«Դա շատ վատ բան է». Ա. Քոչարյանը՝ ՌԴ կողմից վաճառվող զենքից արձակված կրակոցներից հայ զինվորների զոհվելու մասին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում արձագանքեց ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի հայտարարությանը, թե Հայաստանի սահմաններին կրակոցների հարցով պաշտոնական Երեւանը ՀԱՊԿ-ին չի դիմել:

«Պարզապես Հայաստանը այս պահին դրա կարիքը չունի: Եթե պետք լինի, Հայաստանը ե՛ւ կխոսի, ե՛ւ հարցեր կբարձրացնի, ե՛ւ հարցերի լուծմանը կհասնի: Պարոն Զատուլինը ճիշտ է ասում, բայց չմոռանանք, որ տարիներ առաջ, երբ որ մեր սահմանի վրա լարվածություն կար... Բորդյուժայի հայտարարությունը կարող եք նայել, նաեւ իրենց կայքում կա, կտեսնենք որ ՀԱՊԿ-ն պատրաստ էր որոշակի ձեւով արձագանքել, եթե դա վերաբերում էր Հայաստանի սահմանների պաշտպանությանը»,- ասաց Քոչարյանը:

Չնայած դրան, ըստ նրա, Հայաստանն առաջին հերթին պետք է վստահ լինի իր վրա. «Կարծում եմ, որ Հայաստանի զինված ուժերի այսօրվա վիճակը թելադրում է, որ Հայաստանը առաջնահերթ կարող է հենվել իր Զինված ուժերի կարողությունների վրա»,- ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

Քոչարյանը փաստեց, որ ՀԱՊԿ խորհրդի նիստի ընթացքում ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարց չի բարձրացվել: Լրագրողի պնդմանը, թե Հայաստանի զինվորները զոհվում են դաշնակցի կողմից վաճառված զենքից արձակված կրակոցներից՝ Քոչարյանն արձագանքեց. «Դուք ուզում եք, որ ասեմ՝ դա վատ բան է, ես դա կասեմ՝ դա շատ վատ բան է: Բայց մի մոռացեք, որ նմանատիպ սպառազինությամբ նաեւ մեր զինված ուժերն են հագեցած: Խնդիրը խաղաղության հասնելն է, ոչ թե զենքի մեջ է: Զենքի հավասարակշռության խնդիրը մշտական օրակարգային խնդիր է, եւ հակառակորդը չպետք է ունենա որոշակի առավելություններ զինատեսակի առումով: Հիմա շատ է քննարկվում, որ նրանց բյուջեում ավելի շատ հատկացումներ են, մերը քիչ է, բայց մոռանում ենք, որ Ադրբեջանի բյուջեի կառուցվածքը մի քիչ այլ է, քան մերը: Վերջին հաշվով նրանք պահում են Կովկասյան նավատորմ, որը չի մտնում հայ-ադրբեջանական ռազմական հակամարտության շրջանակում: Եթե նայենք համամասնությունների մեջ, մենք կարծում եմ՝ եթե մեր զինված ուժերի կառավարելիության աստիճանը բարձրացնում ենք... Մենք պետք է ձգտենք ավելիին, քան ունենք այսօր, եւ դրան են միտված այսօրվա բոլոր քայլերը, որոնք արվում են ՀՀ կառավարության կողմից՝ Զինված ուժերի արդիականացման եւ կադրային համալրման առումով»:

Հարցին՝ չի՞ կարծում, որ զենքի առումով Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բալանսը խախտված է՝ Քոչարյանը բացասական պատասխան տվեց եւ հավելեց. «Ադրբեջանը պարզապես ավելի շատ զինատեսակներ է գնում, բայց ես չխոսեմ, թե մենք ինչ խնդիրներ ենք լուծում: Ես կարծում եմ, որ մեր պաշտպանության նախարարը վերջերս հայտարարեց մեր բանակի սպառազինության ձեռքբերման հեռանկարների մասին: Դա պետք է բավարար լինի: Պետք է վստահենք նախարարի ասածներին, որովհետեւ նախարարը չի կարող չհիմնավորված որեւէ նման կարգի տեղեկատվություն տալ»:

Անդրադառնալով հարցին, թե չե՞ն պատրաստվում ՀԱՊԿ-ի շրջանակներում քննարկել ՀՀ սահմաններին Ադրբեջանի կողմից լարվածության ստեղծումը՝ Քոչարյանն ասաց, որ չեն պատրաստվում:

«ՀԱՊԿ-ն իր ձեւավորման էվոլյուցիոն ընթացքի մեջ է, եւ ինքն էլ գնում է ուժեղացման, հստակեցման գործընթացների իրականացմանը: Այսօր ՀԱՊԿ-ն կարողանում է ձեւավորել այն օրակարգը, որը վաղը հնարավորություն կտա ձեր բարձրացրած հարցերին ավելի հստակ պատասխաններ տալու, ավելին՝ նույնիսկ կանխելու այն հնարավոր զարգացումները, որը կարող է աղետալի լինել ՀԱՊԿ անդամ կամ ոչ անդամ պետությունների հակամարտությունների շրջանակներում»,- եզրափակեց ԱԺ իշխող խմբակցության ներկայացուցիչը:

Տպել
2085 դիտում

Գյումրիից եկած խումբը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)