Վանաձորը կդառնա՞ համալսարանական քաղաք. Մարուքյանի առաջարկը Դիանա Գալոյանը իրատեսական չի համարում, չնայած գաղափարը լավն է

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի առաջարկը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում քննարկումների առիթ է դարձել: Երեկ նա հայտարարություն էր տարածել, որում նշել է, որ դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կամ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը Լոռու մարզի մարզկենտրոն Վանաձոր տեղափոխելու հարցը քննարկելու առաջարկով:

Գրառմանն արձագանքել էին բազում օգտատերեր. մի մասը ողջունել էր առաջարկը, մյուսները չէին պատկերացնում, թե գաղափարն ինչպես է իրագործվելու:

Պատգամավորն իր դիմումում նշել է, որ Երեւանն այսօր գերծանրաբեռնված է, որտեղ կենտրոնացած են գրեթե բոլոր խոշոր տնտեսական, մշակութային, գիտական եւ կրթական կենտրոնները: Մարուքյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է որոշ գործառույթներ այլ բնակավայրեր տեղափոխել: Բուհերից մեկի ազատված շենքը, ըստ նրա, կարող վաճառվել, իսկ հավաքված միջոցներով մարզում մի ամբողջ համալիր կկառուցվի: Այսպիսով՝ Երեւանը կթեթեւանա, իսկ Վանաձորը կդառնա ուսանողական համալսարանական քաղաք:

Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը բուհի տեղափոխումն այսօր իրատեսական չի համարում, թեեւ գաղափարը լավն է համարում: Նրա խոսքով՝ այսօր գիտական, կրթական, պետական կառույցները շատ են կենտրոնացած Երեւանում, իսկ մարզերն ավելի հեռու են մնում այս ամեն ինչից: Գաղափարի իրականացման դեպքում՝ այն տարածքային համաչափ զարգացմանը կարող է օգուտ բերել, բայց ոչ այսօր. ժամանակ է պետք:

«Տնտեսագիտական համալսարանում մենք այսօր ունենք 6000-ից ավելի ուսանող, 700 հոգի էլ մեր անձնակազմն է: Բուհն ունի համապատասխան շենքեր, մարզադահլիճներ, համակարգչային սրահներ, հարդարանք»,- նշեց Դիանա Գալոյանը՝ հավելելով, որ բուհում ամեն ինչ ապահովված է բարձր մակարդակով, արդյո՞ք այն հնարավոր կլինի կազմակերպել Վանաձորում, կասկածանքով է վերաբերում: Ասում է՝ ամեն դեպքում այս պահին անել չենք կարող: Դիանա Գալոյանի կարծիքով՝ այլ հարց է, որ գաղափարը դառնա պետական քաղաքականություն, փորձենք պետության աջակությամբ մարզերում ստեղծել համապատասխան ենթակառուցվածքները:

Համալսարանի ղեկավարը նշեց, որ առաջարկն իրականություն դառնալու դեպքում՝ էական փոփոխություն կլինի ուսանողների թվաքանակի հետ կապված:

«Իհարկե մենք ունենք ուսանողներ նաեւ մարզերից, որոնք այստեղ բնակվում են հանրակացարաններում կամ վարձում են բնակարաններ, սակայն ավելի մեծ թիվ են կազմում Երեւանից ուսանողները»,- նշեց Գալոյանը՝ հավելելով, որ հնարավոր է՝ ուսանողների թիվը կրճատվի, եթե տնտեսագիտական համալսարանը Վանաձոր տեղափոխվի:

Մեկ այլ խնդիր է մրցակցային առավելությունը: Ռեկտորը մտահոգվում է, որ մարզ տեղափոխելու դեպքում Երեւանում գտնվող այլ միջազգային բուհեր, որոնք եւս տնտեսագիտական կրթություն են տալիս, մրցակցային առավելությունն իրենց ձեռքը վերցնեն:

Վերջինս նշեց, որ նման առաջարկություններից առաջ նաեւ պետք է այդ մասին մտածել եւ առաջարկել այնպիսի բուհեր տեղափոխել, որոնք մենաշնորհ ունեն, որպես օրինակ ներկայացրեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը. եթե նույնիսկ բուհը մարզ տեղափոխվի, մրցակցային հարց չի առաջանա:

Հարցի վերաբերյալ փորձեցինք ճշտել նաեւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի կարծիքը, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց: Բուհից պատասխանեցին, որ ռեկտորը մասնակցում է գիտաժողովի եւ զբաղված է:

ՀՀ Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մեր հարցին ի պատասխան, նշեցին, որ Ազգային Ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ 2 համալսարաններից մեկը Վանաձոր տեղափոխելու վերաբերյալ դիմումը ստացել են, այժմ հարցը քննարկման փուլում է:

Տպել
1961 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց