Շատ կարևոր է Հայաստանի և Բելառուսի միջև տրանսպորտային հաղորդակցության ձևավորումը. Սուրեն Պապիկյան

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Բելառուս կատարած եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում հուլիսի 8-ին հանդիպում է ունեցել ԲՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարար Ա․Ն․ Ավրամենկոյի հետ։

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկաթուղային, ավիացիոն և ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Կողմերը տվյալներ են փոխանակել արտաքին առևտրի հաշվեկշռում ապրանքների և ծառայությունների վիճակագրական ցուցանիշների վերաբերյալ։

«Մեզ համար շատ կարևոր է Հայաստանի և Բելառուսի միջև տրանսպորտային հաղորդակցության ձևավորումը, ինչը կխթանի առևտրային շրջանառությունը երկու երկրների միջև: Ցավոք, մենք չունենք ուղիղ հաղորդակցություն, բայց ԵԱՏՄ-ի շրջանակներում հնարավորություն կա այն ստեղծելու»,- նշել է նախարար Սուրեն Պապիկյանը։

Իր հերթին Բելառուսի տրանսպորտի և հաղորդակցության նախարար Ա․Ն․ Ավրամենկոն ընդգծել է․ «Անկասկած, մենք նույնպես դրանում շահագրգռված ենք, բացի այդ անհարժեշտ է հիմնել դեպի մեր երկրներ և մեր երկրներից դուրս ապրանքների առաքումն ու տարանցիկ փոխադրումներն ապահովող ենթակառուցվածքներ։ Առաջարկում եմ դիտարկել Հայաստանից դեպի Բելառուս և նրա տարածքով տարանցիկ արտանահվող բեռների երկաթուղային տրանսպորտով փոխադրելու հնարավորությունը»։

Նախարար Պապիկյանը հայտնել է, որ Հայաստանում ընթանում է  Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը, որը Հայաստանի տարածքով Վրաստանի և Իրանի միջև կհաստատի միջազգային չափորոշիչներին համապատասխան ցամաքային տրանսպորտային ուղի։ «Իրանի սահմանի մոտ` Մեղրու ազատ տնտեսական գոտին դեպի Հայաստան, Իրան և Միջին Արևելք բելառուսական ապրանքների մատակարարման աշխարհագրությունն ընդարձակելու լավ հնարավորություն է ստեղծում»,-ընդգծել է Սուրեն Պապիկյանը

Ա․ Ավրամենկոն իր հերթին առաջարկել է ծանոթանալ «Бремино - Орша», ինչպես նաև «Великий камень» հատուկ տնտեսական գոտիներում աշխատանքային պայմաններին և հետաքրքրվածության դեպքում դիտարկել ռեզիդենտի կամ ներդրողի կարգավիճակով դրանց մասնակցությունը։

Նախարարներն անդրադարձել են նաև օդային տրանսպորտին, որն այժմ ապահովվում է Մինսկ-Երևան-Մինսկ ուղղությամբ շաբաթական երկու անգամյա կանոնավոր չվերթերով, իսկ ամառային շրջանում (2019թ․ հունիս-սեպտեմբեր) ավելացվել է լրացուցիչ 3-րդ հաճախականությունը։ Այդուհանդերձ, բելառուսական կողմը առաջարկել է քննարկել բելառուսական ավիափոխադրումների, մասնավորապես` զբոսաշրջային փոխադրումների սուբսիդավորման հնարավորությունը՝ այս ուղղության գնային գրավչության ձևավորման նպատակով։

Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի վերաբերյալ քննարկումներում առանցքային է համարվել երկու երկրների միջև փոխադրումներ իրականացնելու թույլտվությունների սահմանաչափը։ Այսպես, բելառուսական կողմը հայկական կողմին առաջարկել է Համատեղ հանձնաժողովի հերթական նիստին քննարկել լրացուցիչ թույլտվությունների տրամադրման հարցը։

Հայկական կողմը նաև իր հետաքրքրվածությունն է արտահայտել ճանապարհային բնագավառում Բելառուսի փորձի վերաբերյալ։ Բելառուսական ճանապարհների կառուցապատման մեջ առկա և օգտագործվող տեխնոլոգիաներին ծանոթանալու նպատակով առաջարկվել է կազմակերպել հայկական պատվիրակության այց։

Ավարտին նախարարները պայմանավորվել են պետությունների միջև համակարգված տրանսպորտային քաղաքականության կազմակերպման, ինչպես նաև ընթացիկ տարվա սեպտեմբերին Երևանում կայանալիք հանդիպման վերաբերյալ, որտեղ կքննարկվեն նախանշված բոլոր հարցերը։

Տպել
254 դիտում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Կրոնական հարցերով նախարարական հանդիպմանը

Շրջակա միջավայրի նախարարությունը JIKA-ի հետ համագործակցության նոր ծրագրեր է մշակվել

Արա լեռան մոտակայքում քաղաքացիները մոտոցիկլետներով իջել են ձորը և չեն կարողացել դուրս գալ

ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը կհանդիպի Շիրակի մարզի բնակիչներին

Վերջին հաշվառումից հետո Շիրակի մարզի գյուղերից նոր անօթեւան ընտանիքների տվյալներ են ստացվում

7 ոստիկան ազատվել է ծառայությունից, 2 ոստիկանի տրվել է խիստ նկատողություն (տեսանյութ)

Սիրիայի ԱՀ Մեծ Մուֆթին այցելել է Հալեպում տեղակայված հայկական հումանիտար առաքելության խմբի կենտրոն

Մինչ այժմ անտառը ծառայել է գռփելու, թալանելու, ընտրակաշառքի, քաղաքական դիվիդենտների. Տավուշի մարզպետ

Դատավոր Դավիթ Գրիգորյանի իրավունքների խախտման առթիվ փաստաբանը հաղորդում է ներկայացրել

Երևան քաղաքի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա

Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի 5 ստորաբաժանումները կմիավորվեն մեկի մեջ, որը կտեղակայվի Վանաձորում

Արցախի խորհրդարանը կգումարի արտահերթ նստաշրջան

Հակոբ Արշակյանը Թեհրանում մասնակցում է «Սմարթ Իրան» կոնֆերանսին

ՀԱՕԿ-ը որոշել է էլ ավելի աբսուրդային քայլեր ձեռնարկել. բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Իջեւանում «բողոքի ակցիաների» հրահրման գործում իր դերն ունի ԱԺ նախկին կարկառուն ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը

Առանց միացյալ ջանքերի չեմ պատկերացնում, որ որևէ տեղ կհասնենք. Զարեհ Սինանյանն այցելել է «Ռուսաստանի հայերի միություն»

Այս պահին ոստիկանության տեսադաշտում 36 մարդ կա, որոնցից 22-ը բերման են ենթարկվել. Օսիպյան

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է դրամական փոխանցումներ կատարել Visa/Mastercard/МИР քարտերին ամբողջ աշխարհով