«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-հեռուստամարաթոնն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 28-ին

Հոկտեմբերի 14-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր կայքի պաշտոնական բացումն է, որի միջոցով արդեն ցանկացած հայ հնարավորություն կունենա օրը 1 դոլար կամ ամիսը 5 դոլար փոխանցել հիմնադրամին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվել Լիբանանում՝ հայերի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ բարձրացված հարցի առնչությամբ:

Հիշեցնենք, որ դեռեւս 2018 թվականի հոկտեմբերին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Լիբանան եւ այնտեղ հանդիպել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, լիբանանահայերից մեկն առաջարկեց մեխանիզմ ստեղծել, որպեսզի ամեն մի հայ հնարավորություն ունենա թեկուզ ամսական մեկ դոլար փոխանցել հայրենիքին ու այդպիսով Հայաստանի մասը կազմելու զգացում ունենա: Ի պատասխան վարչապետն ասաց, որ նման հնարավորություն ստեղծելու ուղղությամբ ծրագրեր մշակվում են: Նա նաեւ հավելեց, որ նպատակ կա ունենալ էլեկտրոնային բաժանորդագրության միջոցով ավտոմատ փոխանցումներ կատարելու տարբերակ՝ հավելյալ բարդություններից խուսափելու համար, ինչպես նաեւ թափանցիկությունն ապահովելու նպատակով ստեղծել հնարավորություն, որպեսզի էլեկտրոնային տարբերակով կարելի լինի հետեւել հիմնադրամի դրամական մուտքերին ու ելքերին: Փաշինյանն առաջին անգամ հայտարարեց, որ այսուհետ կարելի է վստահել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

«Հոկտեմբերի 14-ին մենք մեր կայքի պաշտոնական բացումն ենք անելու: «ԱԿԲԱ» բանկի հետ համատեղ միջոցառում ունենք, քանի որ իրենք վճարային համակարգի հետ կապված մեզ հետ շատ լավ համագործակցում են: Այդ կայքի միջոցով մարդը հնարավորություն կունենա օրը 1 դոլար կամ, ասենք, ամիսը 5 դոլար փոխանցել հիմնադրամին: Հարցն այստեղ 1 կամ 10 դոլարը չէ, հարցն այստեղ մարդու ներգրավվածությունն է, որը համաձայնվում է մի փոքր ներդրում ունենալ հիմնադրամի ծրագրերի եւ նաեւ Հայաստանի ու Արցախի զարգացման ծրագրերի մեջ»,- ասաց Արշամյանը:

Հիմնադրամի տնօրենի խոսքով՝ «Գուգլ» քարտեզի վրա հիմնադրամի ամբողջ ծրագրերը լինելու են՝ թե՛ ընթացիկ, թե՛ անցած, ինչը հնարավորություն կտա մարդկանց ներկայացնել ցանկացած ծրագրի շրջանակներում ծախսված գումարը, ընթացքը, դոնորներին, ժամանակահատվածը. «Այսինքն՝ դա հիմնադրամի հաշվետվողականությունն ու թափանցիկությունն է ապահովելու, որպեսզի էլ ընդհանրապես հարցեր չլինեն, թե մեր գումարներն ինչ եղան, այս ծրագիրն ինչ եղավ: Օնլայն ռեժիմով դա անընդհատ թարմացվող համակարգ է»:

Հարցին՝ փոխանցողների անուններն է՞լ է բաց լինելու, Արշամյանը պատասխանեց. «Փոխանցողների անունները չէ, խոսքը ծրագրի դոնորների մասին է, այսինքն՝ որտեղից է գումարը գեներացվել՝ 1 դոնոր է, ազգային տուրքից է, թե, ասենք, հեռուստամարաթոնից: Իսկ վճարային համակարգի պարագայում, ովքեր օնլայն համակարգով գումար են փոխանցել, հնարավորություն կունենան մեր կայքում իրենց հաշիվ մուտք գործել եւ տեսնել, թե իրենց գումարը որտեղ է օգտագործվում: Մի ուրիշ տարբերակ էլ ունենք. կոնկրետ ծրագրի համար գումար կհավաքվի: Օրինակ՝ մի ծրագրի համար արշավ կկազմակերպենք, հենց այդ գումարը հավաքվի, կսկսենք այդ ծրագիրն իրականացնել: Հիմա մեր նոր կայքի բետա տարբերակն աշխատում է, հոկտեմբերի 14-ին նորմալ կաշխատի»:

Հարցին՝ սփյուռքից պատրաստակամություն կա՞ հիմնադրամին գումար փոխանցելու, Արշամյանը պատասխանեց. «Պատրաստակամություն կա: Այդ օրական կամ ամսական փոքր գումար փոխանցելու գաղափարն ինչքան ժամանակ է՝ օդում պտտվում է, եւ մարդկանց հետ հանդիպումների ժամանակ բոլորը նույն բանն են ասում՝ որ ես չսպասեմ այդ հեռուստամարաթոնին, ինչպե՞ս անեմ: Այսինքն՝ այդ պահանջարկն ընդհանուր առմամբ կա»: Արշամյանը նշեց, որ փոխանցում կատարելը շատ հեշտ է լինելու:

Անդրադառնալով այս տարի սպասվող հեռուստամարաթոնին՝ Արշամյանը նշեց, որ այն տեղի է ունենալու նոյեմբերի 28-ին:

Հարցին՝ կայքի միջոցով փոխանցվելիք գումարն այլ ծրագրի համա՞ր է նախատեսվելու, հեռուստամարաթոնի միջոցով փոխանցվողն ա՞յլ, Արշամյանը պատասխանեց. «Սկզբում պիտի հասկանանք, թե մոտավորապես մեր ակնկալիքներն ինչքան են: Օրինակ՝ կարող ենք ասել, որ այս ամիս եկած գումարները կգնան այսինչ հատուկ ծրագրին, հեռուստամարաթոնին փոխանցված գումարները կգնան դրա համար նախատեսված թեմային: Հեռուստամարաթոնի թեմաները միշտ շատ կոնկրետ են լինում ու հիմնականում ուղղվում են հենց այդ գործունեությանը»:

Արշամյանն ասաց, որ հիմնադրամի գլխավոր ծրագիրն այս պահին Գյումրու բնակարաշինարարական ծրագիրը չէ. «Գյումրին մեր խոշոր ծրագրերից մեկն է, որի մոտեցումն ուղղակի նոր է եւ ինովացիոն, դա լրիվ առանձին ծրագիր է: Այս տարվա հեռուստամարաթոնի ծրագիրն էլ արդեն հաստատվել է՝ «Խմելու ջուր եւ արեւային էներգիա»: Խոսքը հիմնականում Արցախում խմելու ջրի խնդիրները լուծելն է, նաեւ Հայաստանում մի քանի ծրագրեր կանենք դրանով: Մոտավորապես այսպես՝ 2/3-ը՝ Արցախում, 1/3-ը՝ Հայաստանում: Նույնը եւ արեւային էներգիան: Դա հիմնականում հանրային օբյեկտների վրա ենք ցանկանում դնել՝ դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների վրա: Այն համայնքում, որտեղ գումարները պետք է տրվեն հոսանքի համար, կուղղվեն այդ համայնքի զարգացմանը: Մեծ խնայողությունների կբերի սա»:

Տպել
1880 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց