
5140 դիտում

ԱԻ նախարարը հրդեհի վայրում է. ձևավորվել է 30 հոգուց կազմված աշխատանքային խումբ, աշխատում է 19 մարտական հաշվարկ

Հրդեհի հետևանքով Հանրապետական հիվանդանոց տեղափոխված 2 քաղաքացիները դուրս են գրվել

Վայոց Ձորում վթարի հետևանքով զոհվել է 3 քաղաքացի, եւս 3-ը հիվանդանոցում են

Հրդեհի ծավալը մեծ էր, հարկ համարեցի գալ. Վ. Օսիպյանը ժամանեց հրդեհի վայր ու նկատողություն արեց ոստիկաններին

ՀՀ վարչապետը ելույթ է ունեցել «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման արարողության ժամանակ (տեսանյութ)

Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ևս 1 տուժած տեղափոխվում է «Աստղիկ» Բ/Կ

«Մալաթիա մոլ»-ի հրդեհը դեռ չի մարվել. նախնական վարկածով՝ կրակը բռնկվել է «ՎԵԳԱ»-ի պահեստում

Մալաթիայի հրդեհի հետեւանքով տուժած քաղաքացիները ծխահարվել են, 6 անձ է տուժել. ԱՆ խոսնակ

Մալաթիայի խոշոր հրդեհի հետևանքով 4 անձ տեղափոխվել է «Աստղիկ» Բ/Կ, 2-ը՝ Ճառագայթային բժշկության կենտրոն

Խոշոր հրդեհ «Մալաթիա մոլ»-ի շենքում. բարձրացվել է բարդության «Թիվ 3» կանչ, կան տուժածներ (տեսանյութ). ԹԱՐՄԱՑՎԱԾ

Շոգ, առանց տեղումների եղանակը կպահպանվի առաջիկա օրերին. եղանակն այս շաբաթ

ՃՏՊ Կրասնոդարի երկրամասի Ռ-217 ավտոճանապարհին. զոհերն ու տուժածները հայեր են (լուսանկարներ)

Դատարկ ապարների լցակույտի տարածքի ուսումնասիրությունները ոչ լիարժեք են. Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին

Երևանում և Ագարակ գյուղում փրկարարները բռնել են 1 շահմար, 1 սահնօձ և 1 գյուրզա

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը աջակցեց մանկական քաղցկեղի կենտրոնին (լուսանկարներ, տեսանյութ)

Ստեփանակերտում 16-ամյա երեխայի նկատմամբ բռնության դեպքը կանխվել է

Արցախում՝ Ամարասի դաշտում, տղամարդու դի է հայտնաբերվել. հավանաբար մահացել է ցուլի հարվածից

Ստեփանակերտի ջրամատակարարման խնդիրը լուծման փուլում է. Բակո Սահակյանը ծանոթացել է աշխատանքներին

Սասունիկ-Էջմիածին ճանապարհին «ԶԻԼ»-ը դուրս է եկել ճանապարհից ու կողաշրջվել

Երևանում 2 երիտասարդի վեճն ավարտվել է դանակահարությամբ ու կրակոցներով. կան տուժածներ