Էն նոր քրեակատարողական հիմնարկը երեւի ավելի շուտ կկառուցենք. վարչապետը կատակեց

ՀՀ կառավարության այսօր կայացած նիստում որոշվեց քրեակատարողական հիմնարկների կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով` կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը ինն ամսում հատկացնել 176 մլն դրամ:

Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ով նշեց, որ որոշման ընդունումը պայմանավորված է քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների եւ կալանավորված անձանց բնակության կոմունալ-կենցաղային պայմանների բարելավմամբ, մասնավորապես՝ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի արտաքին եւ ներքին ջրահեռացման ցանցերի,  «Դատապարտյալների հիվանդանոց», «Աբովյան», «Կոշ», «Հրազդան» ՔԿ հիմնարկներում արտաքին եւ ներքին ջրամատակարարման եւ ջրահեռացման ցանցերի կառուցման եւ կապիտալ վերանորոգման անհրաժեշտությամբ:

Մասնավորապես, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի արտաքին եւ ներքին ջրահեռացման ցանցի վերակառուցման համար հատկացվել է 39,618.7 հազ. դրամ գումար, գնումների մրցույթը կյացել է 33,000.0 հազ. դրամ գնային առաջարկով, որից 2018 թվականի ընթացքում կատարված աշխատանքների դիմաց վճարվել է  19,785.5 հազ. դրամ, մնացած 19,833.2 հազ. դրամը վերադարձվել է պետբյուջե:

Նախահաշվով նախատեսված  շինարարական աշխատանքները ավարտելու համար 2019 թվականին անհրաժեշտ է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 12,580.9 հազար դրամ:

ՀՀ պետական բյուջեից քրեակատարողական համակարգի պահպանման համար վերջին 10 տարիների ընթացքում կառուցման եւ կապիտալ վերանորոգման նպատակով հատկացվող միջոցների բացակայության պատճառով` նշված ՔԿ հիմնարկներում ջրամատակարարման եւ ջրահեռացման ցանցերում վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել, կոյուղագծերը գտնվում են վթարային վիճակում եւ ամռան ամիսներին վթարվելու դեպքում կարող են հակասանիտարական եւ համաճարակային իրադրություններ առաջացնել:

Նշված ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ընդհանուր գումարը` 176,706.2 հազ. դրամ, ըստ ներկայացված ՀՀ կառավարության որոշման նախագծի` նախատեսվում է հատկացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:    

Նախարարը հայտարարեց, որ մրցույթ պետք է հայտարարեն այդ հիմնարկների նորոգման համար։

«Էն նոր քրեակատարողական հիմնարկը երեւի ավելի շուտ կկառուցենք»,- կատակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ակնարկելով այդ մրցույթների դանդաղկոտությունը։

Ապա ուղղվեց դեպի ֆինանսների նախարարն ու հարցրեց, թե ե՞րբ է փոխվելու պետական գնումների գործընթացը. «Ես հիմա սենց եմ հասկանում՝ կամ պիտի աշխատանքներ չանենք, կամ պիտի աշխատանքներն անենք լուրջ չարաշահումներով։ Չէ՞, տենց չի՞»,- նորից ժպիտով ասաց Փաշինյանը։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ գնումների գործընթացը խնդիր չէ, ուղղակի պետք է նախապես պլանավորել գնումները, եւ խնդիրներ կլինեն միայն արտակարգ իրավիճակների դեպքում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2106 դիտում

Մարզիչն եկավ թե՝ արա դանդաղ հաղորդի, տղեքը հասցնեն խաղան. գյումրեցի մարզական չեմպիոն մեկնաբանը՝ Սամվել Աղանյան

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

Կրթվելը նորաձև է Աշտարակում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վանաձորում մեքենաներ են բախվել

Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ ավիահաղորդակցությունը ամբողջությամբ դադարեցվել է

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվն անցել է 50-ից, փրկարարները որոնում են ճամբարից կորած 20-ից ավել երեխայի

Հայտնի են վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերի հաղթողները

Պուտինը խոսել է ԱՄՆ պետականության մեջ Ռուսաստանի ներդրման մասին

Տոհմային ոչխարների և այծերի ձեռքբերման դեպքում պետությունը կփոխհատուցի արժեքի մինչև 50%-ը. տեսանյութ

Ինչու է Զելենսկին պահանջում հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. Զախարովան մանրամասնել է

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով. կարճատև անձրևներ կտեղան

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքը վերջին 30 տարում առաջին անգամ ամբողջությամբ լվացվում է

Անթալիայի կենդանաբանական այգուց առյուծ է փախել. բնակիչներից մեկին ծանր վնասվածքներ հասցրած գիշատչին որոնում են

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 6-ին

Արևածագի ձորում ցեխակույտերի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել

Անօրինական միգրացիային աջակցությունը չի կարող անհետևանք մնալ. ԱՄՆ դեսպանություն

Առաջնորդությունը տիտղոս կամ պաշտոն չէ, այլ կենսակերպ է՝ համախմբելու, ոգեշնչելու մարդկանց. ՄԻՊ

ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին

Լավրովը մեկնել է Ռիո դե Ժանեյրո, որտեղ մասնակցելու է BRICS գագաթնաժողովին

Գյումրիում կարի արտադրամաս է հրդեհվել

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Իսպանիայի առողջապահության նախարարի հետ. կնքվել է համագործակցության հուշագիր

Հյուրատներից մեկից օտարերկրացի տղամարդու են առևանգել. կասկածներ կան, որ մինչ այդ վերջինիս սպանել են

Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ հատված է նորոգվել. ՃՏՊ-ների թիվը կրճատվել է

Երևանում թիվ 31 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին և էլեկտրասյանը. կան վիրավորներ

Ան-2 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Չիտայի շրջանում. տուժածներից 3-ի վիճակը ծանր է. տեսանյութ

Ուժեղ քամին 2 մարզում և Երևանում ավերածություններ է գործել

Մեծամորում վագոն-տնակ է այրվել

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա, կա տուժած

Երկրաշարժ Հայաստանում

Երևանում բեռնատարը կողաշրջվել է և ամբողջությամբ փակել ճանապարհը

Վարչապետը հետևել է բանակային խաղերի մարտական փոխանցումավազքի մրցումներին. լուսանկարներ

««Բոշա՛», «Բոշան դու՛ ես»» ներկայացման երկրորդ արարը կամ՝ ի՞նչը չեն կարողանում կիսել Բաքուն ու Մոսկվան

ՀՀ ապաշրջափակման տեսլականը խարսխված է ինքնիշխանության վրա. ԱԳՆ-ն՝ Էրդողանի հայտարարության մասին

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ձեր փոքրիկ խմբակով ո՞նց կարողացաք «ДзерДзевов» «փուռը տալ» հարգանք վայելող մարդուն, հայտնի գործարարին. Թունյան

Լավ, էդքան ջանքի արանքում հնարավոր չէ՞ր մի հատ էլ շարֆ բաժանել՝ հաջակցություն Գալստանյան-Աջապահյանի. Ազարյան

Հյուսիսային պողոտայից առևանգել են ոստիկանական համարանիշերով ավտոմեքենա, ապա դրանով վթարի ենթարկվել

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 24-ի, ավելի քան 20 երեխա դեռ անհետ կորած է

Փարիզը 102 տարվա ընթացքում առաջին անգամ թույլատրել է Սեն գետում լողալ. կան մի շարք սահմանափակումներ

ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքում. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել