Ես երբեք չեմ ասի, որ Մարտի 1-ի գործը փակուղում է․ վստահ եմ, որ դետալները բացահայտվելու են․ գլխավոր դատախազ

Ամեն ողջամիտ մարդ այդ վարկածը լսելիս շատ լավ հասկացել է՝ ինչ պատվերների իրացման մասին է խոսքը։ Այս մասին այսօր` լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ խոսելով որոշ լրատվամիջոցների այն հրապարակումների մասին, ըստ որոնց, իբրեւ ինքն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ճնշում են գործադրել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի վրա, որպեսզի նա ցուցմունքներ գրի Ռոբերտ Քոչարյանի եւ ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի դեմ․

«Ինձ ճանաչող ցանկացած մեկը գիտի, որ դա անհնար է, իսկ գլխավոր դատախազի պաշտոնը ե՛ւ իրավական, ե՛ւ բարոյական առումով այդպիսի բան թույլ չի տալիս»,- շեշտեց դատախազը։

Նա ասաց, որ Հայկ Հարությունյանը հրավիրվելու էր դատարան՝ ցուցմունք տալու, որի ժամանակ հարցեր էին հնչեցնելու դատախազները, պաշտպանները, դատավորը, ինչի հնարավորությունն այլեւս չկա։

Խոսելով Մարտի 1-ի գործով անցնող վկաների պաշտպանությունն ապահովելու մասին՝ դատախազն ասաց, որ ընդհանրապես բոլոր քրգործերով վկաների պաշտպանության հարցը կարեւոր խնդիր է․

«Դա իսկապես շատ կարեւոր խնդիր է, եւ մենք մեր երկրում այսօր այդ ինստիտուտը զարգացնելու խիստ անհրաժեշտություն ունենք։ Մենք տարիներ շարունակ Քրդատ օրենսգրքում նախատեսել ենք պաշտպանության կամ անվտանգության միջոցներ, բայց դրանց կառուցակարգեր երբեք նախատեսված չեն եղել. գործնականում բազում բարդություններ են առաջացել։ Արդեն առկա է օրենսդրական փաթեթը, եւ հույս ունենք, որ դրա կիրառման արդյունքում հստակ կառուցակարգեր եւ նյութատեխնիկական բազա կապահովվի՝ ցանկացած քրգործով պաշտպանության անհրաժեշտություն ունեցող վկաների անվտանգությունն ապահովելու համար»։

Ինչ վերաբերում է բուն Մարտի 1-ի գործով մյուս վկաների, հատկապես «Շերիֆ» անունով հայտնի ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի անվտագությանը, դատախազը պատասխանեց․

«Կարեւորում եմ այդ խնդիրը, մեր համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնող մարմինները պարտավոր են հետեւել, ձեռնարկել օրենքով իրենց ընձեռված միջոցները, որ ցանկացած անձի՝ որպես վկա, հարցաքննվելու կամ նրան հայտնի տեղեկություններ հայտնելու պարագայում, նրա հանդեպ առանձնակի ճնշումների դեպքում, դրանք բացահայտվեն եւ արժանանան իրավական գնահատականի»։

Թե ինչ կոնկրետ քայլեր են իրականացվում այս ուղղությամբ, դատախազն ասաց, որ այն քայլերը, որոնք արվել ու արվում են, ըստ էության, գաղտնիության ռեժիմով իրականացվող քայլեր են, որոնք մեր օպերատիվ մարմինները, ուղղակի, պարտավոր են իրականացնել։

Լրագրողի դիտարկմանը, որ Հայկ Հարությունյանը հրավիրվել էր հարցաքննության, եւ, իրենց տեղեկություններով, այն պետք է տեղի ունենար երեկ, սրա մասին ի՞նչ տեղեկություն ունի գլխավոր դատախազը, վերջինս արձագանքեց․

«Դուք պատկերացնո՞ւմ եք՝ գլխավոր դատախազը քրգործերով իմանա, թե որ վկային երբ են հրավիրելու հարցաքննության»։

ՔԿ-ն երեկ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով համապատասխան գրություն է ուղարկել «Hayeli.am» եւ «Armlur.am» կայքերի խմբագրություն՝ «Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ. ախր, Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն» Հայկ Հարությունյանի վերջին խոսքերն ինքնասպանությունից առաջ և «Հայկ Հարությունյանը դեպքի պահին միայնակ չի եղել. հայտնի են նրա վերջին խոսքերը» վերտառությամբ հոդվածների հեղինակներին պարզելու և գործով պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ նրանց հարցաքննելու համար։ Լրագրողները գլխավոր դատախազից հետաքրքրվեցին՝ ի՞նչ է սպասվում, եթե լրատվամիջոցներն աղբյուրը չբացահայտեն․

«Իրականացվելու են օրենքով սահմանված գործառույթներ։ Ի տարբերություն իրենց մասնագիտական ունակություններն ու հնարավորություններն անբարեխիղճ օգտագործողների՝ իրավապահները ոչ մի պարագայում չեն կարող դրսեւորել անբարեխղճություն եւ ոչ մի պարագայում դուրս չեն գա օրենքի շրջանակից»,- պատասխանեց գլխավոր դատախազը։

Լրագրողի դիտարկմանը, որ դեպքի վայրում այլ անձ է եղել, որը կարող էր ԶԼՄ-ներին ինֆորմացիա տալ, դատախազն արձագանքեց․

«Այդ քրեական գործին ամենաօպերատիվն արձագանքել է պատասխանատվություն ունեցող իրավապահ մարմինը, եւ ձեռք բերված տեղեկություններում այդպիսի տվյալներ չկան։ Մի քանի րոպեում տեղի ունեցած իրադարձություններ են, որոնց վերաբերյալ կա պաշտոնական տեղեկատվություն եւ կա հրապարակում»։

Լրագրողներից մեկը հարցրեց՝ որքանո՞վ է նորմալ, որ նախաքննության այս փուլում պետական մարմինը հրապարակում է ինֆորմացիա, ըստ որի՝ Հայկ Հարությունյանը մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործած է եղել։ Դատախազը պատասխանեց, որ վարույթն իրականացնող մարմինն ինքն է որոշում, թե քրգործի նյութերից որ չափով եւ ինչ ծավալով հրապարակայնություն իրականացնի․

«Ալկոհոլ օգտագործելը չեմ համարում անբարոյական կամ հակաէթիկական վարքագիծ, որի հրապարակումը վիրավորական լինի։ Էական խնդիր չէ»։

Հարցին՝ արդյոք Հարությունյանի մահը կարո՞ղ է էական ազդեցություն ունենալ գործի բացահայտման վրա, գլխավոր դատախազը պատասխանեց, որ Մարտի 1-ի գործի քննությունը շատ ակտիվ իրականացվում է, եւ յուրաքանչյուր դետալ իր առանցքային նշանակությունն է ունենալու վարկածների ընտրության, դրանցով քննությունը շարունակելու վերաբերյալ․

«Ես երբեք չեմ ասի, որ գործը փակուղում է, ոչ թե չեմ ցանկանա ասել, այլ այդ ուղղությամբ միշտ ակտիվ գործողություններ են իրականացվում։ Ես վստահ եմ, որ դետալները բացահայտվելու են: Դա կլինի վաղը, թե մեկ տարուց, չեմ կարող ասել»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3450 դիտում

Լոռիում 18-20 դիմակավորված անձանց վնասազերծելու ժամանակ ոստիկանի կողմից հնչել է կրակոց, կա վիրավոր

Մհեր Շիրինյանն ազատվել է ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով. առանձին շրջաններում անձրև կտեղա

Նորակերտցիները պատրաստ են փոփոխությունների. Լյուդվիգ Գյուլնազարյանը շարունակում է հանդիպումները. տեսանյութ

Ստացել է մտերիմների աշխատավարձը, բենզինը օգտագործել իր կարիքի համար. տնօրենը ավելի քան 50 մլն դրամ է հափշտակել

Նոր առաջարկ 5G ցանց ունեցող քաղաքներում Ucom-ին միացողների համար

Շուրջ 50 հազար բուժառուի սպասարկող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը վերանորոգվում է. տեսանյութ

Տեղի է ունեցել Էրդողան-Պուտին հեռախոսազրույցը. ինչ է քննարկվել

Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին ազատ են արձակվել

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի ընթացքը

Ինձանից հեռու մնա, իմ Տերս Աստված է, կպատժվես, մեղք ես․ Վարդան Ղուկասյանը՝ Մարտուն Գրիգորյանին

ՀՀ ՏԿԵ և էկոնոմիկայի նախարարներն այցելել են Գյումրու տեքստիլ ոլորտի ընկերություններ

Հայտնի է Բանգկոկում երկրաշարժի հետևանքով տուժածների նախնական թիվը. շենքի փլատակներում մնացած աշխատակիցներ կան

Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը հեշտ չի եղել, այն դիվանագիտական ձեռքբերում է․ Արման Եղոյան

ԱԳ նախարարը Ղազախստանում այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի թանգարան

AMIO Easy. Ձեր բիզնեսի աճի արագ ուղին

«Լակոտը»՝ տարվա լավագույն ներկայացում․ հայտնի են «Արտավազդ» մրցանակաբաշխության հաղթողները

ՔՊ-ն պատրաստվում է հաղթել Գյումրիի առաջիկա ընտրություններում. Արթուր Հովհաննիսյան

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կոլեգիայի նիստ

Պուտինն առաջարկել է Ուկրաինայում ժամանակավոր կառավարում մտցնել՝ ՄԱԿ-ի հովանու ներքո

Տեսնես քանի՞ կոպեկի արժեք ունի Ձեր պահքի մեջ գտնվելը, Վարդան Ղուկասյան. Ջուլիետա Ազարյան

Գյումրին պատրաստ է. Ալեն Սիմոնյանը ցույց է տվել կենտրոնը, որտեղից օնլայն հետևելու են ընտրական գործընթացին

Թուրքիան արտաքսել է հակակառավարական ցույցերը լուսաբանող BBC-ի լրագրողին

Երևան-Գյումրի համագործակցությամբ Գյումրիում իրականացվել է թափառող շների ստերջացման աշխատանք. տեսանյութ

34-ամյա վարորդը բախվել է բազալտե եզրաքարերին, կոտրել ծառերն ու հայտնվել կանաչ գոտում

Մյանմարում 7,7 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ 2 երկրաշարժ է գրանցվել. նորակառույց շենք է փլուզվել. տեսանյութ

Աբովյանի պտուղ-բանջարեղենների պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Գյումրիում թեկնածուներից մեկը թուրքերենով փող է աշխատում, մյուսը՝ Թուրքիայում կացության քարտ ունի. Չախոյան

Հայաստանին պետք են անվտանգության ամուր երաշխիքներ. Պապուաշվիլին՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին

Կրակոցներ Տավուշում հայտնի հացատան տարածքում. կան վիրավորներ

ԱՄՆ 60 կոնգրեսական պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին

Ցախ ու տուկի թել բաժանելուց էն կողմ չգնացիք, օրինազանցությունը սարքում եք քաղաքական կապիտա՞լ. Հարությունյան

Արարատ Միրզոյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն

ԱՄՆ դեսպանը վերահաստատել է Հայաստանի մշակութային ու կրոնական ժառանգությունը պահպանելու կարևորությունը

Բոլոր ուժերը՝ ընդդեմ ՔՊ թեկնածուի, ակնհայտ է, որ միակ մրցակիցը մեկն է՝ Սարիկ Մինասյանը. Մանավազյան

Սարիկ Մինասյանը տեղին շրխկացրեց Արցախի անվան տակ ինչ ասես արած պսևդոհայրենասիրական խավի ճակատին. Սաֆարյան

Մարտի 31-ին հայտնի կդառնա կենսաչափական փաստաթղթերը թողարկող ընկերության անունը. տեսանյութ

Թեհրանն արձագանքել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Թրամփի նամակին

«Հորիզոններ»-ի սովորողների շնորհիվ նրանց ընտանիքները շուտով անցում կկատարեն նորարարական գյուղատնտեսության

Հայտնի է՝ «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում որ համարի ներքո ելույթ կունենա Պարգը