Մնացականյանը խոսել է ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի ներդրման մասին ահաբեկչության սպառնալիքի դիմագրավման գործում

26/09/2019 schedule15:11

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել «Տարածաշրջանային և ենթատարածաշրջանային կազմակերպությունների հետ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման նպատակով. ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի ներդրումը ահաբեկչության սպառնալիքի դիմագրավման գործում» ՄԱԿ Անվտանգության խորհրդի հանդիպմանը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնությանը՝ այսօրվա քննարկումը նախաձեռնելու համար։ Այս հանդիպումը կարևոր հնարավորություն է՝ վերահաստատելու հանձնառությունն ահաբեկչության հակազդման ուղղությամբ արդյունավետ համագործակցությանը: Ահաբեկչության աղետալի հետևանքներն առավել լայն տարածում են ստացել ահաբեկչական գործողությունների հաճախակիացմանը զուգահեռ, ներառյալ գործողություններ, որոնց դրդապատճառներն են անհանդուրժողականությունը կամ ծայրահեղականությունը։

Աշխարհի որևէ պետություն ապահովագրված չէ ահաբեկչությունից: Միջազգային հանրությունը պետք է միավորվի և ձեռք ձեռքի տված աշխատի՝ բոլոր հարթություններում ահաբեկչությանը հակազդելու համար: Ահաբեկչությունը կամ բռնի ծայրահեղականությունը ոգեշնչողներին կամ այն իրականացնողներին, ինչպես նաև, հատկապես համակարտության միջավայրում, ատելության հողի վրա հանցագործություն և բռնություն հրահրողներին արդարացնելու յուրաքանչյուր փորձ պետք է վճռական և միանշանակ կերպով դատապարտվի՝ բոլոր մակարդակներում:

Հայաստանը շարունակում է մնալ ահաբեկչության դեմ պայքարում միջազգային համագործակցության ընդլայնման ջատագովը՝ անկախ աշխարհագրությունից, դրա հիմքում ընկած շարժառիթներից և դրդապատճառներից։ Մեր խորին համոզմամբ ահաբեկչությունը չպետք է ասոցացվի որևէ կոնկրետ քաղաքակրթության, կրոնի, ժողովրդի կամ էթնիկ խմբի հետ։ Մենք խստորեն մտահոգված ենք այն դեպքերով, երբ մի ամբողջական համայնքներ դիտավորությամբ թիրախավորվում են միմիայն որոշակի էթնիկ կամ կրոնական խմբին պատկանելու պատճառով։ Մշակութային հուշարձանների նկատմամբ մանրակրկիտ ծրագրված վայրագությունները և վանդալիզմը, ինչպես նաև համաշխարհային ժառանգության մի շարք կոթողների ոչնչացումն Իրաքում և Սիրիայում հստակ օրինակներ են և մտահոգության լուրջ առիթ ողջ մարդկության համար։

Հայաստանը ՄԱԿ-ի անդամ պետությունների թվում առաջիններից էր, որ դատապարտեց ԻԼԻՊ-ի, Ալ-Նուսրա Ճակատի, Ալ-Քաիդայի և նրանց ճյուղավորումների կողմից խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող հալածանքները: Սիրիական Քեսաբ և Դեր Զոր քաղաքներում հայ բնակչության դեմ իրականացված ծանր հանցագործությունները, մշակութային և կրոնական հուշարձանների կանխամտածված ոչնչացումը և ԻԼԻՊ-ի, Ալ-Նուսրայի ահաբեկիչների իրականացրած զանգվածային դաժանությունները մատնացույց արեցին, որ ահաբեկչությունն, ըստ էության, մարդու իրավունքների հիմնարար ժխտման արտահայտումն է: Հայաստանը հետևողական հանձնառություն է ցուցաբերել՝ աջակցելու ճգնաժամից տուժած շրջաններում տևական փոփոխության հաստատմանը, ինչն արտահայտվում է Սիրիայում ազգային մարդասիրական առաքելության տեղակայմամբ` ի պատասխան Սիրիական իշխանությունների և Սիրիայի հայկական համայնքի խնդրանքին:

Հայաստանը շարունակում է հաստատապես հանձնառու մնալ ահաբեկչության դեմ պայքարին և ակտիվորեն ընդգրկված է այդ ուղղությամբ իրականացվող միջազգային և տարածաշրջանային գործողություններում։ Մենք մեծապես արժևորում ենք գոյություն ունեցող համագործակցային հարթակները՝ ուղղված ահաբեկչության կանխման և դիմագրավման գործում մեր ազգային ջանքերի ամրապնդմանը և երկխոսության բարելավմանը։ Հայաստանը շարունակում է ահաբեկչության դեմ պայքարի կոնվենցիաների և դրանց լրացուցիչ արձանագրությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած համապատասխան բանաձևերի համապարփակ կիրարկումը։ 

Հակաահաբեկչական կոմիտեի գործադիր տնօրենի Հայաստան կատարած վերջին այցն ընդգծեց մեր երկրի առաջընթացը՝ հասցեագրելու ահաբեկչության հետ առնչություն ունեցող մարտահրավերները, այդ թվում՝ միջազգային արդյունավետ համագործակցության միջոցով։ Կոմիտեի զեկույցում ներառված առաջարկություններին հաջորդեց Հայաստանում ուղևորների տեղեկատվական արդիականացված համակարգ ստեղծելու և ներդնելու գործընթացի մեկնարկը։

Տարածաշրջանային և ենթատարածաշրջանային կազմակերպություները կարող են առանցքային դեր ունենալ համագործակցության դյուրացման և խթանման գործում, ներառյալ լավագույն փորձի փոխանակման և ահաբեկչության սպառնալիքին դիմակայելու համար առավել հզոր կարողությունների հաստատման միջոցով: Մենք կարևոր տեղ ենք հատկացնում ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի և ՀԱՊԿ համապատասխան կառույցների հետ համատեղ իրականացվող գործողություններին:

ՀՀ իրավասու մարմինները շարունակում են իրենց ներդրումն ունենալ ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ ուղղված ԱՊՀ 2017-19 համագործակցության ծրագրի արդյունավետ կիրարկմանը։ Ազգային անվտանգության ծառայությունների, հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչները հետևողականորեն մասնակցել են ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի  ընդհանուր համակարգմամբ իրականացված ԱՊՀ հակաահաբեկչական համատեղ զորավարժություններին։ Ներկա պահին Հայաստանում անցկացվում են «Արարատ հակաահաբեկչություն-2019» զորավարժության երկու եզրափակիչ փուլերը՝ ԱՊՀ անդամ յոթ պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսատանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի իրավասու մարմինների մասնակցությամբ: Հայաստանը ակտիվորեն մասնակցում է ՀԱՊԿ անդամ երկրների պարբերաբար անցկացվող «Կանալ», «Նելեգալ», «Պրոքսի» համատեղ գործողություններին, ինչպես նաև  Հակաահաբեկչական կենտրոնի համակարգմամբ անցկացվող ԱՊՀ հակաահաբեկչական համատեղ զորավարժություններին։ 

Հայաստանը հավասարապես կարևորում է իր աշխատանքը տարածաշրջանային և ենթատարածաշրջանային կազմակերպություններում, որոնց անդամ է կամ որի հետ ունի սերտ համագործակցություն։ Որպես Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր, մենք ակնկալում ենք հետագայում ընդլայնել մեր գործընկերության օրակարգը և խթանել մեր երկխոսությունը։ Ներկայիս միջազգային օրակարգի տարածվող սպառնալիքների, մարտահրավերների և բախումների ֆոնին պետությունների համագործակցությունը ենթատարածաշրջանայինից մինչև գլոբալ մակարդակներում եղել և մնում է արդիական՝ միտված օժանդակելու ընդհանուր լուծումներին և կայուն երկխոսությանը՝ հանուն խաղաղության և անվտանգության պահպանման։ 

Շնորհակալություն», - ասված է հայտարարության մեջ։

Տպել
1157 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց