Ռեկտորը 3 անգամ դիմել է նախարարություն եւ մերժում ստացել՝ անհասկանալի պատճառներով. բաց նամակ վարչապետին

Երևանի «Անանիա Շիրակացի» համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Մեծարգո պարոն վարչապետ

Ես և իմ ընկերներն առաջինը ողջունեցինք Ձեր՝ իշխանության գալը և մինչ այսօր հուսով ենք, որ չենք խաբվել։ Մեր գլխավոր նպատակն էր, որ կառավարման լծակը հայտնվի բանիմաց, հայրենանվեր մարդկանց ձեռքերում, ովքեր ընկալում են, որ ժողովուրդը հոգնել է ապրել նախագահի, նախարարի, փոխնախարարի, պետի և այլնի կարծիքով․ ժողովուրդն ուզում է ապրել օրենքով։ Գրում եմ Ձեզ, քանի որ հայտնվել եմ ծանր իրավիճակում։

Համաձայն ՀՀ Կրթության, Լիցենզավորման մասին և մի շարք այլ լավ օրենքների՝ երեք անգամ դիմել եմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ «բուժական գործ» մասնագիտությամբ լիցենզիա ստանալու համար։ Գնել եմ նոր կահավորանք, ժամանակակից սարքավորումներ և գործիքներ՝ ծախսելով մոտ 50 000 ԱՄՆ դոլար։ Հանրապետական հիվանդանոցի հետ («Արմենիա» բժշկական կենտրոն) համաձայնագրով նախապատրաստվել ենք համատեղ աշխատելու, սակայն, ինչպես նշեցի, ստանում եմ մերժում՝ վերացական պատասխանով՝ «մանկավարժական կազմի, ուսումնական պլանի, զբաղեցրած տարածքների և հայտի սահմանված կարգի պահանջներին չհամապատասխանելու հիմքերով», երբ ամեն ինչ լիովին համապատասխանում է կարգի պահանջներին։ Ի՞նչ անենք, որ ես, միամիտ մարդ, օրենքին եմ հավատացել։ Եթե բուհերի մի մասին այդ մասնագիտությամբ լիցենզիա տալ կարելի է (ըստ ռեկտորի կապերի), մյուսին՝ ոչ, ընդունե՜ք համապատասխան օրենք, որպեսզի մեզ մեր վիճակը պարզ դառնա։

Նախորդ իշխանությունները խոշոր մասնավոր բուհերի մենաշնորհը պահում էին մի զարմանալի երանգավորմամբ․ «Տեսնենք՝ նրանք կկարողանա՞ն աշխատել, նոր ձեր մասին կմտածենք»։ Ձեր կառավարության ներկայացուցիչները շարունակում են պահել դրանց մենաշնորհն այլ մեկնաբանությամբ․ «Նրանք խախտումներ են թույլ տվել։ Ստուգենք, նրանց հարցերը լուծենք, հետո ձեր մասին կմտածենք»։ Ի՞նչ կապ ունի որևէ բուհի խախտումը մի այլ բուհի լիցենզավորման հետ, մանավանդ որ այդ բուհերի խախտումները երբեք չեն հայտնաբերվելու, պատիժ էլ երբեք չի լինելու։ Մի՞թե այս թատրոնի ռեժիսորը չի հասկանում, որ մենք՝ անզոր հանդիսատեսներս, ցավոք, իրենից ավելի հեռուն ենք տեսնում։ Իսկ մասնավոր բուհերը դարձել են մեծ ու փոքր, քանի որ մի մասին տրվել է ամեն ինչ՝ օրինական և ապօրինի, այդ թվում՝ հարյուր տարի ժամկետով հատկացրել են անհատույց վարձակալությամբ շենքեր, մի քանի միլիոն դոլար արժողությամբ շենքերն էլ վաճառել են մի քանի հազարով և այլն, իսկ մյուսներին առաջարկել են սպասել։ Ազատ երկրում, ինչքան ես գիտեմ, աշխատող ձեռքերին չեն խփում։

Կրթության և մանավանդ բարձրագույն կրթության ոլորտում գլխավոր նպատակը պետք է լինի առաջադիմության բարձրացումը (իրականորեն)։ Ամեն ինչ պետք է ուղղված լինի դրան։ Մասնավոր կրթությունը ստեղծում է պետական բուհերի համար անհարմար մթնոլորտ՝ մրցակցություն, ընդ որում՝ առանց պետությունից ջանք պահանջելու, իսկ կրթությունը (ինչպես ամբողջ երկիրը) զարգանում է մրցակցության առկայության պայմաններում։

Հայտնի է, որ պետությունը պետք է ոչ թե խոչընդոտի, այլ օժանդակի ձեռներեցին։ Լիցենզավորման մարմինները պետք է լինեն ոչ թե զսպիչ, այլ խթանիչ։ Եթե մասնավոր հիմնարկությունները վատ են աշխատում, պատճառն ավելի շատ պետք է փնտրել ոչ թե հիմնարկությունում, այլ լիցենզավորող մարմնի գործունեության մեջ։ Լիցենզիան հանձնել են ՍՊԸ-ին և տվել բացարձակ ազատություն՝ «ինչ ուզում ես, արա՜» ասելով, նա էլ ինչ ուզում, անում է։ Խնդիրը պետք է լուծել՝ լիցենզավորման մարմինների աշխատանքը կարգավորելով։ Վերջիններս պետք է կառավարող մարմիններից վերածվեն կազմակերպիչ, կարգավորիչ մարմինների։ Տվյալ դեպքում նրանք պետք է մշտապես հետևեն բուհերի աշխատանքին, ըստ անհրաժեշտության՝ նշեն թերությունները, հնարավորություն և ժամանակ տան դրանք վերացնելու, իսկ որոշ հարցերում նաև օգնեն։ Այսպիսի իրավիճակում ոչ միայն բուհերը, այլև ողջ հանրապետությունը կսկսի աշխատել։

Մենք ընտելացել ենք, որ պետական կառույցը պետք է կարգադրի, պետական պաշտոնյան բոլորից խելացի ու միշտ իրավացի է և այլն։ Դրանք բռնապետական մոտեցումներ են։ Հիմա կարևոր է, որ պետությունը համագործակցի ձեռներեցի հետ։ Այսօր մենք շատ գոհ կլինենք, եթե հասնենք այն մակարդակին, որ պաշտոնյաները գոնե չխանգարեն ձեռներեցի գործունեությանը։ Հիմա ես ստիպված են դիմել դատարան, բայց տարբեր աղբյուներից ինձ զգուշացնում են, որ եթե շատ պնդեմ, կարող են բուհը փակել առհասարակ։ Մի՞թե բռնապետությունը Հայաստանում անմահ է։ Եթե մերժումը պայմանավորված է բուհի ռեկտորի պրոֆեսիոնալիզմի պակասով, ապա (կներեք անհամեստությանս) ես 1976 թ․ գերազանցությամբ ավարտել եմ Մ․Վ․Լոմոնոսովի անվ․ Մոսկվայի պետական համալսարանը, խոսում եմ հինգ լեզվով, աշխատում եմ հայերեն և ռուսերեն լեզուներով, ԽՍՀՄ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր եմ (երեսունչորս տարեկանից), իրավաբանության դոցենտ եմ, արտասահմանում մի քանի միջազգային հանդեսների խմբկոլի անդամ եմ, մոտ 200 գիտական աշխատությունների հեղինակ, ընդգրկված եմ արտասահմանում տպագրված աշխարհի առաջավոր լեզվաբանների հանրագիտարաններում։ Ցանկը կարելի է դեռ երկար շարունակել։ Բայց բոլոր ձեռքբերումներս իմ հայրենիքոմ մշտապես անտեսվել են։ Գուցե պատճառն այն է, որ 42 տարի աշխատել եմ հանրապետության ամենակոռումպացված բնագավառներից մեկում՝ բուհական համակարգում, բայց երբեք կաշառակերությամբ չեմ զբաղվել, ինչի համար հույս ունեի գոնե նոր իշխանություններից շնորհակալական բառ լսել։

Մի՞թե մեր երկրում երբեք չպիտի գնահատվեն ո՜չ գիտական վաստակը, ո՜չ ազնվությունը (բա կարծես պայքարում ենք կոռուպցիայի դե՞մ)։ Շատ դժվար է ամբողջությամբ նվիրվել հայրենիքիդ և իշխանության կողմից մշտապես ընդունվել որպես երկրորդ կարգի անձնավորություն։ Իհարկե, այս նամակը ես գրում եմ՝ Ձեր օգնություն արդարությունը ակնկալելով։ Հավաստիացնում եմ, որ այսօր մեր հանրապետությունում նման իրավիճակում եմ ոչ միայն ես։

Հարգանքներով՝ Վաղարշակ Մադոյան՝ «Ան․Շիրակացի» համալսարանի ռեկտոր (Երևան, Կորյունի 5/25, հեռ․ 091 212165):

Տպել
2782 դիտում

Հոկտեմբերի 22-ին Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ

«Թուրքիան փուչիկ է՝ տեռորով ու ագրեսիայով լի, պայթեցրեք այն»․ նոր նախաձեռնություն սոցցանցերում

Ռազմարդյունաբերական կոմիտեն այս օրերին աշխատում է 24/7 ռեժիմով. նախարարն այցելել է ընկերություններ

Ամեն կառույցի թեկուզ մեկ րոպե լռությունը հերթական զոհն է սահմանին․ ակցիա՝ ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան մոտ

Հայրենիքի պաշտպանները. նոր լուսանկարներ առաջնագծից

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը ընդունեց ցուցարարներից մեկին․ խոստացել է հենց այսօր կապվել իր ղեկավարության հետ

Ադրբեջանական դիերը երբեմն խոչընդոտում են իր իսկ զորքի տեղաշարժին. Ալեն Սիմոնյան

Հայաստանում և Ադրբեջանում ՈւԵՖԱ-ի հովանու ներքո հանդիպումեր չեն անցկացվի. ՀՖՖ-ն այլընտրանքային տարբերակներ չի դիտարկում

Ջրի անվտանգության հարցը՝ ԱԱՏՄ ուշադրության կենտրոնում

Beeline-ը Արցախում ռոումինգում գտնվող իր բաժանորդների համար սահմանում է 0 դրամ/րոպե սակագին

Աննա Հակոբյանը նամակներ է ուղարկել Բրազիլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի ու այլ երկրների առաջին տիկիններին

3 շաբաթում աշխարհի 60 երկրներից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 4.5 միլիոն դոլար է նվիրաբերվել

ԱԻՆ-ի աշխատակիցներն ավելի քան 52.000.000 ՀՀ դրամ են փոխանցել համահայկական հիմնադրամին

Այսօր որոշ շրջաններում սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի

Բանկերը հնարավորություն կունենան առանց հարկային հետեւանքների ներել զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկերը

ԵԱՏՄ երկրներից Հայաստան եկող բոլոր ռազմական եւ հումանիտար բեռները կազատվեն հարկային վճարումներից. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Մոսկվա

Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Վանաձորում և Արարատի մարզում

Բժշկական անձնակազմն այս պահին երկու ուղղությամբ է «կռվում» տեսանելի և անտեսանելի թշնամու դեմ. ԱՆ խոսնակ

Միջազգային հանրությանն այլ տարբերակ չի մնա, քան Արցախի անկախությունը ճանաչելը. սենատոր Էդ Մարքի