Երևան
12 °C
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին:
Պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը նշեց, որ դատարանն անդրադարձել է Քոչարյանի կողմից դատավարությանը մասնակցող անձանց վրա ազդեցություն գործադրելուն եւ գտել, որ դա թեեւ նվազել է, բայց չի վերացել, ուստի այդ խոչընդոտելու ռիսկի առկայության դեպքում գրավը չի կարող կիրառվել. «Սակայն դատարանը հաշվի չի առել Սահմանադրական դատարանի կողմից հոկտեմբերի 15-ին կայացված ՍԴՈ-1480 որոշումը»: Հիշեցնենք, որ այդ որոշմամբ ՍԴ-ն, ի թիվս այլնի, արձանագրել է, որ գրավը ճանաչվել է որպես ինքնուրույն խափանման միջոց՝ դադարելով լինել կալանավորմանը այլընտրանքային խափանման միջոց, ուստի այն կարող է կիրառվել ոչ միայն անձի թաքնվելու, այլ նաեւ խոչընդոտելու ռիսկը զսպելու պարագայում:
Խուդոյանն ընդգծեց, որ ՍԴ-ն արձանագրել է նաեւ, որ կալանավորումը՝ որպես ամենախիստ խափանման միջոց, պետք է միշտ այլընտրանք ունենա. «Սույն թվականի նոյեմբերի 7-ին դուք կրկին մերժել եք մեր միջնորդությունը՝ կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ, սակայն այդ որոշման մեջ պատճառաբանական մասը գրեթե բացակայում էր: Դատարանը պարզապես արձանագրել էր, որ ազդեցություն գործադրելու հիմքերը դեռեւս չեն նվազել եւ որ գրավը չի կարող զսպել այդ ռիսկը»:
Պաշտպանի խոսքով՝ այլ քրեական գործերով նախագահող դատավորը իրավական այլ դիրքորոշում է ունեցել. «Մեկ այլ քրեական գործի շրջանակում դուք արձանագրել եք, որ գործով հարցաքննված են բոլոր տուժողները, որպիսի պայմաններում գործին խոչընդոտելու ռիսկը թեեւ չի վերացել, բայց էականորեն նվազել է: Այսինքն՝ կրկին արձանագրել եք խոչընդոտման ռիսկի նվազում: Եվ այդ նույն պարագայում դուք գրավի կիրառումը համարել եք թույլատրելի»:
Ըստ Խուդոյանի՝ իրավական դիրքորոշումը թույլ է տալիս եզրակացնել, որ դատարանը տեղյակ է եղել ՄԻԵԴ-ի նախադեպային պրակտիկայից, իր իսկ գործունեության ընթացքում հղումներ է կատարել դրան. «Նոյեմբերի 7-ի որոշումից պարզ է դառնում, որ ծանոթ է եղել նաեւ ՍԴ-ի հիշյալ որոշմանը, ուստի ներկայացնելով նույն պատճառաբանությունը՝ մի դեպքում կայացնում է գրավը թույլատրելի ճանաչելու մասին որոշում, նշում, որ դա կարող է բավարար պայման լինել խոչընդոտելու ռիսկի առկայության դեպքում, մյուսով՝ նշում, որ չի կարող: Մեր գնահատմամբ՝ սա պայմանավորված է ոչ թե օբյեկտիվ իրականության մեջ առկա փաստերով, այլ կանխակալ վերաբերմունքով»:
Պաշտպանն ընդգծեց՝ ստացվում է մի իրավիճակ, երբ դատարանը չի առաջնորդվում ո՛չ ՄԻԵԴ-ի, ո՛չ ՍԴ-ի նախադեպային որոշումներով, թեեւ նախկինում դրանք կիրառել է. «Մենք չենք նշում, թե որեւէ այլ գործի եւ այս գործի փաստական հանգամանքները նույնական են, մենք ասում ենք, որ նույն իրավական հիմքերի առկայության դեպքում դատարանը կիրառել է տարբեր մոտեցումներ»,- եզրափակեց Հովհաննես Խուդոյանը:
Վերջինիս միջնորդությանը միացավ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը՝ նշելով, որ դատարանը կաշկանդված է եղել մեկ այլ գործով՝ Դավիթ Վարդանյանի նախադեպով, այդ իսկ պատճառով նշել է, որ խոչընդոտելու ռիսկը չի կարող զսպվել. «Մինչդեռ Դավիթ Վարդանյանի նախադեպը այլեւս գոյություն չունի, այն առկա է ձեր որոշման մեջ, բայց այն գոյություն չունի, դրա մեջբերումը հակասում է Սահմանադրությանը հենց Սահմանադրական դատարանի որոշման ուժով»:
Արամ Վարդեւանյանի խոսքով՝ ինքնաբացարկի ինստիտուտը հանդիսանում է առանցքային բաղադրիչներից մեկը՝ օրենքի ուժով ստեղծած դատարան ունենալու համար. «Դատարանը կաշկանդված է եւ պարտավոր է կաշկանդված լինել ՍԴ-ի որոշումներով: ՀՀ-ում սահմանադրական կարգի բաղադրիչ հանդիսանում է իրավունքի գերակայությունը: Բա էլ ո՞ր դեպքում կարող է գրավը կիրառվել, եթե ռիսկը առհասարակ վերացած լինի, էլ ինչո՞ւ պիտի գրավի միջնորդություն ներկայացվի»:
Արամ Վարդեւանյանն ընդգծեց նաեւ, որ թաքնվելու ռիսկը գնահատելիս դատարանը հաշվի է առել այն հինգ ամիսը, որի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը գտնվել է ազատության մեջ, եւ արձանագրել է, որ այդ ռիսկն առկա չէ, մինչդեռ ազդեցություն գործադրելու ռիսկի գնահատման ժամանակ որեւէ հղում չի արել՝ նշելով, որ այն թեեւ նվազել է, բայց չի վերացել:
Միջնորդության վերաբերյալ ելույթ ունեցավ նաեւ պաշտպան Հայկ Ալումյանը, ում խոսքով՝ հիմքը, որով նման միջնորդություն են ներկայացնում, շատ պարզ է եւ պարզունակ. «Նախկինում օրենքի մեջ կար խնդիր. եթե դատարանը հայտնաբերում էր, որ մեղադրյալը, ազատության մեջ մնալով, կարող է խոչընդոտել քննությանը, այդ հիմքով էր կիրառում կալանավորում, եւ համարվում էր, որ այդ պարագայում գրավը չի կարող կիրառվել: Թեեւ որոշ դեպքերում հիմք էին ընդունում Եվրոպական դատարանի պրակտիկան եւ կիրառում էին գրավը նույնիսկ այն դեպքում, երբ առկա էր խոչընդոտելու վտանգ:»
Ալումյանի խոսքով՝ մինչ Քոչարյանի գործը, այդպիսի դատավորներից էր նաեւ դատավոր Աննա Դանիբեկյանը. «Դուք գտնում էիք, որ թեեւ ներպետական օրենսդրությունը գրավի կիրառումը չի թույլատրում, բայց առաջնային էիք համարում Եվրոպական դատարանի փորձը, մասնավորապես՝ Կավալեռոյի գործով: Դուք ճիշտ եք կիրառել, ՍԴ-ի որոշմամբ էլ հաստատվեց, որ դուք եւ այն բոլոր դատավորները, ովքեր կիրառում էին Եվրոպական կոնվենցիան, ճիշտ էին: Ուրեմն՝ ինչո՞ւ պարոն Քոչարյանի դեպքում, երբ առկա է նույն խոչընդոտելու վտանգը, դուք դրսեւորեցիք ճիշտ հակառակ մոտեցում: Մենք նոր ենք այս գործը հայտնաբերել եւ մանրամասն նայել ենք ձեր՝ նախկինում քննած միջնորդությունները, փաստորեն, դուք երկակի մոտեցում եք դրսեւորում կախված նրանից, որ ամբաստանյալը պրն Քոչարյանն է»,- նշեց պաշտպան Հայկ Ալումյանը:
Պաշտպանների կողմից ներկայացված միջնորդության դեմ առարկեց մեղադրող կողմը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ը պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ
«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել
Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է
Հնարավոր է արդյոք լավ արձակուրդ անցկացնել Երևանում. վարչապետը կարևոր գործոններ է թվարկել. տեսանյութ
Իրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի. ՄԻՊ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Հանրապետության տարբեր մարզերում, Երևանում շարունակվում են դպրոցների կառուցման և նորոգման ծրագրերը. տեսանյութ
Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Ես էլ ուշադրություն չէի դարձնում ՀԴՄ-ին, հետո հասկացա՝ այն պետական օրգանիզմի գործունեության շատ կարևոր մասն է
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT