Հյուրանոցից գողացել են մեկ մլն դրամ. գիշերը սենյակ էին մտել բաց դռնով

Հոկտեմբերի 18-ին մի հյուրանոցի տնօրենից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ գիշերը երկու հոգի մտել են հյուրանոց եւ գողացել մեկ միլիոն դրամ:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել էր նաեւ, որ հյուրանոցի սենյակ էին մտել բաց դռնով: Նույն օրը հարուցվել էր քրեական գործ:

Էրեբունու քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ գողությունը կատարել են մայրաքաղաքի Շահումյան եւ Լենինգրադյան փողոցների բնակիչներ 49 եւ 48 տարեկան երկու տղամարդիկ:

Հոկտեմբերի 26-ին նրանցից մեկը բերման է ենթարկվել բաժին, ապա ներկայացվել քննչական բաժին եւ ձերբակալվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երկրորդին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

Տպել
522 դիտում

Վարչապետը Նոր Երզնկայում է, ծանոթանում է գազաֆիկացման ծրագրին (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ

Շմոլ գազից թունավորումով բուժօգնության է դիմել Առինջ գյուղից 4 քաղաքացի

Աբովյան քաղաքում հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում. տուժածներ չկան

Խմելու ջրի խնդիր, կամուրջի հիմնանորոգում, մանկապարտեզի վերանորոգում. վարչապետը Եղվարդում է (տեսանյութ)

Ի սկզբանե ձախողված համախմբում

Նոր Կտակարանի իմ ամենասիրած կտորներից մեկը. վարչապետը Աստվածաշնչից հատված է մեջբերել

Հայաստանում առանձնապես ծանր հանցագործություններն աճել են. ԱՎԾ տվյալներ

330 կիլոմետր ասֆալտը, ինչպես և խոստացել էինք, արված է. մնաց մնացածը. վարչապետ (տեսանյութ)

Երևանի Նաիրի Զարյան փողոցում այրվել է փայտե տնակ. տուժածներ չկան

Սկսել են շահարկել Կոտայքի մարզում ողբերգական պատահարը` երեխաների մահվան մեջ մեղադրելով ինձ. Զ. Բաթոյան

Արմավիրում այրվել են բնակչի «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենան, ավտոտնակը և մոտ 6000 հակ անասնակեր

Եվրոպայում էլ են հերթեր գոյանում. ինչո՞ւ է լռում «Financial Times»-ը

ՍԴ-ն կատաղել է. դե, քեզ տեսնեմ, հայ դատավոր

Գորիս-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մառախուղ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Օգնում են ու օրհնանք ստանում. խոստացավ անպայման աղոթել

Նոր-Հաճնի բնակարաններից մեկում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ եւ նրա 4 թոռների դիերը․ նրանք թունավորվել են շմոլ գազից

Հրազդանի կիրճում բախվել են ավտոմեքենաներ. տուժածը հոսպիտալացվել է

Կիևում ձերբակալվել է «Իսլամական պետության» առաջնորդներից մեկը

Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանին