Վրաստանի խորհրդարանի մուտքերը արգելափակված էին 24 ժամ. ջրցան, հատուկջոկատայիններ և տուժածներ, ցույցը ցրվել է

18/11/2019 schedule20:40

Ինչպես արդեն հայտնել ենք, Վրաստանում արդեն 2 օր է՝ բողոքի ցույցեր են ընթանում: Այսօր խորհրդարանի շենքի բոլոր մուտքերն արգելափակված են եղել: Մուտքերի մոտ տեղադրվել են վրաններ, դարպասների վրա կողպեք են կախել: Ցուցարարները դեպի շենքի մուտքերը տանող ճանապարհին ավազե պարկերով բարիկադներ են սարքել:

Առավոտյան հավաքված ցուցարարները «Վրացական երազանքի» երեք պատգամավորի թույլ չեն տվել մտնել խորհրդարան:

ALIQ-ը հայտնում է, որ Վրաստանի խորհրդարանում կեսօրին նախատեսված հանձնաժողովի նիստը չի կայացել ցուցարարների կողմից շենքի մուտքերն արգելափակելու պատճառով:

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը Ռուսթավելի պողոտայում հավաքված քաղաքական խմբերի առաջնորդներին և ցույցի կազմակերպիչներին կոչ է արել դադարեցնել խորհրդարանի շենքի արգելափակումը:

Գերատեսչությունը հայտարարություն է տարածել, որում բացատրել է, որ խորհրդարանի աշխատանքը խոչընդոտելն օրենքով արգելված է:

«Նոյեմբերի 17-ի ցույցի, այդ թվում նաև ողջ գիշերվա ընթացքում ոստիկանությունն ապահովել է հավաքի բնականոն ընթացքն ու հասարակական կարգի պահպանությունը։ Խորհրդարանի շենքի մոտ ընթացող խաղաղ ցույցը, սակայն, հետագայում ստացավ ապօրինի ընթացք: Եւս մեկ անգամ կոչ ենք անում ցույցի կազմակերպիչներին և մասնակիցներին ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին: Վարչական շենքերը գրոհումը կամ արգելափակումը շարունակելու դեպքում ոստիկանությունն իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կարձագանքի»,- նշված է հայտարարությունում:

Ցերեկը  Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ՝ Չիտաձե փողոցում, հատուկ ջոկատայիններ բերվեցին:

Հատուկ ջոկատայիններին այստեղ էին բերել դեղին ավտոբուսներով, որոնք կայանված են եղել հարակից փողոցներում։

Ակցիայի մասնակիցները շարունակել են մնալ տեղում։ Այդ պահին փակ էին խորհրդարանի բոլոր մուտքեր։, ցուցարարներն ասել են, որ հեռանալու միտք չունեն։

Հանրապետության հրապարակում ջրցան մեքենա և Շտապօգնության բրիգադներ են բերվել:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը այնուհետ զգուշացրել է Խորհրդարանի դիմաց հավաքված ցուցարարներին, որ եթե 30 րոպեի ընթացքում չլքեն Ռուսթավելի պողոտան, կիրառվելու են հատուկ միջոցներ։ 

Իրավապահները խոսել են ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդների հետ, Զաալ Ուդումաշվիլին ասել է, որ իրենց ակցիան խաղաղ բնույթ ունի և հեռանալու միտք չունեն։

Քիչ անց նշվել է, որ տրված ժամանակը սպառվել է, ոստիկանությունը սկսում է ցրել հավաքը։ Արդեն ջրցան մեքենա է գործարկվել։ Սրանով ՆԳՆ-ն  զգուշացրել է, որ դիմելու է ավելի խիստ միջոցների։ Ջրցան կիրառելուց հետո ակցիայի մասնակիցների մի մասը լքել է Զուբալաշվիլի փողոցը, մյուս մասը մնացել է տեղում ու դիմադրություն ցույց տվել:

Խորհրդարանի շենքի մուտքերից մեկի մոտ երկու կենդանի պատ էր կազմվել՝ մի կողմում հատուկջոկատայիններն են եղել, մյուսում՝ ցուցարարները:

Նշենք նաև, որ իրավապահները հեռացրել էին ընդդիմության կողմից խորհրդարանի մուտքի դարպասից կախված կողպեքը:

Ջրցան կիրառելուց հետո ոստիկանությունը սկսեց ցրել ցույցը: Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիան ցրելու ընթացքում եղան տուժածներ։  Չիտաձե փողոցում տուժածներից մեկին հենց ցուցարարներն են դուրս բերել ու մոտեցրել Շտապ օգնության մեքենային, ուր նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Բոլոր 3 մուտքերի մոտ հատուկ ջոկատայիններ են մոբիլիզացվել։ Իրավապահները փորձել են ազատել խորհրդարանի հարակից տարածքը։ Մի քանի անգամ բախումներ են տեղի ունեցել ոստիկանների ու ակտիվիստների միջև։ Հատուկ ջոկատայինների մի խումբ էլ օպերային թատրոնի հարակից տարածքում է կենտրոնացել։

Հատուկջոկատայինները ցույցի մասնակիցներին ցրելուն զուգահեռ խորհրդարանի մուտքերի մոտ տեղադրված վրաններն են հեռացրել: Միևնույն ժամանակ ցույցի մասնակիցները վանկարկում էին «ամոթ է», «Վրաստան», «ստրուկներ»:

Խորհրդարանի դիմաց տեղակայված բեմահարթակից հնչել են ցույցի կազմակերպիչների կոչերը՝ չտրվել սադրանքների, հատուկջոկատայինների հետ բախման մեջ չմտնել:

Խորհրդարանի մուտքերն ու փողոցը ամբողջությամբ բացվել են, բերվել են աղբահավաք մեքենաներ՝ փողոցը մաքրելու համար:

Նշենք, որ խորհրդարանի շենքը ցուցարարների կողմից արգելափակված է եղել շուրջ 24 ժամ:  Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել, որ 18 անձ է բերման ենթարկվել: Նշված անձինք բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների օրենսգրքի 173-րդ և 166-րդ հոդվածներով:

Ցուցարարների մեծ մասը  շարունակում է կանգած մնալ փողոցներում։ Հանրահավաքի առաջնորդներն ավելի ուշ հավաքվել են Մարիոթ հյուրանոցում՝ քննարկելու համար հետագա անելիքները։ Լրագրողների հետ զրույցում ընդդիմադիր գործիչ Դավիթ Ուսուփաշվիլին ասել է, որ հույս ունեն՝ միջազգային հանրությունը պատշաճ գնահատական կտա այսօրվա կատարվածին ու կկանգնի Վրաստանի կողքին:

Հիշեցնենք, որ համամասնական ընտրակարգին անցնելու՝ օրինագծի տապալումից հետո Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի շուրջօրյա ակցիաներ էին սկսվել, միավորված ընդդիմությունը, որ կազմված է ավելի քան 20 քաղաքական ուժերից, համախմբվել է գործող իշխանության դեմ՝ պահանջելով արտահերթ համամասնական խորհրդարանական ընտրություններ, կառավարության հրաժարական և ժամանակավոր կառավարության ձևավորում, նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերաձևավորում։

Տեսանյութը՝ RT-ի

Տպել
1669 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց