Նշանակումները լինելու են անակնկալ. աշխատանքային խորհրդակցություն ոստիկանությունում (տեսանյութ)

14/10/2019 schedule12:23

Հոկտեմբերի 12-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Ներկա էին ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը, ճանապարհային ոստիկանության ղեկավարությունն ու անձնակազմը։

Ողջունելով ներկաներին՝ Արման Սարգսյանը անձնակազմին ներկայացրեց ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմում նոր նշանակված ծառայողներին, նրանց մաղթեց արդյունավետ ու բարի ծառայություն։

Խոսելով ճանապարհային ոստիկանությունում կադրային քաղաքականության մասին՝ Արման Սարգսյանը նշեց, որ առաջխաղացումներ ունենալու են միայն բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած ու գրագետ ոստիկանները և նշանակումները լինելու են անակնկալ։
Ճանապարհային ոստիկաններին հանձնարարվեց անհանդուրժող լինել բոլոր օրինախախտների նկատմամբ, առավել արդյունավետ ծառայություն իրականացնելու համար խաչմերուկներում կազմակերպել ծառայությունը ոչ միայն ֆիքսված ժամաքանակով, այլև՝ ըստ երթևեկության ծանրաբեռնվածության։
Ոստիկանության պետի պաշտոնակատարը խոսեց նաև ճանապարհային ոստիկանների մասնագիտական ունակությունների մասին՝ կարևորելով նրանց կրթվածության մակարդակն ու գրագիտությունը քաղաքացիների հետ շփումներում։

Արման Սարգսյանը նշեց, որ կոռուպցիան և անտարբերությունը հավասարազոր արատավոր երևույթներ են։ Դրանք չպետք է տեղ գտնեն ճանապարհային ոստիկանության ծառայության մեջ։ Լինելու դեպքում ստանալու են համարժեք կոշտ պատասխան, իսկ ծառայողը խստագույնս կենթարկվի պատասխանատվության։

Խոսվեց նաև ճանապարհային ոստիկանների ու ոստիկանության մյուս ստորաբաժանումների համագործակցության կարևորության մասին։
Ճանապարհային ոստիկանությունում կատարվելիք օրենսդրական ու կառուցվածքային փոփոխությունների և նյութատեխնիկական հագեցվածության մասին խոսք ասաց ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը։

Ամփոփելով խորհրդակցությունը՝ ոստիկանության պետի պաշտոնակատարը հույս հայտնեց, որ անձնակազմը կգիտակցի ոստիկանության ղեկավարության ներկայացրած պահանջներն ու միասին կանեն ամեն ինչ՝ ապահով ու անվտանգ երթևեկություն ապահովելու ուղղությամբ։

Տպել
536 դիտում

Վարչապետը Նոր Երզնկայում է, ծանոթանում է գազաֆիկացման ծրագրին (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ

Շմոլ գազից թունավորումով բուժօգնության է դիմել Առինջ գյուղից 4 քաղաքացի

Աբովյան քաղաքում հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում. տուժածներ չկան

Խմելու ջրի խնդիր, կամուրջի հիմնանորոգում, մանկապարտեզի վերանորոգում. վարչապետը Եղվարդում է (տեսանյութ)

Ի սկզբանե ձախողված համախմբում

Նոր Կտակարանի իմ ամենասիրած կտորներից մեկը. վարչապետը Աստվածաշնչից հատված է մեջբերել

Հայաստանում առանձնապես ծանր հանցագործություններն աճել են. ԱՎԾ տվյալներ

330 կիլոմետր ասֆալտը, ինչպես և խոստացել էինք, արված է. մնաց մնացածը. վարչապետ (տեսանյութ)

Երևանի Նաիրի Զարյան փողոցում այրվել է փայտե տնակ. տուժածներ չկան

Սկսել են շահարկել Կոտայքի մարզում ողբերգական պատահարը` երեխաների մահվան մեջ մեղադրելով ինձ. Զ. Բաթոյան

Արմավիրում այրվել են բնակչի «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենան, ավտոտնակը և մոտ 6000 հակ անասնակեր

Եվրոպայում էլ են հերթեր գոյանում. ինչո՞ւ է լռում «Financial Times»-ը

ՍԴ-ն կատաղել է. դե, քեզ տեսնեմ, հայ դատավոր

Գորիս-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մառախուղ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Օգնում են ու օրհնանք ստանում. խոստացավ անպայման աղոթել

Նոր-Հաճնի բնակարաններից մեկում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ եւ նրա 4 թոռների դիերը․ նրանք թունավորվել են շմոլ գազից

Հրազդանի կիրճում բախվել են ավտոմեքենաներ. տուժածը հոսպիտալացվել է

Կիևում ձերբակալվել է «Իսլամական պետության» առաջնորդներից մեկը

Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանին