Թուրքական «Խաղաղության աղբյուրը». բոլորը կողմ են՝ դեմ խոսելով

Հոկտեմբերի 9-ին, երբ Սիրիայից ԱՄՆ զինված ուժերի դուրսբերումն արդեն ընթացքի մեջ էր, Թուրքիայի զինված ուժերը ներխուժեցին Սիրիայի տարածք: Նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարեց «Խաղաղության աղբյուր» գործողության մասին, որի նպատակը քուրդ զինյալների եւ «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների դեմ պայքարն Է Սիրիայի հյուսիսային շրջաններում: Թուրքիան ահաբեկիչներ Է համարում նաեւ քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը, որոնք կապեր ունեն Քրդստանի բանվորական կուսակցության հետ, որը եւս ահաբեկչական է համարվում Թուրքիայում: Հյուսիս-արեւմտյան շրջաններում գործողությանը ներգրավված է նաեւ Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիական ազգային բանակը»: Գործողության նպատակը, ըստ պլանի, Սիրիայի տարածքում Եփրատ գետից մինչեւ Իրաքի սահմանը 32 կիլոմետր խորությամբ անվտանգ գոտու ստեղծումն է, որտեղ պետք է տեղափոխվեն Թուրքիայում հանգրվանած սիրիացի փախստականները:

Թուրքիայի գործողությունները տարբեր աստիճանի խոստությամբ քննադատեցին Հայաստանը, Սիրիան, Լիբանանը, Իրանը, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, ԵՄ-ն, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Գերմանիան եւ շատ այլ երկրներ: Բրիտանիան եւ Ֆրանսիան դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ եւ պահանջել արտահերթ նիստ գումարել: Շվեդիան, Նիդերլանդները, Ֆինլանդիան, Նորվեգիան, Ֆրանսիան եւ Գերմանիան որոշում են կայացրել կասեցնել զենքի վաճառքը Թուրքիային։ ՆԱՏՕ-ն ավելի զգուշավոր է արձագանքել եւ պահաջել է գործել կշռադատված: Ըստ էության, Թուրքիայի գործողությունները աջակցություն են ստացել միայն Ադրբեջանի, Պակիստանի, Իսպանիայի, Քաթարի եւ Հունգարիայի կողմից:

Ռազմագործողության հետեւանքով Թուրքիան սպառնում են նաեւ պատժամիջոցներ. հոկտեմբերի 17-18-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովում կքննարկվի Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանման հարցը: Էրդողանն ավելի վաղ զգուշացրել էր ԵՄ-ին, որ եթե այնտեղ փորձեն «ներխուժում անվանել ռազմագործողությունը», ապա Թուրքիան «կբացի սահմանայի անցակետերը եւ 3.6 միլիոն փախստականների կուղարկի» Եվրոպա:

Չնայած տարածված կարծիքին, որ այս ռազմագործողությունն ուղղված է բավարարելու Էրդողանի նեո-օսմանական ու պանթուրքիստական հավակնությունները՝ իրավիճակը փոքր-ինչ այլ է: Հարեւան երկրի ղեկավարության պանթուրքիստական գաղափարների առկայության հերքումն, իհարկե, հղի է վտանգներով պատմական ցանկացած փուլում, ինչում հայերս, ցավոք, բազմիցս համոզվել ենք: Սակայն Սիրիայի տարածք ներխուժելով Թուրքիան լուծում է այլ եւ, ինչը ոչ պակաս կարեւոր է, ոչ միայն իր խնդիրները. քրդերի դեմ այս գործողությունը չափազանց փոքր քայլ է պանթուրքիզմի գաղափարախոսության մեջ:

Որքան էլ որ զարմանալի է՝ «Խաղաղության աղբյուր» ռազմական ներխուժումը իրոք նպատակ է հետապնդում տարածքներ «ազատել» Թուրքիայի տարածքում ապաստանած 3 միլիոնից ավելի սիրիացի փախստականների գոնե մի մասի համար: Ընդ որում, քրդերից «ազատված» տարածքները միեւնույն է ավելի անվտանգ չեն լինելու փախստականների համար, քան հիմա են: Ուղղակի դրանց նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո Թուրքիան կկարողանա «կամավոր-հարկադրական» սկզբունքով բնակեցնել այդտեղ սիրիացիներին: Բացի փախստականների խնդրի թեթեւացումից, կլուծվի նաեւ սահմանամերձ շրջանների ժողովրդագրական պատկերը: Այժմ Սիրիայի հետ սահմանի երկու կողմում էլ քրդեր են, եւ վտանգ կա, որ Սիրիական Քրդստանի կայացումից հետո այդ «վարակը» կտարածվի նաեւ Թուրքիայի քրդաբնակ շրջաններ: Փախստականների՝ Սիրիա վերադառնալուց հետո մերձսահմանային պատկերը «կշտկվի», եւ Սիրիայի ու Թուրքիայի քրդերը միմյանցից բաժանված կլինեն «արաբական պատնեշով»:

Ընդհանուր առմամբ, եթե անգամ ռազմագործողությունը համաձայնեցված չէ ուժային կենտրոնների հետ, ապա նրանք առնվազն տեղեկացված են եղել դրա մասին, եւ, խոշոր հաշվով, չէին կարող չհամաձայնվել:

ԵՄ-ի համար իրոք մեծ բեռ կլիներ փախստականների նոր ալիքը, որը վաղ թե ուշ հասնելու էր Արեւմտյան Եվրոպա: Էրդողանը դա հասկացել էր վաղուց եւ պարբերաբար գումարներ էր պահանջում եւ ստանում ԵՄ-ից՝ փախստականների խնդրի հետ կապված:

Միացյալ Նահանգներն արդեն, թերեւս, ունակ չէին կամ ցանկություն չունեին կատարել քրդերի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, առավել եւս այն բանից հետո, երբ վերջիններիս հետ համագործակցության իմաստ այլեւս չկար:

Ինչ վերաբերվում է Ռուսաստանի լռությանը եւ այն կարծիքին, թե «Պուտինը վարվեց Ասադի հետ նույն կերպ, ինչպես Թրամփը քրդերի», ապա հարկ է նախ նշել, որ քրդերն, ըստ էության, ոչ մեկի դաշնակիցը չեն էլ եղել, այլ միայն համագործակցել են բոլոր ուժերի հետ (բացառությամբ, թերեւս, Թուրքիայի եւ ԻՊ-ի):

Բացի այդ՝ ներկա պահին Թուրքիայի գործողություններն անգամ ձեռնտու են Ասադին: Հոկտեմբերի 14-ի կեսօրի դրությամբ Թուրքիայի ԶՈւ առաջխաղացումը կանխելու նպատակով՝ Սիրիայի կառավարական ուժերն արդեն իսկ տեղակայված էին M4 մայրուղու (որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանից մոտ 30կմ հեռավորության վրա) մի քանի կետերում, Քամիշլի, Հասաքա, Ռաքքա եւ այլ բնակավայրերում: Այլ կերպ ասած՝ Ասադը առանց փամփուշտ արձակելու վերադարձրեց սիրիական ռազմական ներկայությունը քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ: Այլ հարց է, թե ինչպիսի ընտրություն կկատարի Ասադը, երբ թուրքական ուժերի ԶՈւ առաջխաղացման արդյունքում հասունանա բախման պահը:

Տպել
2645 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց