Երեխայի մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակ, հարուցվել է քրեական գործ

Այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել, ըստ որի՝ Երեւանում մանկահասակ երեխայի մոտ ՁԻԱՀ է հայտնաբերվել: Ինչպես նշվում էր հոդվածում, երեխայի ծնողներն առողջ են. կասկածներ կան, որ այդ հիվանդությամբ երեխան վարակվել է հիվանդանոցում:

Մեր հարցմանն ի պատասխան՝ Առողջապահության նախարարությունից պարզաբանում ներկայացրին, որ Երեխայի մոտ կրկնակի հետազոտության արդյունքում հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակ: Որոշում է կայացվել ախտորոշման հաստատման նպատակով իրականացնել արյան կրկնակի հետազոտություններ մի քանի մեթոդներով, ախտորոշումը հաստատվել է:

«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ՝ կազմակերպվել է կոնսիլիում՝ առաջատար մասնագետների ներգրավմամբ, այդ թվում՝ արտերկրից ժամանած, հիվանդության վարման և դեղորայքային բուժմանն աջակցելու նպատակով»,- այս մասին նշվում է պարզաբանման մեջ:

Այս պահին երեխայի մոտ դիտվում է դրական շարժընթաց: ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի հանրապետական կանխարգելման կենտրոնի մասնագետների կողմից սկսվել է հակառետրովիրուսային բուժումը, ինչի շնորհիվ ներկայումս բավարար արդյունքներ են արձանագրում: Փոքրիկի բուժման գործընթացը գտնվում է առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո:

«Նախարարության կողմից իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն՝ հասկանալու վարակի փոխանցման հնարավոր աղբյուրները՝ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով»,- այս մասին տեղեկացրին Առողջապահության նախարարությունից:

Դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում:

Տպել
4238 դիտում

Կինոկենտրոնը սկսել է «Հայֆիլմ» ստուդիայի տարածքում գտնվող նյութերի հավաքագրման, արխիվացման և ուսումնասիրման աշխատանքները

Ուսուցիչները խճճվել են՝ երգի դասին երգել կարելի՞ է, թե՞ չէ. ԿԳՄՍՆ պարզաբանումը

Փամբուխչյանի մանդատը կփոխանցվի Գոռ Երանյանին. նա նախ հրաժարվել էր մանդատը վերցնել, հիմա փոշմանել է

ԱԱՏՄ-ն շարունակում է վերահսկողական աշխատանքները․ խախտումների դեպքում կասեցման փոխարեն այժմ կկիրառվի տուգանք

Ինչ-որ իմաստով Վենետիկը նաև հայկական քաղաք է․ նախագահականում կգործի իտալական արվեստի բացառիկ նմուշների ցուցադրություն

ՀՔԾ-ն պարզաբանում է դատարանի կողմից Արթուր Ղազինյանի բողոքը բավարարելու մասին լուրերը

ՍԴ-ն անցել է նախագահի և փոխնախագահի ընտրության հարցի քննարկմանը. եղել է 1 առաջադրում և 1 ինքնաառաջադրում

«Խորհուրդ կտամ մեզ հետ նման տոնով չխոսել». ՀՊՏՀ-ում վերսկսում են դասերը՝ պայքարի այլ ուղիներ քննարկելով

Պաշտպանը Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել գլխավոր դատախազին եւ ՀՔԾ պետին

Մեկնարկել է «Հայկական գինիները Ռուսաստանում» ծրագիրը

Հայաստանի եւ Արցախի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված մի շարք հարցեր

Տիգրան Բադալյանի շրթունքները կարված են եղել. ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանը ԱՄՆ-ում ձերբակալվել է. ՀՀ դատախազությունը դիմում կուղարկի ԱՄՆ

ԿԳՄՍՆ փոխնախարար Գրիշա Թամրազյանն ազատման դիմում է գրել. ոլորտում ամենաաղմկոտ իրադարձությունները նրա հետ են կապվում

ՔՊ-ում ընդլայնված նիստ է հրավիրվել. ներկա կլինի նաեւ վարչապետը

«Էությունն էլ եմ հասկանում, տողատակերն էլ». Սեդրակ Առուստամյանն իրեն մեղավոր չճանաչեց

Վլադիմիր Պուտինին առաջադրել են խաղաղության Նոբելյան մրցանակի

Սեդրակ Առուստամյանի պաշտպանը միջնորդեց դատակոչել Երեւանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին

Ծեծի մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվել է Գյումրիում

Բնակավայրը պետք է ինքնին չնշանակի որոշակի ապրելակերպ, իսկ շատ գյուղերում շատ փողոցներ ուղղակի հողային վիճակում են