Բենդերը, բայց ոչ՝ օստապ. ո՞ւր են կորել դպրոցի փողերը

20/10/2019 schedule10:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հոկտեմբերի 20-ի համարում

Նախագահի վերահսկողական ծառայություն, վարչապետի վերահսկողական ծառայություն, ԿԳՆ, Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչություն... Սրանք այն մարմիններն են, որոնք իրար հետեւից պարբերաբար ֆրոնտալ, մանրակրկիտ ստուգումներ են իրականացնում Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցում: Սույն դպրոցի շուրջ բարձրացած աղմուկը, որը սկսվել է շատ վաղուց, գնալով նոր «բարձունքների» է հասնում: Այս դպրոցի մի քանի ուսուցիչներ եւ բավական մեծ թվով ծնողներ դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանին մեղադրում են ֆինանսական խոշոր չարաշահումների, դրամահավաքության եւ այլ խախտումների մեջ:

«Մենք` Մ. Իշխանի անվան թիվ 5 դպրոցի ներքոհիշյալ ծնողներս, ըմբոստացել ենք տնօրենի դեմ: Նա արդեն մի քանի տարի է` փողահավաքություն է կատարում: Վերջին 4 տարվա շրջանավարտները հավաքել են 5000-ական դրամ` տանիքի վերանորոգման համար, նույն տանիքի վերանորոգման համար 2004թ. մարտ ամսին 1-ինից 10-րդ դասարանի յուրաքանչյուր աշակերտ վճարել է 5200-ական դրամ, իսկ 1600-ական դրամ վճարել է դպրոցի համար համակարգիչներ ձեռք բերելու նպատակով: Սակայն համակարգիչները դպրոցը նվեր ստացավ Արա Աբրահամյանի կողմից, իսկ տանիքն առ այսօր գտնվում է անսարք վիճակում: 2006թ. մայիսին տնօրենը թախանձեց կաթսայատան համար գումար հավաքել, որ ձմռանը երեխաները չմրսեն:

Արդյունքում, եկել ենք դպրոց, իսկ կաթսայատան մասին ոչ մի ձայն չկա: Ամեն աշակերտից հավաքեց 1000-ական դրամ` կաթսայատան նախագծի համար, որը հավաքելուց 1 շաբաթ անց տնօրենը հայտնեց, որ նախագիծը հաստատվել է, եւ այժմ անհրաժեշտ է հրատապ հավաքել 3500-ական դրամ յուրաքանչյուր աշակերտից` կաթսայատան կառուցման համար, եւ, ինչպես արդեն նշեցինք, ոչ մի աշխատանք այդ ուղղությամբ կատարված չէ»,- այս վերջին դիմումը դպրոցի ծնողները գրել են նախագահի վերահսկողական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանին:

Վարչապետի վերահսկողական ծառայությունը դիմում է ստացել դպրոցի ուսուցիչներից, որտեղ ասվում է, որ Մ. Իշխանի անվան դպրոցի տնօրենը գումար հայթայթելու նպատակով իր մոտ է հրավիրել դպրոցի 2 ուսուցիչների եւ մարդուն անվայել ու անհարգի որակումներով ստիպել է ներգործել ծնողների վրա եւ գումար հավաքել կաթսայատան կառուցման համար: Դպրոցի` «ՀԺ» խմբագրություն եկած մի խումբ ծնողներ եւ ուսուցիչներ զայրույթով նշում էին, թե տկն Սարգսյանը դպրոցը դարձրել է «պեռաշկու ցեխ»: «Իմ երեխան քանի տարի է` մրսում է, դպրոցում զուգարան չկա: Տնօրենը խոստացավ, որ սեպտեմբերին կգանք դպրոց, եւ խնդիր չի լինի: Բայց ամեն տարի գալիս ենք դպրոց եւ տեսնում, որ ոչ մի բան արված չէ: Մեր գումարները տարիներով հավաքել է եւ ոչինչ չի արել»,- ասում էր ծնողներից մեկը:

«Մենք 3 հազար դոլար ենք տվել, որ զուգարան սարքենք: Միլիոն անգամ տանիքի փող է հավաքել: Հերիք եղավ: Այդ հրեշի դեմ Հայաստանում մեկը չկա՞, որ հախից գա»,- բողոքում էր մեկ այլ ծնող: Դպրոցի ծնողների եւ ուսուցիչների շրջանում մեծ դժգոհություններ է առաջացրել նաեւ այն, որ տկն Սարգսյանը դպրոցում բացել է նաեւ «Մ. Իշխան» մասնավոր դպրոցը, որը խիստ խանգարում է պետական դպրոցի գործունեությանը, եւ որ մասնավոր դպրոցի որոշ երեխաներ գրանցված են նաեւ պետական դպրոցում եւ այլն, եւ այլն: Մեղադրանքների ցանկը բավական երկար է: Երբ մենք փորձեցինք այս ամենի կապակցությամբ մեկնաբանություն ստանալ տիկին Սարգսյանից, նա հայտարարեց, որ սույն մեղադրանքները, որոնք հերյուրանք են, տարածում են դպրոցի անգլերենի այն ուսուցիչները, ովքեր դպրոցի լեզվական պրոֆիլը փոխելու հետեւանքով դուրս են մնացել աշխատանքից:

Ըստ տնօրենի, 2004 թ-ին գումարների հավաքագրման ժամանակ առաջադրվել է 3 ծրագիր` սոցներդրումների հիմնադրամի նպաստ աշխատանքի դիմաց, մասնակի վերանորոգման եւ համակարգչային տեխնիկայի ձեռքբերման: Քանի որ 2004-ին հավաքված ընդհանուր գումարը չի բավականացրել 3 ծրագրի համար, համակարգչային տեխնիկայի ձեռքբերման գումար չի հատկացվել, եւ ընդհանուր գումարը բաշխվել է 2 ծրագրերի համար: Ընդհանուր գումարի մի մասը, ըստ տնօրենի, փոխանցվել է սոցհիմնադրամին, մյուս մասով իրականացվել է ներքին վերանորոգման ծրագիրը, եւ կան բոլոր փաստաթղթերը: Իսկ 2-րդ փուլում, այսինքն` 2006-ին հավաքված գումարը, ըստ տնօրենի, մուտքագրվել է դպրոցի բանկային հաշվին:

«2004-ի ապրիլին դպրոցի ծնողական համայնքի որոշմամբ սոցիալական ներդրումների հիմնադրամի հետ կնքվել է պայմանագիր` դպրոցում սանհանգույցի եւ տանիքի վերանորոգման համար, համաձայն որի, դպրոցական համայնքը պետք է ներդներ նախահաշվարկային արժեքի 10%-ը, իսկ մնացած գումարը տալու էր հիմնադրամը: Բայց քանի որ պայմանագրային մեկամսյա ժամկետում դպրոցը չի կարողացել հավաքել անհրաժեշտ գումարը, ծրագիրն արխիվացվել է»,- բացատրում էր տնօրենը: Կենտրոնի թաղապետի խնդրանքով, սակայն, ծրագիրը վերականգնվել է, եւ դրան գումարվել է նաեւ կաթսայատունը, ու հետեւաբար մեծացել է անհրաժեշտ գումարի չափը: Ներկայումս հիմնադրամն անցկացնում է վերջնական արժեքի հաշվարկը, եւ կաթսայատան կառուցումն առաջիկայում կսկսվի:

Ավելին, մեկ այլ ծրագրով 2007-ին դպրոցն ամբողջական վերանորոգման է ենթարկվելու: Սա է, ըստ տնօրենի, գումարների հետ կապված ամբողջ պատմությունը: Բայց դժգոհող կողմին այս բացատրությունները չեն բավարարում: Նրանք տնօրենին համարում են դեմագոգ եւ խարդախ: Երեկ մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ դժգոհող կողմը պնդում էր, որ իրենց բոլոր մեղադրանքները համապատասխան մարմիններում հաստատվել են, սակայն Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունում «գործը շարունակ փակվում է»: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, սակայն, մեզ փոխանցեց, որ «դպրոցում խառնաշփոթ պահեր թեեւ եղել են, բայց դրանք կարգավորվել են»: Իսկ ՀՀ նախագահի եւ վարչապետի վերահսկողական ծառայությունները դպրոցում խախտումներ չեն հայտնաբերել: Այս պահին դպրոցում շարունակվում են քաղաքապետարանի ստուգումները: Տնօրենի դեմ ընդվզած բավական մեծ խումբը պատրաստվում է շարունակել պայքարը:

Լուսինե Բարսեղյան

Տպել
792 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց