Երևան
12 °C
Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց էր կատարել Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում, որտեղ մի շարք թերություններ էր նկատել եւ դրանք բարձրաձայնել՝ դիմելով անձամբ իրեն ուղեկցող համայնքապետ Դավիթ Հարությունյանին:
Մասնավորապես փողոցներից մեկում շրջայց կատարելիս վարչապետը նկատել էր, որ վերանորոգման աշխատանքները, որոնք դեռեւս կատարվում էին՝ «գլխառադ» են արված: Բակերից մեկի բարեկարգումը եւս վարչապետին չէր գոհացրել: Վարչապետը դժգոհել էր նաեւ Եղեգնաձորի լուսավորությունից՝ նշելով, որ ծրագրի իրականացման համար գրեթե ոչ մի բան արված չէ: Դրա վերաբերյալ վարչապետը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Քաղաքապետն ասում է՝ դժվար մասն արել ենք: Հումորով քաղաքապետ։ Մնում է պարզենք «դժվար մաս» ասելով՝ ինչ նկատի ուներ»:
Եղեգնաձորի համայնքապետ Դավիթ Հարությունյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնեց, որ փողոցի վերանորոգման աշխատանքներն իրականացվում է մրցութային կարգով՝ մասնավոր ընկերության միջոցով:
«Մասնավորն ինձ ասում է՝ ես ժամանակ ունեմ եւ իմ գործը ժամանակին կավարտեմ, եթե ժամանակին չավարտեմ, նոր ինձ հետ խնդիր ունեցեք»,- ասաց Հարությունյանը՝ նշելով, որ մինչեւ նոյեմբերի 30-ը շինարարական կազմակերպությունը ժամանակ ունի. «Եթե աշխատանքը նորմալ չլինի, մենք գումարը չենք վճարի: Մենք մինչեւ հիմա ոչ մի կոպեկ չենք վճարել»:
Նա ասաց, որ շինարարական աշխատանքներն արդեն մեկուկես ամիս արվում են, սակայն դժվարացավ ասել, թե աշխատանքի քանի տոկոսն է կատարվել. «5 փողոցի վերանորոգում են անում՝ 2 փողոցի ասֆալտապատում, բակերի բարեկարգում»: Անդրադառնալով բարեկարգված բակի վերաբերյալ վարչապետի դժգոհությանը, Եղեգնաձորի համայնքապետն ասաց. «Ինչ դժգոհություն եղել է, այդ թերությունները պետք է վերացվեն»:
Հարցին՝ այս պահին աշխատո՞ւմ են այդ թերությունները վերացնելու ուղղությամբ, Հարությունյանն առաջարկեց այցելել համայնք եւ տեղում համոզվել. «Աշխատում ենք, բա ի՞նչ պետք է անենք»:
Հարցին՝ մինչ վարչապետի այցը այդ խնդիրներն ինքը չէ՞ր նկատել, Հարությունյանը պատասխանեց. «Խնդիրներ կան՝ գուցե չնկատենք, խնդիրներ կան՝ գուցե հուշեն, բոլոր համայնքներում էլ խնդիրներ կան: Փորձում ենք բոլոր խնդիրներին էլ լուծում տալ: Յուրաքանչյուր այցից կարող է ինչ-որ նոր բան փոխվել»:
Եղեգնաձորի Նորավանք թաղամասի բնակիչները վարչապետին ասել էին, որ 26 տարի է թաղամասը շահագործման է հանձնվել, սակայն կոյուղի չկա, ինչին ի պատասխան վարչապետը խոստացել էր խնդիրը կարգավորել: Սրա վերաբերյալ Եղեգնաձորի համայնքապետը մեր զրույցում ասաց, որ այդ խնդրի լուծման համար 290 մլն դրամ է հարկավոր ըստ հաշվարկների, որը գերազանցում է համայնքի տարվա բյուջեն, իսկ համայնքի բյուջեն կազմում է 277 մլն դրամ:
Հարությունյանն ասաց, որ սուբվենցիոն ծրագրերով՝ Կառավարության հետ համաֆինանսավորմամբ աշխատանքներ են իրականացնում: Դիտարկմանը, թե կարծես ավանդույթ է դարձել, որ պաշտոնյաների այցելություններից առաջ կամ հետո են շատ խնդիրներ սկսում լուծվել, Հարությունյանն արձագանքեց. «Մեզ մոտ այդպես չէ. եթե աշխատանքներ կան՝ պետք է արվեն: Կարեւոր չէ՝ գալուց առաջ, թե հետո»: Հարցին՝ այս դեպքում չի՞ ստացվում, որ վարչապետի նկատած թերություններն այցելությունից հետո են վերացվում, Եղեգնաձորի համայնքապետը պատասխանեց. «Չենք վերացնում, դա շինարարի աշխատանքներն է, որը նա պետք է իր ժամանակի մեջ հասցնի կատարել: Եթե չհասցնի, այդ ժամանակ խնդիր կունենա»:
Հարությունյանի կարծիքով՝ բոլոր համայնքներում էլ խնդիրներ կան. «Հանրային լսումներ ենք անցկացնում, խնդիրները ներկայացնում ենք, հասկանում ենք գումարի չափը, եւ ավագանին որոշում է, թե ինչ անել»:
Հարցին՝ լուսավորության հարցն ինչո՞ւ չի լուծվել, քանի որ վարչապետը դրանից եւս դժգոհել էր, Հարությունյանը պատասխանեց. «Երեկ այդ շինարարը մարզպետին ասաց՝ ես ունեմ ժամանակ եւ դրանք 1 շաբաթում կհասցնեմ անել»:
Հարցին՝ վարչապետի հետ զրույցում նշել էր, որ գործի դժվար մասն արվել է, ի՞նչ նկատի ուներ դժվար մաս ասելով, պատասխանեց. «Ես ասացի՝ դժվարն անցել ենք: Էլեկտրասյուները, որ տնկվում են, 19 տեղում՝ 30 մետրի վրա փոսեր են փորվել, որոնց ներքին շերտերը կավային են, քանդել են՝ մեկուկես մետր խորությամբ, ցեմենտ-բետոն են արել, որ էլեկտրականություն անցկացնեն: Այդ 19 անցքեր բացելն էր դժվար, ես դա նկատի ունեի: Հիմա մնացել է ամենահեշտը՝ սյուները տնկել, պլաֆոնները (լուսամփոփ) դնել եւ կաբելը միացնել»:
Հարությունյանը նշեց, որ լուսավորությունն իրականացնում է այլ կազմակերպություն, փողոցի վերանորոգումն՝ այլ եւ երկուսն էլ մինչեւ նոյեմբերի 30-ը ժամանակ ունեն խնդիրը կարգավորելու համար:
Հարցին՝ ստուգումներ սպասվո՞ւմ են այս առնչությամբ, Հարությունյանը պատասխանեց. «Ստուգումներ պետք է լինեն տվյալ կազմակերպություններում, եթե իրենք տվյալ ժամանակահատվածում չհասցնեն կատարել իրենց աշխատանքը»:
Անդրադառնալով հարցին, թե նման դժգոհություններից հետո սովորաբար համայնքապետները հրաժարական են տալիս, հնարավո՞ր է այս դեպքում էլ այդպես լինի, նա պատասխանեց. «Բայց ի՞նչ դժգոհություն, եթե գործն անավարտ է մնացել: Եթե գործը լավ չանեն, դժգոհություն կլինի՝ այդ ժամանակ կարելի է մտածել»:
Եղեգնաձորի համայնքապետը նշեց, որ լրատվամիջոցները թերությունների ժամանակ հիշում եւ զանգահարում են, սակայն առավելությունների համար չեն զանգահարում: Ի պատասխան խնդրեցինք Հարությունյանից նշել, թե 2012 թվականից մինչ այժմ ի՞նչ խոշոր աշխատանքներ է իրականացրել: Նա խորհուրդ տվեց դրանք տեսնելու համար այցելել համայնք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԳլխավոր դատախազը ԵԽ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում միջազգային խորհրդաժողովը հյուրընկալելու հարցը
Դեսպան Հակոբյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարն անդրադարձել են ՀՀ-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարներին
Վիլեն Գաբրիելյանի մանդատը ստացել է Արտյոմ Մեհրաբյանը. նա երդվեց
Սերժ-Քոչարյան հեռակա բանավեճը բեմադրված շոու է ընդդիմության «Սուրբ կովը» տիտղոսին արժանանալու համար. Չախոյան
Միրզոյանը Վիեննայում ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները
Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականը միանձնյա գլխավորում է IV դիվիզիոնի ԱԱ մրցաշարային աղյուսակը
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում
Կրակnցներ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել վիրավոր քաղաքացի
Դիլիջանի ոլորանները բեռնատարների համար փակ են, Սպիտակի ոլորանները՝ դժվարանցանելի
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Մենք համոզված ենք, որ այսօր կա եզակի հնարավորություն՝ ապագան կառուցելու համար. Արարատ Միրզոյան
Ձյուն է ու մառախուղ. Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ է
Դանակահարության հետևանքով ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ունենք հնարավորություն, կկարողանա՞նք օգտվել՝ սա է հարցը. Միրզոյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին
Երևան-Լիոն-Լիոնի մետրոպոլիա եռամյա համագործակցության համաձայնագիր է ստորագրվել
«Միջանցքի» տրամաբանությունը, որը ենթադրում է որոշակի սուվերենության սահմանափակումներ, անընդունելի է. Միրզոյան
Գառնիկ Չոլակյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը
Երկրաշարժ է տեղի ունեցել Կալիֆոռնիայում
ՀՀ Սահմանադրության մեջ որևէ տարածքային հավակնություն Ադրբեջանի դեմ գոյություն չունի. Միրզոյան
Չեմ փախչում ոչնչից, տեր եմ ձեր քվեին, պատասխանատվությամբ եմ վերցրել ավագանու պատվաբեր մանդատը. Սարիկ Մինասյան
Սիմոնյան Մարգոյով ու բարձրաստիճան մյուս պաշտոնյաներով Ռուսաստանը սպառնում է Հայաստանին. Մեհրաբյան. տեսանյութ
Գործընթացը հուսադրող է. Էրդողանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին
Մեքենան վրաերթի է ենթարկել ճանապարհին աշխատանք կատարած բանվորին, բախվել բեռնատարին և «Մերսեդես»-ին․ կա վիրավոր
Առաջարկել ենք ստորագրել 2 փաստաթուղթ միևնույն օրը՝ խաղաղության պայմանագիրը և ՄԽ լուծարման դիմումը. Միրզոյան
Վերադարձվել է մոտ 6 մլն դոլարանոց հողամաս, հեգնողները թող սրան էլ տան «մասնագիտական» գնահատական. Չախոյան
«Շենգավիթ» ԲԿ-ի սուպերհերոսը. 1050 գրամ քաշով ծնված Եվան տուն է գնացել 2100 ցուցանիշով. տեսանյութ
Երբեք չենք եղել այսքան մոտ խաղաղությանը և կայունությանը. Արարատ Միրզոյանի հարցազրույցը թուրքական NTV-ին
Մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր. քննարկում ՏԿԵ նախարարությունում
Հայ-թուրքական սահմանում անհետացած թուրք երիտասարդի դին հայտնաբերվել է Արաքս գետում
Հիմնանորոգվում է Ներքին Խնձորեսկը Գորիսին կապող ճանապարհը
Ալեքսանդրա Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Իրանը պատրաստ է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Ռավանչի. տեսանյութ
ՀՀ 2 տարածաշրջանում ձյուն է տեղում. Սյունիքում և Դիլիջանում մառախուղ է
Տիեզերք է արձակվել բացառապես կանանցից բաղկացած անձնակազմով տիեզերանավը. տեսանյութ
Սարգսյանն ընդունել է Լիտվայի ՆԳ նախարարին. համագործակցության ամրապնդման գործողությունների ծրագիր է ստորագրվել
Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի ունեցել. լուսանկարներ
Հայաստանը պնդում է՝ պատրաստ է հենց վաղն ունենալ լիովին կարգավորված հարաբերություններ Թուրքիայի հետ. Ռուբինյան
Հայաստանում ապրող միգրանտ ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար հայերենի անվճար դասեր կանցկացվեն
Հօգուտ ՀՀ-ի բռնագանձվել է Երևանի Աճառյան 39/6 հասցեում գտնվող հողամասը. գույքը ներկայացվել է աճուրդի. վարչապետ
Ռուբեն Ռուբինյանն ու Լագոդինսկին անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT