Երևան
12 °C
Հարգելի՛ դատարան, ես՝ որպես 2008 թվականի ցույցերի մասնակից, ամեն ինչ իմ աչքով տեսել եմ, ամե՛ն ինչ։ Այս մասին այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Մարտի 1-ի գործով դատական նիստի ժամանակ ասաց մարտիմեկյան դեպքերի ժամանակ զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը․
«Մի անգամ Վերաքննիչ դատարանում ասել եմ, որ Մարտի 1-ի երեկոյան ժամը ինը հավասարեցնում եմ 1941 թվականին բրեստի գրավմանը։ Չեք պատկերացնի՝ վերեւից կրակած փամփուշտները, դիպուկահարները, չերյոմուխաները, հատուկ միջոցները կիրառել են ժողովրդի դեմ։ Այդ ժամանակ ասում էին՝ ցուցարարները կարկում են զինվորների վրա»,- պատմեց Քլոյանը։
Նա նաեւ հիշեց, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը բազմիցս ասել է, թե Մարտի 1-ի էջը փակված է, էլ անունը չտա՛ք․
«Դա ի՞նչ է նշանակում»,- հարց հնչեցրեց տուժողի իրավահաջորդը, եւ ինքն էլ պատասխանեց․ «Ծածկադմփո՛ց»։
Քլոյանի խոսքով՝ ավագ քննիչ Վահագն Հարությունյանն իր լավ ծառայության համար ստացավ գեներալ-մայորի կոչում, ինքն էլ անձամբ բազմիցս եղել է Հարությունյանի մոտ, եւ վերջինս իրեն ասել է՝ «էս գործը չի՛ բացահայտվելու»։
Սարգիս Քլոյանի պնդմամբ՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորներից շատերը, որոնց անունները ինքը նաեւ կարող է հնչեցնել, իրեն ասել են, թե՝ պարոն Քլոյան, էս իշխանության օրոք Մարտի 1-ը չի բացահայտվելու․
«Տասը տարի գիշեր-ցերեկ ասել ենք՝ ՀՔԾ, դատախազություն, բացահայտե՛ք, հինգ անգամ եղել եմ ՀՔԾ-ում, հինգ անգամ էլ նոր քննիչներ են ի հայտ եկել։ Ասում եմ՝ բա ի՞նչ եղան էն քննիչները, ես արդեն գրավոր գրել եմ՝ որտեղ են գնդակահարել իմ տղային, անուն-ազգանունով, հասցեով, մահվան տեղով, անտեսվել է այդ ամենը»։
Վերջացնելով խոսքը՝ Սարգիս Քլոյանը դիմեց Ռոբերտ Քոչարյանին․
«Մեղադրյա՛լ Քոչարյան, դու ասել ես՝ ես տղամարդ եմ, իհարկե, տղամարդ ես, տղամարդկություն ունեցիր եւ քո խստագույն պատիժը կրիր․․․»։
Հիշեցնենք՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական առաջին նիստը։ Նիստը նախագահում է դատավոր Աննա Դանիբեկյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ամբաստանյալի կարգավիճակով առաջին անգամ դատարանում են ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը եւ Ռոբերտ Քոչարյանը։
Դատական նիստին մասնակցում են նաեւ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները, տուժողները: Մեղադրող դատախազներից ներկա են Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը եւ գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրակաանցնող դատախազ Պետրոս Պետրոսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական կանգառը՝ Քասախ. վարչապետը հանդես է եկել բանախոսություններով. տեսանյութ
Ինժեներական քաղաքում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում. ԲՏԱ նախարարը լուսանկարներ է հրապարակել
Ընդդիմությունը իշխանության գալու համար որպես «մսացու» օգտագործում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին. Չախոյան
Հայաստանում սոցիալական «բեսպրեդել» թույլ չենք տալու. Մկրտչյանը՝ հանրահավաք անցկացնող ԼՂ-ից տեղահանվածներին
Վեդիի կամրջի մոտ բեռնատարներ են բախվել ու կողաշրջվել. զոհ և վիրավորներ կան
Շուրջ 250 սովորող, 94 նախագիծ. մեկնարկել է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025-ի եզրափակիչ փուլը
Վարժական հավաքի ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած պահեստազորայինները պարգևատրվել են. լուսանկարներ
Երկրի վրա 2025 թվականի մարտի 28-ին 1723 երկրաշարժ է տեղի ունեցել. ինչ ուժգնություն են ունեցել ցնցումները
Հանդիպում Քասախում՝ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ալիևը հասկանում է, որ եթե հիմա էսկալացիայի գնա, կարող է հակառակ իրավիճակում հայտնվել. Դալլաքյան. տեսանյութ
ԱՄՆ-ում դատարանը կասեցրել է «Ամերիկայի ձայն»-ի փակման գործընթացը
Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկան
Մեծ Բրիտանիան Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին
Վերջին 3 տարում ավելացրել ենք 45.8 հա նոր կանաչ տարածք, տնկել ավելի քան 20 000 ծառ. Տիգրան Ավինյան
Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. անձրևներ են սպասվում
Վերին Գետաշենի նախկին ղեկավարի իրավահաջորդից և փոխկապակցված անձից բռնագանձման պահանջ է ներկայացվել
Մարտի 30-ին ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Գյումրիում և Փարաքարում
«Օպել զաֆիրա»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել
Իրանի հետ «վատ բաներ կպատահեն», եթե նա համաձայնության չգա ԱՄՆ-ի հետ. Թրամփ
Ուկրաինան արտաքին կառավարման կարիք չունի․ երկիրն ունի լեգիտիմ կառավարություն․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
ՀՀ-ում անձնական տվյալների պաշտպանության ոլորտում առկա են մի շարք խնդիրներ. ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է հրապարակել
Ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցումների ամբողջ ծավալով իրականացումը ՆԳՆ առաջնահերթություններից է
Ռումինիայից գնված 72 սառնարանով բեռնված մեքենայի վարորդն ապրանքի հետ անհետացել է. վնասը շուրջ 43 հազար եվրո է
Մյանմարի հզոր երկրաշարժի զոհերի թիվը հատել է 1000-ի սահմանը. կան անհետ կորածներ և հազարավոր տուժածներ
Թալանել են ՍՊԸ տնօրեններից մեկի մեքենան. գողացած պայուսակում եղել են խոշոր չափի գումար և 680 գրամ ոսկի
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Լռության օր է. Գյումրիում և Փարաքարում քարոզարշավն ավարտվել է
Վանաձորի շենքերից մեկում պարանով կախված տղամարդուն հայրը հայտնաբերել, տեղափոխել է ԲԿ
ԱԳՆ-ն ցավակցել է Մյանմարում և Թաիլանդում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ
Գլուխներդ բարձր գնացեք ընտրատեղամասեր և ձեր ձայնը տվեք մեր առաջին համարներին. Հարությունյան
Խոստանում եմ հետևողական լինել, որ ձեր առաջարկած խնդիրներն ընդգրկվեն մեր քաղաքի զարգացման ծրագրում. Մինասյան
Մելիք-Ադամյան փողոցում կենսունակության ավարտին մոտ մանրատերև ծառերը փոխարինվում են հասուն կատալպաներով
Ուկրաինան չի ընդունի ԱՄՆ ռազմական օգնությունը որպես պարտք. Զելենսկի
«Արջն իր ահից է գոռում». ո՞ւմ են լսել 8 անձինք՝ դիմելով հին մեթոդին, չլինի՞ Սերժ Սարգսյանին
Կաթվածի դեպքում պացիենտի կյանքը փրկելու համար կա կարճ ժամանակ, ուստի կարևոր է ծառայությունը մարզերում. նախարար
Ամերիկյան պատվիրակությունը ժամանել է Գրենլանդիա
Մշակութային վերջին զանգի կազմակերպումը խրախուսվելու է. Արաքսիա Սվաջյան
Գյումրիում ձերբակալված 8 անձից 3-ի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը, 5-ի՝ վարչական հսկողությունը
Տավուշի մարզում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ
Սերժի, Միշիկի Ռուբոն վերջնական գնաց քաղաքական աղբանոց, Վարդան Ղուկասյանն էլ դաժան հարված է ստանալու. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT