Քննարկվել է ԵԱՏՄ նոր կանոնակարգով ավտոմոբիլային տրանսպորտի համար սահմանվող տեխնիկական պահանջներին վերաբերող հարցեր

28/10/2019 schedule16:40

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր ընդունել է Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանին: Հանդիպմանը մասնակցել են Աշոտ Շախմուրադյանը և Տիգրան Քյուֆալյանը:

Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից:

Շնորհակալություն հայտնելով ընձեռնած հնարավորության համար՝ Ա. Պետրոսյանը նշել է, որ նորաստեղծ ասոցիացիան, որը միավորում է հանրահայտ ավտոապրանքանիշերի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչներին, պատրաստ է համագործակցել ոլորտային պետական կառույցների հետ՝ Հայաստանում ավտոմոբիլային շուկայի կանոնակարգման ուղղությամբ: Նա կարևորել է պետության կողմից դաշտի ինստիտուցիոնալ համակարգման անհրաժեշտությունը:

ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանն իր խոսքում նույնպես շեշտել է պետական-մասնավոր հատված համագործակցությամբ խնդիրների լուծման արդյունավետությունը: 

Հանդիպմանը քննարկվել են 2020 թ. հունվարից ԵԱՏՄ նոր կանոնակարգով ավտոմոբիլային տրանսպորտի համար սահմանվող տեխնիկական պահանջներին, ընթացակարգերին և ոլորտի կանոնակարգմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել միջազգային չափանիշներին համապատասխանող ավտոմոբիլային շուկայի ձևավորմանը, ավտոմոբիլային ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանն առնչվող հարցերի:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել բարձրացված հարցերն ուսումնասիրելու և լուծումներ գտնելու  ուղղությամբ:

Տպել
354 դիտում

ԱՄՆ ռազմական համագործակցության գրասենյակը գույք և տեխնիկա է նվիրել ԱԻՆ Փրկարար ծառայությանը

Ադրբեջանցի բլոգեր Աթա Աբդուլաեւը խարդախությունների մեջ է խառնված եղել, իր դեմ քրգործ էր հարուցվել. Մարտիրոսյան

Բելառուսի ընտրություններում ոչ մի ընդդիմադիր ուժ խորհրդարան չի անցել. Եվրոպան կրկին չի ճանաչում արդյունքները

Կայացել է Հայաստանում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրմանը նվիրված աշխատաժողով

Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՌԴ ԱԻ փոխնախարար Նիկոլայ Գրեչուշկինի գլխավորած պատվիրակությանը

Այսօր ստացել եմ իմ դեմ ներկայացված հայցը, որով պահանջվում է հերքում միայն մեկ արտահայտության համար. Սարհատ Պետրոսյան

Տեղի է ունեցել Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի վարչության նիստը. ԱԻՆ

Երեւանում «Գազելների» վարորդների մոտից հայտնաբերվել են դանակներ (տեսանյութ)

Վարչապետի ելույթը «Assolombardza» եւ «Mediobanca» ընկերությունների կազմակերպած բիզնես ֆորումում

Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի և Գլխավոր կոնֆերանսի իրավական կոմիտեի անդամ

«Դոլմամա»-ի վնասի չափը կորոշվի, երբ պարզվի, թե որքան ջուր է լցվել առաջին հարկ. ռեստորանի աշխատակից

Քննարկվել են ձմեռային զորակոչի կազմակերպչական հարցերը. Առողջապահության նախարարություն

Պետական աջակցության շրջանակում կտրամադրվի կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի մասեր

Մեղադրանք է առաջադրվել Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալին. վերջինս կալանավորվել է

Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից

Նիկոլ Փաշինյանը Միլանում պատասխանում է գործարարների հարցերին

Անցկացվել է ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստման դասընթացի հերթական փուլը. ՊՆ

Ոստիկանությունը քննում է Գյումրու տնակներից թուրքերին վաճառված երեխաների մասին Մարինա Խաչատրյանի հայտարարությունը

Աջափնյակ վարչական շրջանի դեղատներից մեկում խուզարկություն է կատարվել. տնօրենը ձերբակալվել է

Ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանին