Այդ «եթե» կոնտեքստը ինձ որեւէ կերպ չի հրապուրում մեկնաբանելու. ԱԳ նախարար

Երեւանը նախապատրաստվում է հոկտեմբերի 1-ին Երեւանում անցկացվելիք ԵԱՏՄ գագաթաժողովին, որին մասնակցելու են ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Մենք սպասում ենք բոլոր գործընկեր երկրների ղեկավարներին։ Այո՛, մենք ունենք հաստատումներ, չունենք որեւէ իրավիճակ, որը կարող է արտառոց իրավիճակ ստեղծել հոկտեմբերի 1-ի գագաթաժողովին նախապատրաստման առումով։ Վստահ եմ, որ անցկացնելու ենք շատ արդյունավետ գագաթաժողով եւ հայ-ռուսական միջպետական հարաբերությունները միայն շահելու են այդ գագաթաժողովից»,- ասաց Մնացականյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից ունեն հաստատում, որ մասնակցելու է Հայաստանում կայանալիք գագաթաժողովին։

Հարցին՝ մտավախություններ չկա՞ն, որ Վլադիմիր Պուտինը կարող է ցանկություն հայտնել այցելել կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանին, եւ դա ի՞նչ կերպ կարող է ազդել դիվանագիտական հարաբերությունների վրա, նախարարն ասաց. «Այդ «եթե» կոնտեքստը ինձ որեւէ կերպ չի հրապուրում մեկնաբանելու, թե եթե այնպես, ուրեմն ինչպես։ Մենք պատրաստվում ենք գագաթաժողովին, եւ երկու կողմից կա հստակ նպատակ՝ խորացնելու առկա օրակարգը եւ հարաբերությունները»:

Տպել
436 դիտում

Գյումրու «Մոր եւ մանկան Ավստրիական հիվանդանոց»-ում բրուցելոզով հիվանդ կովի արյուն է հետազոտվել. Տիգրան Պետրոսյան

Քարոզչական նախապատրաստման փուլն է

Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել. 29-ամյա վարորդը հոսպիտալացվել է

Արթիկում 46-ամյա էլեկտրիկը հոսանքահարումից մահացել եւ ընկել է բարձր լարման բջջի մեջ

Կուտոյանի մահը չի կարող ինքնասպանություն լինել․․․նա ինֆորմացիայի կենդանի կրող էր․ քաղաքագետ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը զրույց է ունեցել Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ

Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հունվարի 19-ին, ժամը 17:50-ին

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, Հարթաշեն-Տաշիրը՝ փակ

Վարչապետը ծանոթացել է CARD հիմնադրամի գործունեությանը և հանձնարարական տվել Էկոնոմիկայի փոխնախարարին

Խոսքի ազատության ու պետական շահերի նուրբ սահմանագիծը

Արսեն Թորոսյանը հանդիպել է «Հոսփիթլ Մենեջմենթ» ծրագրի մասնակիցների հետ

Կառավարությունն ամեն ինչ կանի Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար

ՀՀ եւ ԱՀ միջխորհրդարանական հատուկ նիստում Բաքվի հայկական ջարդերը դատապարտող համատեղ հայտարարություն է ընդունվել

ՀՀ գլխավոր դատախազությունը կապահովի Գեորգի Կուտոյանի մահվան բոլոր պատճառների ու հանգամանքների բացահայտումը

ՀՀ Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հրապարակել Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի հետ կապված

«Մամուլի շենքի»-ի հրդեհը մարված է. տարհանվել է 50 քաղաքացի

Ամփոփվել են ԶՈՒ ՌՔԿՊ զորքերում իրականացված աշխատանքները

«Դալմա Գարդեն մոլ»-ը հունվարի 19-ից կվերսկսի աշխատանքը

Բալային համակարգի ներդրումից հետո որոշ քաղաքացիներ բիզնես են սկսել. 1 բալն արժե 50-65 հազար դրամ, զեղչեր էլ չկան

Արցախի հայության գոյության միակ հնարավոր ճանապարհը Արցախի ինքնորոշումն է. Արարատ Միրզոյան