Աղմկահարույց սպանության հետքերով. իրավապահները լռում են, որ շատ բան իմանան

15/09/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի սեպտեմբերի 15-ի համարում

Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանությունը կազմակերպելու կասկածանքով ձերբակալվածները եղբայրներ են: Մեր թերթի նախորդ համարում տեղեկացրել էինք, որ ձերբակալվածներից մեկը Շահեն Հովասափյանի ղեկավարած վարչության «7-րդ» բաժնի ղեկավար Արմեն Վիրաբյանն է: Իսկ երկրորդ ձերբակալվածը նրա հարազատ եղբայրն է` Վիրաբյաններին պատկանող «Սեմուր&Co» ընկերության տնօրեն Գուրգեն Վիրաբյանը: Երեկվա դրությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում էր լռություն պահպանել` հաստատելով միայն երկու կասկածյալների ձերբակալության փաստը` պաշտոնապես չհստակեցնելով ձերբակալվածների անունները:

Մեզ հաջողվեց Հովասափյանի սպանության քննության ընթացքի մասին որոշ մանրամասներ պարզել, որոնք արդեն իսկ լույս են սփռում տեղի ունեցածի վրա: Դատախազության մեր աղբյուրները փաստում են, որ Հովասափյանի սպանությունը Վիրաբյանների կողմից կազմակերպելու կասկածները հիմնավորող առավել քան հիմնավոր ապացույցներ են ձեռք բերվել, ինչի արդյունքում էլ որոշվել է նրանց ձերբակալել: Դեռեւս այս շաբաթվա սկզբին Երեւանում լուրեր տարածվեցին այն մասին, որ իբր Հովասափյանի սպանության գործով կալանավորվել է նրա վարորդը` Անդրանիկ Չարչյանը: Լուրն ինքնին մի տեսակ անհեթեթ էր թվում. ինչպե՞ս կարող էր վարորդը մասնակից լինել այդ ամենին, ի՞նչ երաշխիք, որ պայթյունը նաեւ իրեն չէր սպանի: Ավելին, եթե վարորդը իմացել է նախապատրաստվող սպանության մասին, ապա այդ դեպքում մարդասպանները առավել եւս կնախընտրեին նրան եւս սպանել` ավելորդ վկաներ չթողնելու համար:

Այսօր արդեն, երբ մի քանի օր առաջ տարածված լուրերը համադրում ենք տեղի ունեցած իրադարձությունների հետ, ամեն ինչ հասկանալի է դառնում: Իրավապահները լուրջ կասկածներ են ունեցել, որ վարորդը կարող է տեսած լինել կամ նույնիսկ անգամ ակամա շփված լինել Հովասափյանի մարդասպանի հետ: Դեպքի օրը վարորդը պարզապես պայթյունի պահին կարող էր նկատած լինել մոտակայքում գտնող ինչ-որ ծանոթ մարդկանց: Չէր կարելի բացառել, որ վարորդը հնարավոր մարդասպանների հետ նաեւ դեպքից առաջ է շփված եղել` չկասկածելով սպասվող իրադարձությունների մասին. ասենք, Հովասափյանի ետեւից գալիս, նա կարող էր հանդիպած լինել Արմեն Վիրաբյանին, եւ նրան տեսնելով` կանգնած բարեւած լինել: Հենց այս վարկածն էլ, կարելի է ասել, հաստատվել է:

Հիշեցնենք, որ իրավապահները դեպքից անմիջապես հետո պայթուցիկի տեսակի եւ ձեւի մասին խոսելիս ենթադրում էին, որ այն մագնիսով ամրացված է եղել Հովասափյանի ծառայողական «Գազ 31»-ի տակ: Ավտոմեքենայի պայթյունից հետո կատարված լուսանկարները կրկին անգամ ուսումնասիրելով` մի շատ կարեւոր փաստ կարելի է հայտնաբերել, որը նախկինում մեր աչքից եւս վրիպել էր: Հովասափյանի նստատեղի աջ կողմը պայթյունից բզկտվել է, իսկ ավտոմեքենայի այդ մասի հատակը տակից այնպես է պատռված, կարծես ներսից այն հարված ստացած լինի եւ ոչ թե հակառակը: Ընդհանուր պատկերն այնպիսին է, որ Հովասափյանի նստատեղի տակ տեղադրված պայթուցիկը ամրացված է եղել ոչ թե դրսից, այլ հենց ներսում:

Ավտոմեքենայի մեջ աննկատ պայթուցիկ տեղադրելը այդքան հեշտ չէ, որքան մագնիսով այն ամրացնելը, ուստի մարդասպաններին ժամանակ եւ հնարավորություն էր հարկավոր` իրենց գործն անելու համար:  Կոնկրետ Արմեն Վիրաբյանն իրավապահների ուշադրությունը գրավել է, երբ նրանք պարզել են, որ դեպքից երկու օր առաջ նա Հովասափյանի վարորդին, այսպես ասած, տարել է «ուտել-խմելու», եւ երկար ժամանակ նրանք միասին են եղել: Համաձայնեք` մի փոքր տարօրինակ է, երբ բավական բարձր պաշտոն զբաղեցնող եւ ազդեցիկ մարդը հանկարծ որոշում է իր վերադասի վարորդին տանել ուտել-խմելու: Թերեւս սա է եղել Վիրաբյանների հիմնական «սխալը»: Ամեն դեպքում, այդ փաստը իրավապահների մոտ լուրջ կասկածների տեղիք է տվել:

Վարորդը հայտնվել է իրավապահների հատուկ հսկողության տակ` նրա անվտանգության նկատառումներից ելնելով: Իսկ երբ վարորդը այսպես ասած «անհետացել» է, չգիտես որտեղից լրագրողների շրջանում լուր է սկսել շրջանառվել, իբր վարորդը ձերբակալվել է: Այդ լուրի ի հայտ գալուց հետո դատախազությունը չէր շտապում ո՛չ հերքել այն եւ ո՛չ էլ հաստատել: Այսօր արդեն հասկանալի է տեղի ունեցածը: Վարորդի ձերբակալության լուրը մարդասպանների կողմից հատուկ շրջանառության մեջ է դրվել, որպեսզի լրագրողները փորձեին պարզել դրա իսկությունը` դատախազությունից պահանջելով պաշտոնական պատասխան: Այդպիսով, հնարավոր կլիներ մամուլի միջոցով պարզել վարորդի գտնվելու վայրը:

Դատախազությունն իր հերթին լրագրողների հարցերին որեւէ պատասխան չտալով` ցանկացել է նյարդայնացնել վարորդին փնտրողներին, որպեսզի նրանք սայթաքեին եւ այնպիսի սխալ թույլ տային, որը իրավապահներին հնարավորություն կտար հաստատապես համոզվել իրենց կասկածների հիմնավոր լինելու մեջ: Դժվար է ասել, թե Վիրաբյանների պահվածքում հատկապես ինչն է իրավապահների կասկածները դարձրել առավել հիմնավոր: Մեր տեղեկություններով` նրանց ձերբակալության օրը քննիչները հարցաքննության են հրավիրել Հարկային ծառայության գրեթե բոլոր պատասխանատու աշխատողներին` վարչությունների եւ բաժինների պետերին: Սա արվել է նրա համար, որպեսզի Արմեն Վիրաբյանը չկռահի իր նկատմամբ առկա հատուկ հետաքրքրության մասին եւ մտածի, թե իրեն հարցաքննության են կանչում, ինչպես մյուսներին:

ՀՊԾ-ի բոլոր հրավիրված աշխատակիցները ներկայացել են իրավապահներին, բայց այնտեղից բոլորը չէ, որ դուրս են եկել: Ինչ վերաբերում է իրավապահների խորհրդավոր լռությանը. ենթադրվում է, որ Հովասափյանի սպանության գործը քննող քննիչներն այժմ փորձում են հասկանալ` արդյո՞ք տեղի ունեցածը զուտ Հովասափյանի եւ Վիրաբյանի միջեւ ծագած ինչ-ինչ հակասություններով է պայմանավորված, թե՞ այդ ամենն ավելի խորքային արմատներ ունի: Այլ կերպ ասած, իրավապահների խնդիրն է պարզել` կասկածյալները ինքնուրո՞ւյն են գործել, թե՞ նրանք ընդամենը կատարողներ են եւ նրանց թիկունքում ուրիշ` առավել ազդեցիկ մարդիկ են կանգնած: Այս տեսանկյունից առավել հետաքրքիր են այն լուրերը, ըստ որոնց` Արմեն Վիրաբյանը եւ Մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը շատ ջերմ հարաբերությունների մեջ են:

Որոշ տեղեկությունների համաձայն, հենց այս հարաբերությունների շնորհիվ է, որ Վիրաբյանի քենակալը («բաջանաղը») մոտ մեկ տարի առաջ ՀՊԾ-ից տեղափոխվել է ՄՊԿ եւ բարձր պաշտոնի նշանակվել: Ավելին, երեկ կրկին անգամ հաստատվեց մեր թերթի նախորդ համարում տպագրված այն լուրը, ըստ որի, վերջին շրջանում իշխանական կուլիսներում քննարկվել է ՄՊԿ նախագահ Արմեն Ավետիսյանի պաշտոնանկության հարցը, իսկ որպես նրա հիմնական փոխարինող նշվել է հենց Հովասափյանի թեկնածությունը:

Ավելին, որոշ լուրերի համաձայն, Արմեն Ավետիսյանի հնարավոր պաշտոնանկության շուրջ ծավալված խմորումների համար առիթ դարձած ինչ-ինչ տվյալներ դուրս են եկել հենց Հովասափյանի ղեկավարած վարչությունից: Եւ այս տեսանկյունից իրավապահների լռության հանգամանքը առավել հետաքրքիր է դառնում: Ի վերջո, ո՞վ գիտի, թե ինչ ցուցմունքներ է տալիս Վիրաբյանը: Այդ ամենը միայն մեկ մարդու կարող է հայտնի լինել` նրա փաստաբանին: Սակայն կարծում ենք, որ իրավապահներին ավելի շատ այժմ հետաքրքրում է, թե ովքեր կցանկանան փաստաբանից պարզել, թե Վիրաբյաններն ի՞նչ ցուցմունքներ են տվել: Մի խոսքով, կարելի է ասել` լռում են` ավելի շատ բան իմանալու համար: 

Հ.Գ. Երեկոյան տեղեկացանք, որ դատախազությունը խուզարկություններ է անցկացրել Վիրաբյանների բնակարաններում, Եղվարդում գտնվող ամառանոցում, ինչպես նաեւ «Սեմուր&Co» ընկերության գրասենյակներում, որոնք արդյունքում նաեւ կնքվել են: Մեր տեղեկություններով, Վիրաբյանների` Եղվարդում գտնվող ամառանոցում իրավապահները հայտնաբերել են պայթուցիկ սարք եւ նյութեր: Ենթադրվում է, որ սեպտեմբերի 6-ին հենց նման պայթուցիկ է օգտագործվել Հովասափյանին սպանելու համար:

Վահագն Հովակիմյան

Տպել
1258 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց