Ձայներ առնեմ ցորենով. իրավախախտ «բարեգործները»

20/10/2019 schedule10:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հոկտեմբերի 20-ի համարում

Վերջին շրջանում մի շարք կուսակցություններ սկսել են հանդես գալ որպես բարեգործական կազմակերպություններ: Այս տեսանկյունից առավել ակտիվ են «Բարգավաճ Հայաստանը» եւ Ժողովրդական կուսակցությունը, որոնք օր ու գիշեր գովազդում են, թե որ մարզում որքան կարտոֆիլ, գարի, ցորեն եւ ուրիշ բնամթերք են բաժանել եւ ինչպիսի բարեգործ են իրենք: Սակայն բարեգործ-կուսակցականները չեն էլ կռահել, որ իրենք իրենց ձեռքով փաստում են իրենց օրինախախտ լինելը:

«Մարդու իրավունքներ 96» կուսակցությունը երեկ հաղորդագրություն է տարածել, որով հայ հանրության ուշադրությունն է հրավիրել կուսակցական-բարեգործների, իսկ ավելի կոնկրետ` ԲՀԿ-ի եւ Տիգրան Կարապետովիչի ԺԿ-ի վրա` փաստելով, որ վերջիններս խախտում են ՀՀ օրենսդրությունը: «ՄԻ 96»-ը փաստացի հերքում է համընդհանուր ձեւավորված այն մտայնությունը, թե կուսակցությունների կողմից մարդկանց բնամթերք եւ այլ տեսակի օգնություն բաժանելը միայն նախընտրական քարոզչության շրջանում է օրենքի խախտում: «ՄԻ 96» նախագահ Ռուբեն Թորոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց պնդումը հիմնված է «Բարեգործության մասին» եւ «Կուսակցությունների մասին» օրենքների պահանջների վրա:

Ստեղծված իրավիճակն առավել հասկանալի դարձնելու տեսանկյունից վերը նշված երկուսից առավել կարեւոր է «Բարեգործության մասին» օրենքը: Մասնավորապես, այդ օրենքի 11-րդ հոդվածը սահմանում է, թե որոնք են բարեգործական կազմակերպությունները: Ըստ այդմ, բարեգործական կարող են լինել ոչ առեւտրային կազմակերպությունները, որոնք «ԲՄ» օրենքով իրականացնում են բարեգործություն: Ամենակարեւորն այն է, որ օրենքը պահանջում է, որպեսզի բարեգործական կազմակերպությունների անունը պարունակի «բարեգործական» բառը: «Կուսակցությունների մասին» օրենքը իր հերթին արգելում է բարեգործական կազմակերպությունների մասնակցությունը քաղաքական գործընթացներին:

Մասնավորապես, «ԿՄ» օրենքով բարեգործականներին արգելվում է կուսակցությունների հաշիվներին մուծումներ կատարել: Նույն արգելանքը առկա է նաեւ Ընտրական օրենսգրքում: ԸՕ-ն բարեգործական կազմակերպություններին արգելում է ցանկացած բնույթի քարոզչական նյութեր տարածել: Այսինքն, եթե որոշել ես բարեգործությամբ զբաղվել` շատ բարի, պարզապես պետք է այլեւս քաղաքականությամբ չզբաղվես` սա է վերը բերված օրենքների միասնական տրամաբանությունը: Մյուս կողմից, բարեգործությունը, որն ուղղված չէ մեկ անձի եւ եզակի բնույթ չի կրում, պետք է ունենա ծրագիր, որը գրանցվում է պետական լիազոր մարմնի, տվյալ դեպքում` արդարադատության նախարարության կողմից: Վերջինս նաեւ այն լիազոր մարմինն է, որը պետք է հետեւի եւ կանխի կուսակցությունների գործունեության ընթացքում ՀՀ օրենսդրության խախտման դեպքերը:

Այդ իսկ պատճառով էլ «ՄԻ 96»-ը երեկ գրավոր դիմել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին, որպեսզի վերջինս կանխի «բարեգործ» դարձած կուսակցությունների կողմից ՀՀ օրենսդրությունը շարունակաբար խախտելու դեպքերը:  Իհարկե, կարող է հարց ծագել` ինչո՞ւ է օրենսդրությունը կուսակցություններին արգելում բարեգործությամբ զբաղվել: Պատասխանը շատ պարզ է. բարեգործությունը ենթադրում է անշահախնդրություն, իսկ կուսակցությունը ի սկզբանե շահախնդիր կառույց է, քանի որ նրա ստեղծման վերջնական նպատակը իշխանություն ունենալն է: Կուսակցությունների առանձին անդամներ կարող են որպես ֆիզիկական անձ բարեգործությամբ զբաղվել, բայց նրանց այդ գործունեությունը որեւէ կերպ չպետք է շաղկապվի նրանց կուսակցական պատկանելության հետ:

Կուսակցությունները, որոնք ցանկանում են մարդկանց անհատույց օգնություն բաժանելով զբաղվել, պետք է փոխեն իրենց կանոնադրությունները եւ անվանումները: Ասենք, «Բարգավաճ Հայաստանի» փոխարեն այդ կազմակերպությունը պետք է դառնա «Բարգավաճ բարեգործական Հայաստան» կամ «Բարգավաճ Հայաստան բարեգործական հիմնադրամ» եւ այլն: Իսկ իր բարեգործ լինելն ամրագրելուց հետո, ինչպես արդեն նշել ենք, կազմակերպությունն իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվել: Մի խոսքով, բարեգործություն կամ քաղաքականություն` այս երկուսի միջեւ պետք է ընտրություն կատարեն, քանի որ քաղաքական բարեգործություն հասկացություն գոյություն չունի. դա սովորական խաբեություն է:

Իհարկե, իրականում կուսակցությունների կողմից անվճար բնամթերք եւ այլ նյութական միջոցներ բաժանելը չի կարելի բարեգործություն անվանել: Սակայն գործընթացի նման գնահատումը կարեւոր է երեւույթին իրավական գնահատական տալու տեսանկյունից: Իսկ այն հանգամանքը, որ ԲՀԿ-ն եւ ԺԿ-ն բարեգործությամբ են զբաղված, ամրագրված է նրանց իսկ տարածած հաղորդագրություններում եւ հրապարակած գովազդներում: Ի դեպ, այլ որակում չեն էլ կարող տալ, քանի որ անվճար բնամթերք կամ նյութական այլ միջոց բաժանելը ՀՀ օրենսդրությամբ ուրիշ կերպ չի ձեւակերպվում:

Վահագն Հովակիմյան

Տպել
1009 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց