Մեղադրանք է առաջադրվել ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանին

ՇՊՀ նախկին ռեկտոր, Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին պետ Սահակ Մինասյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով:

Այսպիսով՝ նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 308 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետի հատկանիշներով (խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով) եւ ՀՀ ՔՕ 309 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը):

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2002-2016թթ. ընթացքում զբաղեցնելով Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնը՝ Սահակ Մինասյանն առանց որևէ հիմքի ներգրավվել է «Արթիկի թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տարածքից 200քմ, իսկ «Արթիկի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տարածքից 100քմ հողամասեր առանձնացնելու գործընթացում: Առանց Շիրակի մարզպետի կողմից կայացված համապատասխան իրավական ակտի, համապատասխան լիազոր մարմինների հետ համաձայնեցման և օժտված չլինելով նման գործարքի կատարման համար համաձայնություն կամ թույլտվություն տալու լիազորությունով՝ նա, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, 14.12.2004թ. գրությամբ դիրքորոշում է հայտնել և չի առարկել, որ «Արթիկի թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տարածքից 200քմ, իսկ «Արթիկի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ից 100քմ հողատարածքներ անհատույց հատկացվեն Արթիկի համայնքապետարանին:

Այդ գրության հիման վրա Արթիկի քաղաքապետի կողմից 2005թ. հունվարին կայացվել են համապատասխան որոշումներ, իսկ 2005թ. մայիսին ՀՀ կադաստրի կոմիտեի Արթիկի տարածքային բաժնում կատարվել են նշված երկու դպրոցների զբաղեցրած հողամասերի հանդեպ իրավունքների վերագրանցումներ: Արդյունքում ՀՀ Շիրակի մարզպետարանի սեփականությունը հանդիսացող Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի հողամասի մակերեսը նվազել է 200.0քմ-ով, իսկ Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի հողամասի մակերեսը՝ 100.0ք/մ-ով, ինչով էական վնաս է պատճառվել Շիրակի մարզպետարանի իրավունքներին ու օրինական շահերին:

Սահակ Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
5146 դիտում

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ