«Սասստեքս»-ում իրավիճակ է փոխվել. դժգոհ աշխատակիցներն այլեւս չեն խոսում լրագրողների հետ (լուսանկարներ, տեսանյութ)

23/07/2019 schedule18:36

Գյումրու «Սասստեքս» կարի ֆաբրիկան այսօր երկար սպասված հյուր ուներ: Արդեն երկու ամիս հարկադիր պարապուրդում գտնվող աշխատակիցներին առավոտյան զանգել, կանչել էին ժողովի, որը հրավիրել էր գործարանի սեփականատեր Քրիստիան Գելիջին: 

Թե ներսում Գելիջին ինչ էր խոսել աշխատակիցների հետ, այդպես էլ պարզ չեղավ, քանի որ նախկինում բոլոր այն աշխատակիցները, որոնք մշտապես բողոքում էին իրենց նկատմամբ գործադրվող ճնշումներից եւ աշխատանքային վատ պայմաններից, այսօր արտասովոր վարք դրսեւորեցին: Ընդհանրապես չխոսեցին ոչնչի մասին:

Ժողովը, ենթադրելի է՝ բոլորի համար չէ, որ նորմալ ընթացք ուներ: Ժամանակ առ ժամանակ գործարանի շենքից մեկ-երկու աշխատակից էր դուրս գալիս, դեմքի ծայրահեղ լարված արտահայտությամբ, աչքերում էլ՝ արցունքներ: Լրագրողների հարցերին որեւէ մեկը չէր պատասխանում: Կամ լուռ եւ արագ հեռանում էին, կամ կցկտուր ասում, որ ամեն ինչ կարգին է:

Երկու աշխատակից ասացին, որ հեռանում են՝ չվերադառնալու պայմանով: Աշխատանքից ազատման դիմում են գրել, սակայն տնօրինությունը չի ստորագրել դիմումները: Անկախ այդ հանգամանքից, կանայք որոշել են չաշխատել, քանի որ, ըստ իրենց, նոր պայմանների հետ համաձայն չեն:

Ժամեր շարունակ գործարանի բակում կանգնելուց հետո կարողացանք ճշտել, որ Քրիստիան Գելիջին ժողովի ժամանակ ինչ-որ նորություն է առաջարկել աշխատակիցներին, սակայն մեկ պայմանով: Այն է` գործարանի պատերից դուրս չբերել այն խոսակցությունը, որն ընթանում է, ժողովի պահին ասված ոչինչ դրսում չքննարկել:

Այսինքն, աշխատակիցների տարօրինակ վարքը հենց դրանով էլ կարելի է պայմանավորել: 

Քրիստիան Գելիջին հրահանգել էր լրագրողներին գործարանի բակ անգամ ներս չթողնել: Ինքը եւս չեկավ հանդիպման՝ անկախ մեր պնդումներից: Փոխարենը որոշակի զրույց ստացվեց Ներսես Տասչյանի հետ, որն այսօր եւս ներկայացավ որպես գործարանի շինարարության պատասխանատու, սակայն պատասխանեց աշխատակիցների եւ տնօրինության հետ կապված մի քանի հարցի:Ի դեպ, նա գործարանի շենքից դուրս եկավ աշխատակիցների հիմնական խմբի հետ եւ ուշադիր հետեւում էր ե՛ւ լրագրողներին ե՛ւ իրենց աշխատակիցներին: Այդ պարագայում, հասկանալի է, որ մեծ ցանկության դեպքում անգամ որեւէ մեկը ոչ կբողոքեր, ոչ էլ կպատմեր, թե ինչ է կատարվել ներսում, եւ ինչի համար էին իրենց գործընկերները լարված ու զայրացած հեռանում ժողովից: Ինչու՞ եք աշխատակիցներին հրահանգել, որ դրսում ոչինչ չխոսեն, հարցին, Ներսես Տասչյանը պատասխանեց` սուտ է, նման բան չի եղել:«Մենք արդար, մաքուր ենք: Իմ կարծիքով՝ ոչ մեկն էլ դժգոհ չէ մեզնից: Շատ լավ պայմաններ ենք առաջարկել, շեֆը եկավ, ամեն բան խոսեց, ամեն մարդ հասկացավ ամեն բան: Ոչ մի բան չփոխեցինք, կարգավորեցինք տեխնոլոգ-վարպետներով: Էս մարդիկ ուզում էին գիտնալ, թե ամսու կեսին ինչքան են ստանալու, կարգավորեցինք»,-ասաց Ներսեսը:

Նաեւ ընդգծեց, որ իրենք արդեն հասկացել են, որ «օրենքեն վերեւ բան մը չկա»:

Ինչու՞ աշխատանքից ազատման դիմում գրածներին չեք ազատում աշխատանքից, ՀԺ-ի հարցին Ներսեսը նախ պատասխանեց, թե չկա նման բան: Եթե դիմում գրեն` կազատեն: Հետո էլ ասաց` իրավունք չունեն: Պայմանագրով էլ է դա ֆիքսված: «Իրենք որ երեք ամիս սովորել են, ուսումնարան որ ղրկել ենք, պայմանի մեջ գրած է, որ ինքը մի տարուց ավել իրավունք չունի դուրս գա: Երեւի էդ տեսակ հարց է, ես չգիտեմ՝ կադրային հարցը ոնց է»:

Մայիսին տասը հազար դրամ աշխատավարձ ստացող է եղել, դա ինչ թիվ է, եւ ինչի դիմաց են ստացել նման աշխատավարձ, հարցին Տասչյանը պատասխանեց` չկան նման մարդիկ: Բայց հետո կրկին հստակություն մտցրեց`«Մայիսին ստացող եղել է, դրա մեջը արձակուրդն էլ մտած է իրենց հաշվին եւ մեր հաշվին: Կպահպանվի նվազագույն աշխատավարձը, դրան կավելանա իրենց աշխատածը»:

Աշխատանքի տեսչությունը արձանագրել էր օդափոխության խնդիր: Լուծվե՞լ է արդյոք այդ հարցը: Տասչյանն ասաց` չեք տեսնում, պատուհանները բացել ենք: Հով է: Այսինքն, այլ տարբերակ դեռեւս չեն մշակել: Օդափոխության համակարգը դեռեւս բնական է: Պատուհանները բացում են, օդափոխում են: Մեկ-երկու ամսից, սակայն, նման հնարավորություն չեն ունենա: Ձմռան ամիսներին՝ եւս: Այս պահին, փաստորեն, սա որպես խնդիր չի դիտարկվում:

Ներսեսի հետ գործարանից դուրս եկած աշխատակիցներն ասացին՝ լավ է լինելու, բայց թե ինչն է փոխվելու` դեռ իրենք էլ չգիտեն:

Տպել
2080 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց