Արմեն Սարգսյանը Հռոմում հանդիպել է հանրահայտ Elettronica Group ընկերության ղեկավարի հետ

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հռոմում այցելել է իտալական հանրահայտ Elettronica Group ընկերության գրասենյակ և հանդիպել գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Էնզո Բենինիի հետ:

Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատար երկրներից է և Հայաստանի հետ սերտ համագործակցությունը մեծ մասամբ լինելու է մաթեմատիկայի, արհեստական բանականության ոլորտում։ «Մեր երազանքն է Հայաստանը դարձնել աշխարհում արհեստական բանականության լավագույն վայրերից մեկը»,- ասել է Հանրապետության նախագահը։

Ողջունելով Հայաստանի նախագահին՝ Elettronica Group -ի գլխավոր գործադիր տնօրենը հույս է հայտնել, որ բարեկամությունն ու համագործակցությունը տեխնիկական մշակույթի, նոր տեխնոլոգիական գաղափարների, կիբերտեխնոլոգիաների ոլորտներում կշարունակվի։ «Տեղյակ եմ, որ Ձեր երկիրը պատրաստակամ է ներդրումներ անելու հետազոտությունների ոլորտում, իսկ հետազոտությունները բոլոր երկրների ապագան են»,- ասել է Էնզո Բենինին՝ հայտնելով, որ մի քանի անգամ եղել է Հայաստանում և ցանկանում է նորից այցելել։ «Որպես արդյունաբերող ընկերություն մենք ցանկանում ենք տեսնել, թե ինչպիսի համագործակցության ծրագրեր կարող ենք ունենալ ապագայում։ Վստահ եմ, որ Ձեր շնորհիվ երկրում շատ բաներ կփոխվեն»,- դիմելով նախագահ Սարգսյանին՝ ասել է նա։

Գործադիր տնօրենի ներկայացմամբ Elettronica ընկերությունը մասնավոր ընկերություն է, որը Բենինիների ընտանիքը հիմնել է 70 տարի առաջ։ Ընկերությունում աշխատում է շուրջ հազար մարդ Իտալիայից և Գերմանիայից։ Մեծ թվով ռեսուրսներ են օգտագործվում հետազոտություններ ու զարգացման ծրագրեր իրականացնելու համար։ «Մենք ուսումնասիրում ենք Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները, մասնավորապես առաջարկելու մեր ներկայությունը Հայաստանում այնպիսի կարևոր ոլորտում, ինչպիսին պաշտպանությունն է»,- նշել է Էնզո Բենինին։

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի ներուժը հասկանալու համար իտալական ընկերությունը, ինչպես մյուս խոշոր ընկերությունները, պետք է այցելի մեր երկիր։ «Մեր ներուժը գիտնականներն են, ինչպես նաև մեր երիտասարդ սերունդը,- նշել է նախագահ Սարգսյանը։

Կարևոր է նաև հստակ գիտակցել կրթական համակարգի կարևորությունը։ Բոլոր այս խոշոր ընկերությունները, որոնք գալիս են Հայաստան, գալիս են ապագայի, այլ ոչ թե վաղվա համար։ Ես ցանկանում եմ, որ Հայաստանը հարաբերություններ ունենա աշխարհի լավագույնների հետ։ Եթե մենք ուզում ենք, որ նոր սերնդի արհեստական բանականությունը ստեղծվի Հայաստանում, պետք է աշխատենք լավագույնների հետ։ Այս ամենը պահանջում է ժամանակ, համբերություն և տքնաջան աշխատանք»։

Զրուցակիցները հույս են հայտնել, որ կծավալվի արդյունավետ համագործակցություն, որը կբխի բոլոր կողմերի շահերից։

Տպել
1105 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց