Ազգային ժողովի այգում եւ Բաղրամյան պողոտայում նշվել է Վարդավառի տոնը

28/07/2019 schedule19:50

Հուլիսի 28-ին Ազգային ժողովի այգում եւ Բաղրամյան պողոտայում կազմակերպվել էր Վարդավառի տոնի առթիվ միջոցառում:

Հայ եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը կոչում է նաեւ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաեւ միմյանց
վրա ջուր ցողելու սովորույթը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը, նշելով, որ Վարդավառը տոնվում է Հայաստանի շրջաններում, Արցախում եւ Սփյուռքի հայկական գաղթօջախներում,
տեղեկացրել է, որ այս անգամ տոնին համադրվել է հայկական մշակույթի մեկ այլ բաղադրիչ՝ գորգը: Պատգամավորի խոսքով՝ միջոցառման նպատակներից է
հանրայնացնել հայկական գորգը, որը մեր կենդանի մշակույթն է: Հայերը գորգագործությամբ զբաղվել են դարեր առաջ, եւ այն շարունակում է մնալ որպես
կենցաղի և մշակութային ժառանգության անբաժան մասնիկ: Ըստ պատգամավորի՝ միջոցառումն ունի նաեւ խորհուրդ, այն է՝ օրակարգային դարձնել Հայաստանում հայկական գորգի ժամանակակից, ինտերակտիվ, տարբեր բաժիններ ներառող թանգարան ունենալու հարցը: «Մենք ունենք հարուստ մշակույթ, ցավոք աշխարհին բավականաչափ չենք ծանոթացրել մեր մշակույթի հետ եւ անհրաժեշտ չափով չենք հանրայնացրել այն, որը շատ կարեւոր է»,- ասել է Հռիփսիմե Գրիգորյանը:

Միջոցառման մասնակիցները Բաղրամյան պողոտայում նախ գորգեր են լվացել, ապա իրար վրա ջուր ցողելով՝ նշել Վարդավառը:

Օրվա ընթացքում Ազգային ժողովի այգում ցուցադրվել են «Թուֆենկյան գորգ», «Մեգերյան կարպետ» եւ Հայկական գորգի ազգային կենտրոնի ներկայացրած
ձեռագործ գորգեր: Անցկացվել են վարպետաց դասեր, գորգերի մասին զրույց, մրցանակներ են հանձնվել «Քվեսթ» խաղի հաղթողներին:

Միջոցառումը եզրափակվել է «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» երաժշտական խմբի համերգով:

Տպել
3300 դիտում

«Դեպի մանկական եվրատեսիլում» հաղթած Կարինա Իգնատյանը տեսահոլովակ կնկարահանի

Երեւանում կնոջը և հարևանին դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է 30 ամյա տղամարդ

Խնդիրն Իդլիբն ու քրդերն են.Պուտինը, Էրդողանն ու Ռոհանին կհանդիպեն Անկարայում

Ըմբիշ Կարապետ Չալյանն օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց

«100 փաստ Նոր Հայաստանի մասին 2». Վանաձորում սկսվեց Նիկոլ Փաշինյանի ասուլիսը

Մի բռնաբարեք լրագրությունը. Աննա Հակոբյանի կոչը՝ կեղծ լրատվություն իրականացնողներին

Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը

Պրեմիերա. Սիրուշոն նոր տեսահոլովակ է ներկայացրել. «Գօ'զալ»

Զոհվել է 1, վիրավորվել՝ 47 մարդ. երեք օրում գրանցվել է 31 ավտովթար

Խուզարկություններ. 22 բջջային հեռախոս է հայտնաբերվել քրեակատարողական տարբեր հիմնարկներից

Վարչապետը Լոռու մարզի Ջրաշեն համայնքում մասնակցել է բնակարանամուտի արարողությանը (տեսանյութ)

Կարին Հովհաննիսյանի «Ես մենակ չեմ» ֆիլմը խոշոր կինոփառատոնում զիջել է սիրիացի ռեժիսորի աշխատանքին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մարդասիրական օգնություն է տրամադրում Շիրակի՝ կարկուտից առավել տուժած ընտանիքներին

ԱԺ-ն պետք է դիրքորոշում արտահայտի ՍԴ-ի հետ կապված խնդիրների եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ․ ԱԺ նախագահ

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա

ԱԺ-ն ընդունեց ճանապարհային երթեւեկության խախտումները նկարահանելու վերաբերյալ աղմկահարույց օրինագիծը․ ԲՀԿ-ն դեմ քվեարկեց

2016-ից ի վեր թուրքական հատուկ ծառայություններն այլ երկրներից առնվազն 31 մարդու են առևանգել. Die Welt

«Մենակ չեմ» ֆիլմը 2-րդ մրցանակային տեղ է գրավել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում. Փաշինյան

ՊՆ-ն 100 տոկոսով շարունակում է նախկին իշխանությունների կազմած քաղաքականությունը. փորձագետ

Ֆյուչերսները թանկացել են 8,97 տոկոսով. նավթի համաշխարհային գներն աճում են