Մեղավորության կանխավարկա՞ծ. Հերոյանը` քիլլե՞ր

22/08/2019 schedule14:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի օգոստոսի 22-ի համարում

Օգոստոսի 8-ին Աշտարակ-Գյումրի մայրուղում սպանված Ալեքսանդր Գիվոեւը ուղիղ 1 տարի առաջ՝ հոկտեմբերի 27-ին, դիմել էր մի քանի թերթերի եւ տեղեկացրել, որ նույն օրը առավոտյան Արմավիր-Երեւան ավտոճանապարհին իր դեմ մահափորձ է իրականացվել։ Կոնկրետ «Առավոտ» թերթին տված հարցազրույցում 2005-ի հոկտեմբերի 27-ին Գիվոեւը հայտարարել էր, որ իր դեմ մահափորձը կազմակերպել է Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանը։ Իսկ ինչո՞ւ պետք է Հերոյանը ցանկանար Գիվոեւին սպանել ու դեռ մեկ տարի առաջ մոխրակաթնագույն բեռնատար քշել տար երեխաների իրավունքների պաշտպան Գիվոեւի վրա: Այդ հարցազրույցում Գիվոեւն ասել էր, որ Հերոյանն իր դեմ մահափորձ է կազմակերպել, որովհետեւ ինքը թե՛ հանրապետական, թե՛ մարզային հեռուստաալիքներով մի քանի անգամ քննադատել է մարզպետին։

Ավելին, նույն այդ ժամանակ Գիվոեւը մի քանի այլ թերթերի եւս տեղեկացրել էր, որ ինքն իր մոր հայրենի Նալբանդյան գյուղի դպրոցին ցանկացել է կոմպյուտեր նվիրել, սակայն դպրոցի տնօրենը՝ Հերոյանի կարգադրությամբ, իրեն թույլ չի տվել մտնել դպրոց եւ երեխաներին նվերներ տալ։ Ի դեպ, մեկ տարվա վաղեմության այդ հարցազրույցում Գիվոեւն ասել էր նաեւ, որ երբ իրեն թույլ չեն տվել կոմպյուտերը հանձնել դպրոցին, ու ինքը ետ դառնալիս է եղել Երեւան, նալբանդյանցիներն իրեն զգուշացրել են, որ, ինչպես ասել է Գիվոեւը՝ «ինձ կամ խփելու են, կամ  մեքենայիս մեջ բան են գցելու, որ գլխիս սարքեն»։ Եւ ահա Գիվոեւի այս «կանխատեսումից» գրեթե մեկ տարի անց վերջինս սպանվում է՝ հանդիպակաց մեքենայից արձակված կրակոցներից։

Այն, որ Հայ-Հույ մականունով Գիվոեւը հայտնի էր իր արտառոց հայտարարություններով, նորություն չէ. մե՛կ նա հայտարարում էր, թե ինքնաթիռներ է գնելու եւ ռմբակոծելու է մեր դարավոր թշնամի Թուրքիային, մե՛կ հայտարարում էր, որ եթե իրեն հանձնարարվի, ապա ինքը կարող է Մասիսը վերադարձնել Հայաստանին։ Բայց մի՞թե նման գլոբալ աշխարհաքաղաքական ծրագրեր ունեցող գործիչը, որը պնդում էր նաեւ, թե իր դեմ գործում է անձամբ չեչեն գրոհային Շամիլ Բասաեւը, կարող էր սեփական անվտանգության հետ կապված անհանգստություններ ունենալ։ Սակայն ինչո՞ւ դեռ մեկ տարի առաջ արած այդ հայտարարությամբ իր դեմ մահափորձ կազմակերպելու մեջ Գիվոեւը մեղադրում է ոչ թե, ասենք, Շամիլ Բասաեւին, որը շատ ավելի տրամաբանական կլիներ, այլ Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանին, որի կերպարը Բասաեւի հետ որեւէ համեմատության չի դիմանում։

Եւ քանի որ միակ մարդը, որից կարող էինք ճշտել, թե ինչո՞ւ է Գիվոեւը ժամանակին կասկածել հենց Հերոյանին՝ հենց Հերոյանն է, երեկ դիմեցինք Արմավիրի մարզպետին։ Եւ լավ էր, որ զանգեցինք, որովհետեւ Հերոյան Ալբերտն առաջինը մեզանից լսեց, որ Ալեքսանդր Գիվոեւին սպանել են։ Եւ ընդհանրապես, երեկ նա առաջին անգամ մեզանից լսեց Գիվոեւ անունը: «Էդ ո՞վ է, ես նման մարդ չեմ ճանաչում, չեմ տեսել, չեմ լսել, ես թերթ չեմ կարդում, ես ոչ մի բան չգիտեմ»,- պատասխանեց անտեղյակ Հերոյանն ու արդեն մեզանից էր հետաքրքրվում, թե ո՞վ էր այդ տուժած Գիվոեւը։ Մինչդեռ, Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի նորընտիր գյուղապետ Ռոլանդ Մկրտչյանը բոլորովին այլ տեղեկություններ ուներ Հերոյան-Գիվոեւ հարաբերությունների մասին։

Երբ երեկ գյուղապետին հարցրեցինք, թե ինչո՞ւ 2005-ի հոկտեմբերին ինքը թույլ չի տվել, որ Գիվոեւը Նալբանդյանի դպրոցին կոմպյուտեր նվիրի, գյուղապետը շատ զարմացավ. «Այդ ոչ թե ես թույլ չեմ տվել, այլ մարզպետն անձամբ է հրահանգել դպրոցի տնօրենին, որ կոմպյուտերը եւ երեխաների համար Գիվոեւի բերած կոնֆետի տուփերը նրանից չվերցնեն, որովհետեւ Հերոյանի եւ Գիվոեւի հարաբերությունները լավ չէին։ Բայց ես ավելին չգիտեմ եւ անգամ տեղյակ չեմ, թե ինչո՞ւ էին նրանց հարաբերությունները վատ։ Մի բան գիտեմ, որ Գիվոեւը միշտ էլ օգնել է մարզի տարբեր գյուղերին, բայց քանի որ նրա մայրը մեր գյուղից էր, նա ավելի շատ ուզում էր օգնել Նալբանդյան գյուղին»,- մեզ հետ զրույցում ասաց գյուղապետն ու խնդրեց շատ բան չգրել եւ ավելի չփչացնել իր ու մարզպետի՝ առանց այդ էլ լարված հարաբերությունները։

Ինչեւէ, այս տարիների ընթացքում ծանոթ լինելով «Երեխաների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսանդր Գիվոեւի էքսցենտրիկ հայտարարություններին եւ արարքներին, որոնցից հատկապես ուշագրավ էին Ֆրանսիայի դեսպանատան առաջ հայ երեխաներին չոքեցնելն ու «Իրավունք» շաբաթաթերթի պատուհաններին ձվերով խփելը, կարելի է ենթադրել, որ Հերոյանին քիլլեր համարելը Մասիսը Հայաստան բերելու ոլորտից է։ Այդուհանդերձ, դեռ մեկ տարի առաջ Գիվոեւը հայտարարել է, որ Արմավիր-Երեւան ճանապարհին իր դեմ մահափորձ են իրականացրել, ու ինքը վստահ է, որ այդ մահափորձը կազմակերպել է Արմավիրի մարզպետը։

Եւ ինչքան էլ դժվար լինի Հերոյանին քիլլերի դերում պատկերացնելը, այնուամենայնիվ, գլխավոր դատախազությանը հետաքրքրելո՞ւ է 2005-ի հոկտեմբերի 27-ին Գիվոեւի արած հայտարարությունը։ «Գիվոեւի սպանության փաստի առիթով նախաքննությունը շարունակվում է, եւ արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ»,- փոխանցեց գլխավոր դատախազի մամուլի խոսնակը։ Մեր տեղեկություններով, սակայն, Գիվոեւի  արած այդ հայտարարության եւ հրապարակված նյութերի մասին Արագածոտնի դատախազին արդեն իսկ տեղյակ պահվել է։ Իսկ թե դրանք կցվե՞լ են նախաքննության նյութերին՝ դեռ հայտնի չէ։

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1842 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց