Երևան
12 °C
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը բողոք է ներկայացրել ՄԻԵԴ՝ «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործը ՄԻԵԴ Մեծ Պալատի քննությանը հանձնելու խնդրանքով:
Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեց դիմումատուների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը: Նրա տեղեկացմամբ՝ նման միջնորդության քննությամբ, համաձայն ՄԻԵԿ 43 հոդվածի, ՄԻԵԴ հինգ դատավորներից բաղկացած դատական կազմը կայացնում է երկու հնարավոր որոշումներից մեկը՝ բողոքը քննության չընդունելու կամ գործը Մեծ Պալատի քննությանը հանձնելու մասին: Երկրորդ դեպքում, գործի քննությունը, կարելի է ասել, սկսվում է նորից:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը 2016թ. հոկտեմբերի 27-ին, «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» վճիռ է կայացրել, որտեղ կոշտ գնահատականներ են տրված տվյալ գործով Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գործունեությանը՝ դիմումատուների գործը քննելու ընթացքում: Դիմումատուները Բուզանդ փողոցի բնակիչներ են` Յուրի Վարդանյանը ու Շուշանիկ Նանուշյանը, որոնց «գերակա հանրային շահ» ճանաչված տարածքից չնչին փոխհատուցման դիմաց վտարեցին իրենց տներից: Մասնավորապես, տան իրական արժեքի՝ 276 մլն դրամի փոխարեն փոխհատուցել են միայն 54 մլն դրամը։ ՄԻԵԴԸ վճիռ է կայացրել ընդդեմ ՀՀ-ի: ՄԻԵԴ-ը նշել է, որ կողմերի անաչառ, արդար դատաքննության իրավունքն է խախտվել, ինչի հետեւանքով մարդը զրկվել է սեփականության իրավունքից: ՄԻԵԴ վճռում նշվել է, որ դատավոր Մկրտումյանը օբյեկտիվ դիրքորոշում չի ցուցաբերել՝ այդպիսով խախտելով մարդու արդար դատաքննության իրավունքը: ՄԻԵԴ-ի այդ վճռից հետո մի քանի փաստաբաններ արձանագրեցին, որ սա առաջին վճիռն է ընդդեմ հայ դատավորի: Մի խումբ փաստաբաններ նույնիսկ պահանջեցին Արման Մկրտումյանին պատասխանատվության ենթարկել, սակայն անարձագանք:
Վահե Գրիգորյանը պատասխանեց սույն թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին:
- Պարոն Գրիգորյան, ի՞նչ հիմնավորումներ է ներկայացրել ՀՀ կառավարությունը, ի՞նչն է բողոքարկում: Համաձա՞յն եք արդյոք այս բողոքի հիմնավորումներին:
- Ես միջնորդությանը ծանոթ չեմ, քանի որ չի տրամադրվել մեր կողմին: ՄԻԵԴ պրակտիկան է այսպիսին: Այդ միջնորդության քննությունը տեղի է ունենում բացառապես գործում առկա նյութերի եւ հիմնավորումների շրջանակում: Որեւէ նոր փաստարկ կամ ապացույց քննության ընդունվել չի կարող այս փուլում:
Նման միջնորդությունները քննվում են հետեւյալ հիմքերով.
Նախ, ՄԻԵԴ-ում դատավարության կողմը նման միջնորդություն կարող է ներկայացնել միայն երկու դեպքում. երբ առկա է ՄԻԵԿ մեկնաբանության լրջագույն խնդիր կամ, երկրորդ, երբ հարցը վերաբերում է ընդհանուր համաեվրոպական կարեւորության եւ Մեծ Պալատի քննության արժանի խնդրի:
Ես կարող եմ պնդել, որ սույն գործով այս հիմքերից որեւէ մեկն առկա չէ: ՄԻԵԴ պալատի վճիռը փաստերի ճշգրիտ արտացոլմամբ եւ ՄԻԵԿ իրավունքի մանրամասն ու ճշգրիտ վերլուծությամբ կայացված ակտ է, որով այս դատարանի՝ նախկինում կայացրած որեւէ դիրքորոշումից որեւէ շեղում չի արձանագրվել:
- Այդ դեպքում, ինչպե՞ս կարող է նման բողոք ներկայացվել. ձգձգելու համար դատավարությո՞ւնը, թե՞ այլ պատճառով:
- Նախ, նման միջնորդության ներկայացումից մոտ մեկուկես ամիս առաջ ինձ էր դիմել ՄԻԵԴ-ում կառավարության ներկայացուցչի տեղակալը՝ արդարադատության փոխնախարար պարոն Ա. Ասատրյանը՝ հայտնելով, որ պարոն Գ. Կոստանյանը ցանկություն էր արտահայտել իմ եւ վստահորդիս հետ հանդիպել եւ քննարկել այս գործով վճռի կատարման եղանակը եւ փոխհատուցման տարբերակները: Հիշեցնեմ, որ վճռի հրապարակումից արդեն իսկ անցել էր մոտ երկու շաբաթ: Այսինքն, առնվազն այնքան ժամանակ, որ բավական էր ՄԻԵԴ-ում կառավարության ներկայացուցչին եւ իր գրասենյակին հավաստիանալու համար, որ վճռի առնչությամբ նրանք ՄԻԵԿ 43 հոդվածով նախատեսված միջնորդություն ներկայացնելու որեւէ հիմք չունեին, չնայած դրանում համոզվելու համար մեկ օրն էլ բավական էր: Պարզ է, չէ, որ վիճարկման ենթակա որեւէ վճռի «կատարման եղանակի» տարբերակ բանական մարդը չի որոնում, եթե դրա վիճարկման մտադրություն ունի: Նաեւ չեմ կարծում, որ ՄԻԵԴ-ում կառավարության փորձառու ներկայացուցիչը նման հակասական վարք դրսեւորեր այս հարցում:
Վստահորդիս անունից հրավերը ես չընդունեցի, քանի դեռ կառավարությունը չէր հստակեցրել իր՝ նախկինում կայացրած դիրքորոշումն այս գործով: Հիշեցնեմ, որ կառավարության դիրքորոշումը պարոն Յու. Վարդանյանի գործի առնչությամբ շարունակաբար այն էր, որ նա չուներ որեւէ իրավունք խնդրո առարկա հողամասի նկատմամբ եւ, հետեւաբար, չէր կարող հավակնել որեւէ փոխհատուցման: Մինչդեռ, ՄԻԵԴ կայացրած վճռով հիմնավորապես մերժվել էր կառավարության այս դիրքորոշումը: Քանի որ սա շրջադարձային փոփոխություն էր, որի բերումով հարկ էր համապատասխանաբար փոփոխել նաեւ կառավարության դիրքորոշումը, ապա կառավարության ներկայացուցչին խնդրեցի պարզաբանել, թե ՄԻԵԴ վճռից հետո կառավարության դիրքորոշումը՝ դրանից բխող մի շարք, արդեն իսկ կոնկրետ՝ պարոն Յու. Վարդանյանին հասանելիք փոխհատուցման հաշվարկի մեթոդի եւ փաստական ասպեկտների վերաբերյալ, փոփոխվել են, թե՝ ոչ: Այս հաղորդակցությունը գրավոր է եղել: Պատասխանիս կառավարության կողմից ոչինչ չհաջորդեց: Լռություն:
Միայն այս հունվարին տեղեկացա, որ կառավարության ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել գործը ՄԻԵԴ Մեծ Պալատի վերաքննությանը հանձնելու մասին:
- Այդ դեպքում, ձեր կարծիքով, ինչո՞ւ է բողոք բերվել մի վճռի դեմ, որի կատարման նպատակով կառավարությունն արդեն իսկ նախաձեռնել էր միջոցներ:
- Ես, ի պատասխան այս հարցի՝ կարող եմ իմ դիտարկումների եւ այս գործի որոշ հանգամանքների հիման վրա համոզմունքս հայտնել: Այս գործով, հիշեցնեմ, որ հարցը վերաբերում է փաստերի բացահայտ անտեսման կամ դրանց դիտավորյալ խեղաթյուրման արդյունքում մարդու իրավունքների խախտումներին՝ Հայաստանի դատական իշխանության մարմինների կողմից: Այս իրողությունն առանց վարանելու հաստատվել եւ արժանի ու հիմնավոր գնահատականի է արժանացել ՄԻԵԴ-ի կողմից՝ միաձայն:
Այս գործը չի վերաբերում միայն պարոն Յու. Վարդանյանի ավելի քան 100-ամյա սեփականության իրավունքի խախտմանը: Վստահորդիս ապօրինաբար սեփականազրկելու գործընթացում ուղղակիորեն ներգրավված է եղել ներկայումս պաշտոնավարող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը...: ՄԻԵԴ՝ դատավոր Մկրտումյանի կողմից անկողմնակալության սկզբունքի խախտման վերաբերյալ գնահատականը լուրջ հետեւանքներ ունեցող ակտ է դատավոր Մկրտումյանի մասնագիտական կարիերայի համար:
Իմ կարծիքով, այն պահից ի վեր, երբ մի խումբ փաստաբաններ արդեն անցած տարվա դեկտեմբերի սկզբին բարձրացրել էին դատավոր Մկրտումյանին առնվազն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը եւ դրա վերաբերյալ պարզաբանումներ կամ տեղեկություններ էին խնդրել համապատասխան մարմնից, ՄԻԵԴ-ում կառավարության ներկայացուցիչը դրանից մոտ տասն օր անց, ինչպես տեսանք, իր նախկինում ունեցած դիրքորոշմանը տրամագծորեն հակառակ, ՄԻԵԴ էր ներկայացրել գործը Մեծ Պալատի վերաքննությանը հանձնելու բողոք միջնորդությունը: Ես կարծում եմ, որ սրա իրական «հեղինակն» ամենեւին էլ պարոն Գ. Կոստանյանը չէ: Այս համոզումն ամրապնդված է նաեւ այն հանգամանքով, որ նա ի սկզբանե՝ դեռեւս նոյեմբերին, իմացել է, որ կայացված վճռի դեմ միջնորդություն ներկայացնելու հեռանկար չկար:
Կարծում եմ, որ այս միջնորդությունը ներկայացնելու թե իրական նախաձեռնողը, եւ թե, հնարավոր է նաեւ՝ իրական «հեղինակը» պարոն Ա. Մկրտումյանն է՝ իր անվան հետ կապված այս պատմությունից ձերբազատվելու հույսով:
- Ինչպիսի՞ զարգացում եք կանխատեսում այս բողոքի քննության դեպքում:
- Նույնիսկ, եթե կառավարության միջնորդությունը վարույթ ընդունվի, ինչը ես շատ քիչ հավանական եմ համարում, եւ այլ վճիռ կայացվի, ինչն առավել եւս քիչ հավանական եմ համարում, ապա նույնիսկ այդ դեպքում մենք ունենք այն փաստը, որ ՄԻԵԴ դատավորներից ոչ մեկի մոտ կասկած անգամ չի մնացել, որ դատավոր Արման Մկրտումյանի արարքը անթույլատրելի է եղել կոնվենցիայի տեսանկյունից:
Հստակեցնեմ, պարոն Մկրտումյանի՝ վարքի գնահատականը ոչ թե միջազգային դատարանն է տվել, այն տրվել է այն հազարավոր մարդկանց կողմից եւ շատ վաղուց, որոնք մասնակից են եղել եւ անցել են նրա նախագահությամբ վարված հազարավոր դատավարությունների միջոցով: ՄԻԵԴ յոթ հոգանոց պալատը տվել է դատավոր Մկրտումյանի վարքի մի չնչին դրվագի գնահատականն ընդամենը: Ես նույնիսկ կասեի, որ ՄԻԵԴ յոթ հոգանոց դատական կազմը հաստատել է, որ ի վիճակի չի եղել գտնել նվազագույն իսկ հնարավորություն՝ դատավոր Մկրտումյանի կողմից դատավորի անկողմնակալության հետ անհամատեղելի վարք դրսեւորելու մասին վստահորդիս բողոքը մերժելու համար:
Ես համոզված եմ, որ այն դատական կազմը, որ քննելու է դատավոր Մկրտումյանի «վճռաբեկ բողոքի» ընդունելիության հարցը, դրան չի վերաբերվելու այնպիսի անտարբերությամբ եւ իր կոչմանն անհարիր վարքով, ինչպես ժամանակին այդ անում էին դատավոր Մկրտումյանն ու իր գործընկերները, այլ բոլորովին հակառակը՝ այնպես, ինչպես վայել է իրական դատավորների: Այնուամենայնիվ, նույնիսկ նման մանրակրկիտ քննարկման արդյունքում, ես կարծում եմ, որ դատավոր Մկրտումյանի հուսահատ «վճռաբեկ բողոքը» արժանանալու է նույն ճակատագրին, ինչպիսի ճակատագրի նա արժանացրել է տասնյակ հազարավոր անհիմն կալանավորված եւ դատապարտված, սեփականազրկված եւ նսեմացված քաղաքացիների տասնյակ հազարավոր բողոքներ: Հիշեցնեմ, որ դրանք առհասարակ չէին քննվում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Խիստ անհասկանալի են զինվորների քվեարկության առնչությամբ ընդդիմության հիստերիան և դրանից բխած ԿԸՀ որոշումները
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան միջոցառմանը
Մեքսիկայում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը․ տեսանյութ
Սյունիքի մարզի 35/65 ընտրական տեղամասի ընտրական արդյունքներն անվավեր են ճանաչվել
Անվավեր են ճանաչվել Երևանի 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ
Աշխատանքներ են տարվում կայծակից կամրջի փլուզման հետևանքների վերացման ուղղությամբ․ տուժածներ չկան
Չեղարկել եմ Իրանում նախատեսված հարվածները, ռմբակոծությունները․ Թրամփը բանակցություններից մանրամասներ է հայտնել
Բուլղարիայում ափամերձ գոտում հայտնաբերված ԱԹՍ-ի մնացորդներ են ոչնչացվել
Անձրև․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ուժեղ կարկուտ Գավառում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սուսուփուս մանդատները վերցնելու են, գնան ԱԺ. դրսից գալ ընտրել գնալը անբարոյականություն է. տեսանյութ
Կայծակի հարվածից Երևան-Սևան ճանապարհին կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
Նարեկ Կարենովի՞չ, ուզուք եք արդարացնե՞լ ձեր մանդատ վերցնելը․ Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել
Փորձում են յուրայիններին հավատացնել՝ իբր պայքարում են, թե բա դիմել ենք ԿԸՀ, որ չեղյալ հայտարարեն արդյունքները
Առաջիկա ժամվա ընթացքում որ քաղաքներում կդիտվեն հորդառատ անձրևներ և կարկուտ
Մոսկվան նոկաուտի մեջ է, պլան Բ չունեն. ճանապարհ են փնտրում իրավիճակից դուրս գալու. Հոխիկյան. տեսանյութ
Առանձնահատուկ ուշադրության են արժանի քրեակատարողական համակարգում գենդերազգայուն մոտեցումների զարգացման հարցերը
Աղբատար «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսին
Բուլղարիայի վարչապետը սերտ համագործակցության ակնկալիք է հայտնել․ Ռումեն Ռադևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի ևս մեկ թեկնածու կկալանավորվի․ Թավաքալյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Բելգիան շարունակում է հանձնառու մնալ ՀՀ-ի հետ գործընկերության ամրապնդմանը․ վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
Քաղաքական հաշվեհարդար չկա․ ինչու են ԵՊՀ-ում ամբիոնները խոշորացվում
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
Հունիսի 10-11-ը Գյումրու օդերևութաբանական կայանում 1 ժամում գրանցվել են 17 մմ տեղում և 10 մմ տրամագծով կարկուտ
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել
Ամիօ փաթեթները համալրվել են ևս մեկ առավելությամբ
Որ երկրների առաջնորդներն են արդեն շնորհավորել Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առիթով
Գագիկ Խաչատրյանի կալանքի մերժման ակտը ստանալուց հետո Գլխավոր դատախազությունը կբողոքարկի
Կրկին ստացած այս մանդատը արտացոլում է Ձեր առաջնորդության նկատմամբ Հայաստանի ժողովրդի վստահությունը․ Գեորգիևա
Ձեր վերընտրությունն արտացոլում է ՀՀ ժողովրդի հավատն ու վստահությունը. Պակիստանի վարչապետը՝ ՀՀ գործընկերոջը
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Հայկ Ավագյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Լիովին հավատացած եմ՝ խաղաղության ռազմավարական Ձեր տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի. Էրդողանը՝ Փաշինյանին
Զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողները կկարողանան կրկին դիմել պայմանագրային ծառայության համար
Դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահին կալանավորելու միջնորդությունը
«Մարգարա» անցակետը 10 օրով կբացվի. Հայաստանից Լիբանան մարդասիրական բեռներ են ուղարկվելու
Քաղաքացիները մտահոգվելու առիթ չունեն. Խուդաթյանը՝ գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին
Գագիկ Ծառուկյանի քրգործը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի հետ. ՊԵԿ նախագահ
Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում
Եթե մանդատները չվերցնեն, գոնե կունենանք 100 տոկոս լեգիտիմ խորհրդարան. Փաշինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT