ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի համաժողովին

11/09/2019 schedule17:10

Ռազմական սպորտի միջազգային խորհրդի և ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել համաժողով, որի ընթացքում ելույթով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՌՍՄԽ-ի Եվրոպական ֆեդերացիայի նախագահ, գնդապետ Դիրք Շվեդեն, խորհրդի գլխավոր քարտուղար Մոմբի Կոյտան։

Ինչպես հայտնում են ՊՆ-ից, Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ողջունել է 29 երկրի պատվիրակությունների անդամներին և կարևորել ՌՍՄԽ գործունեությունը, որը տարբեր երկրների զինծառայողներին մեկտեղում է սպորտային մեկ հարթակում։ Ըստ Դավիթ Տոնոյանի՝ այս ընթացքում հայ մարզիկները ոչ միայն հաղթանակներ են արձանագրել կազմակերպության առաջնություններում, այլև բարեկամացել շատ երկրների մասնակիցների հետ։

ՌՍՄԽ Եվրոպական ֆեդերացիայի նախագահը պարգևատրել է ՀՀ ԶՈՒ ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժնի պետ, գնդապետ Արամ Գրիգորյանին, Արման Դավթյանին և մի շարք զինծառայողների։ Հանդիպման ավարտին Դավիթ Տոնոյանը պարգևատրել է ՌՍՄԽ-ի ղեկավար կազմին։

Համաժողովի ընթացքում կքննարկվեն կազմակերպության մարտահրավերները և հեռանկարները։ Կհստակեցվեն խորհրդի օրակարգի, կառավարման և ռազմավարության վերաբերյալ տարբեր հարցեր, ինչպես նաև Չինաստանի Ուհանի մարզում հոկտեմբերի 18-27-ը կայանալիք  մրցաշարի կազմակերպչական խնդիրներ։

Տպել
307 դիտում

ՄՕԿ-ը հաստատել է Օլիմպիական խաղերի շքերթի հերթականությունը. կմասնակցի նաեւ փախստականների թիմը

Վարդաձոր գյուղի 3 բնակիչ շմոլ գազից թունավորումով տեղափոխվել է հիվանդանոց

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով Հայաստանը 2020-ին առաջ է անցնելու Ադրբեջանից․ վարչապետ

Քոչարյանի գործով դատախազներն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Մխիթար Պապոյանին

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, մի քանի մարզում կտաքանա 4-5 աստիճանով

Երեւանի ավագանու ԲՀԿ անդամը Մարությանին փողկապ նվիրեց. նա ցանկություն հայտնեց դա վերանվիրել շեյխերին ու շեյխուհիներին

Ե՛վ Հայաստանի Հանրապետության ե՛ւ Արցախի առաջնագծում իրավիճակը նորմալ է. Բալայան

ՀՔԾ-ն մերժել է Վահագն Հարությունյանի՝ Հայաստան վերադառնալու հարցով պաշտպանի ներկայացրած դիմումը

Ավագանու անդամը նիստին եկել էր փոքրիկի հետ. ներկաները ծափերով ողջունեցին նրան

ՀՀ-ում տնտեսական աճը 9 ամսվա կտրվածքով 7,5% է․ սա ԵԱՏՄ տարածաշրջանում բացարձակ առաջատար ցուցանիշ է․ Փաշինյան

Քաջարանում ձյուն է տեղում, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին առկա է թույլ մառախուղ, մերկասառույց

Միքայել Վարդանյանի կողմից 63 մլն դրամ՝ տավուշցի զոհված զինվորների ընտանիքներին

Խորհրդարանն ընդունեց ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը

2018-ին աշխարհում ավելի քան 140,000 մահ է գրանցվել կարմրուկի բռնկումների պատճառով

2018-ի մայիսից ի վեր՝ ՀՀ-ն ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք․ վարչապետ

Համաշխարհային բանկի խումբը կաջակցի Հայաստանում ներդրումների ներգրավմանը և կին ձեռնարկատերերի հզորացմանը

Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանին

Լոռու դպրոցներից մեկի տնօրենի՝ հափշտակության, պաշտոնեական կեղծիքի եւ յուրացման դեպքով գործը դատարանում է

Մխիթարյանը պատրաստ է «Ինտերի» դեմ խաղին. ասել է մարզիչը

«2020-ի բյուջեով աղետի գոտուն 3 մլրդ դրամ է տրամադրված․ նոր փուլ է բացվում երկրաշարժի հետեւանքները հաղթահարելու գործում»