«Գործ տվողներ»-ն ընդդեմ «պանյատկեքով աբրողների». հանցավոր աշխարհի կանոնները եւս փոփոխվում են, ու պետք է ճկուն լինել

«Գործ տվեցինք» տեսանյութով դերասան Սերգեյ Դանիելյանը տեղեկացնում էր, որ գործընկեր Արտյոմ Կարապետյանի հետ ոստիկանությունում հաղորդում են տվել ճանապարհային այն միջադեպի մասին, որ օրեր առաջ տեղի էր ունեցել Արտյոմ Կարապետյանի և մի գազելի վարորդի միջև:

Սերգեյ Դանիելյանը նշում է, որ ճանապարհին Արտյոմ Կարապետյանը մի գազելի վարորդի նկատողություն է արել, որից հետո, Դանիելյանի բնորոշմամբ, «բոլոլա է սկսվել», վարորդը դանակով հարձակվել է դերասանի վրա: «Հիմա ես ուզում եմ ասեմ, որ «գործ տվող» եմ, ու մենակ ես չեմ իմ շրջապատում, շատ մարդիկ կան, որ ուզում են վերջապես օրինական երկիր լինի մեր երկիրը: Եվ բոլոր նրանք, ովքեր «պանյատկեքով են աբրում», ուրիշի ազատությանը կարող են բռնանալ, իմացեք, որ ձեր օրենքներով չենք խոսելու, դրա համար կա ոստիկանություն, որոնց ես պահում եմ իմ հարկերով: Ու սրանից հետո կլինի միայն էդպես: Ու բոլոր երթուղայինների վարորդներին խնդրում եմ էդ բիտաները, արմատուրաները, դանակները տվեք ձեր գծատերերին, թող համապատասխանաբար օգտագործեն էդ սուր գործիքները… Իրար հարգեք, իրար սիրեք…. Դեռ այսքանը»,- ասում է Դանիելյանը:

«Այդպիսի նկարահանումներ ավելի շատ պիտի լինեն,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը,- «գործ տալու» մասին (թեկուզ կատակով այդ բառերը կիրառելով) պետք է խոսել»: Նա վստահ է, որ Հայաստանի բնակչության մեծ մասը դեմ է թե՛ քրեական-գողական խոսվածքին, թե՛ այդօրինակ մշակույթին, պահվածքին: «Բացասական վերաբերմունքը եկել է սովետական շրջանից, երբ ստալինյան ռեպրեսիաների ժամանակ հաճախ ուղղակի անարդար ձևով էին մարդկանց դեմ ցուցմունքներ տրվում. այդ ժամանակ ձևակերպվեց այդ «գործ տվողը», «մատնիչը», քանի որ ինֆորմացիա հասցնողի կերպարը բացասական ընկալում ուներ: Թեպետ այդ ժամանակներից մինչ օրս մնացել է, բայց աստիճանաբար թուլանում է»,- նկատեց նա:

Սոցիոլոգի խոսքով՝ որքան իշխանությունը բաց է գործում, այնքան այդ մշակույթը նահանջում է մեր կյանքից. «Այլ հարց է, որ մի շարք հեռուստասերիալներ ներկայացնում են այդ մշակույթը: Փաստորեն պրոպագանդա են անում: Դրա դեմ էլ պետք է պայքարել մշակույթի գործիչների, նախարարության միջամտությամբ: Գրաքննությամբ՝ չէ, դրա մասին խոսելով, բացատրելով՝ դա պետք է վերացնել: Այդ ֆիլմերը պիտի չբարձրանան էկրան, քանի որ պատանիները, երիտասարդները կրկնօրինակում են այդ խոսվածքը, պահվածքը, դա բերում են կյանք»: 

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը չցանկացավ մեկնաբանել լուրերը, ըստ որոնց՝ երթուղայինների վարորդները նաև անձնական անվտանգության պահպանման համար մեքենայում պահում են որոշակի զենք-գործիքներ. «Ես նման տեղեկություններ չունեմ: Եվ եթե մեկը, քրեական ենթամշակույթ կրող անձից վախենալով, դրսևորում է քրեական ենթամշակույթ կրող անձին վայել վարքագիծ, նա քրեական ենթամշակույթ կրող անձից ոչնչով չի տարբերվում: Եթե ինչ-որ մեկը ինքնապաշտպանվելու համար դիմում է հակաօրինական գործողության, դա ոչ մի կերպ չի կարող ողջունելի լինել»,- ընդգծեց նա:

Իրավաբան Արտյոմ Գեղամյանը նշեց, որ քրեական ենթամշակույթը երկար տարիներ (եթե ոչ տասնամյակներ) եղել է մեր հասարակության արատավոր երևույթներից մեկը՝ հղի բազմաթիվ վտանգներով. «Հանցավոր ենթամշակույթը պետք է արմատախիլ անել, մարդկանց պետք է սովորեցնել կոնկրետ արարքների համար հաղորդում տալ, քանի որ դա սոցիալական պատասխանատվության կարևոր էլեմենտ է: Մենք ապրում ենք հասարակությունում, սա մի մեծ ընտանիք է, և եթե այստեղ տեղի են ունենում վատ երևույթներ, ապա դրանց մասին պետք է հաղորդել, որ իրավապահ մարմինները արձագանքեն»:

Գեղամյանի խոսքով՝ կարևոր է, որ պետական պաշտոնատար անձինք իրենց վարքագծով նպաստեն այս մշակույթն արմատախիլ անելուն: «Ունենք բացառիկ պահ, որ մեր կյանքում կատարվեն ֆունդամենտալ փոփոխություններ, որովհետև կառավարությունը վայելում է ժողովրդի լիակատար վստահությունը, որովհետև Հայաստանում վերջապես կարելի է խոսել համակարգային կոռուպցիայի բացառման մասին: Սա մեր անկախ պետության երեք տասնամյակների ընթացքում կուտակված երազանքների իրականացումն է»,- ասաց նա:

Անդրադառնալով քրեական մշակույթի դեմ պայքարի օրինագծին, որ ԱԺ-ում բուռն արձագանքների առիթ տվեց՝ Գեղամյանն ասաց. «Օրենսդրական նախագծերով այս երևույթի դեմ պայքարը համարում եմ ոչ արդյունավետ, որովհետև հանցավոր աշխարհը և այնտեղ ներգրավված մարդիկ ճկուն են մտքով և հնարամիտ: Կարելի է տարբեր մեխանիզմներ մշակել նրանց օրենքների արդյունավետությունը չեզոքացնելու ուղղությամբ: Հետևաբար շատ կարևոր է մեր հասարակության հավաքական կամքը»:

Իրավաբանը հիշեցրեց, որ քրեական մշակույթի դեմ պայքարի փորձեր եղել են նաև այլ երկրներում. «Դրանք հիմնականում վերաբերում են «օրենքով գող» կոչված մարդկանց, որոնք հանցավոր աշխարհի կանոններով իրավունք չունեին գոնե հրապարակային ելույթներում ժխտել, որ իրենք օրենքով գող են: Բայց հանցավոր աշխարհի կանոնները ևս փոփոխվում են, փորձում են համակերպվել շրջապատող միջավայրին, այսինքն՝ իրենց կենսունակությունն ապահովելու համար փոխում են իրենց կանոնները և ներկայիս աշխարհում այլևս «օրենքով գող» լինելը հերքելը չի համարվում հանցավոր աշխարհի օրենքների խախտում»: Ըստ այդմ՝ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ռազմավարությունն էլ, իրավաբանի դիտարկմամբ, պիտի ճկուն լինի:

ԱԺ-ում՝ քրեական ենթամշակույթի մասին օրինագծի քննարկման ժամանակ հնչած կարծիքներին տեսանյութում անդրադառնում է Սերգեյ Դանիելյանը. «Դիմում եմ ԱԺ այն պատգամավորներին, որոնք հիմնականում ԲՀԿ-ից են, որոնք ասում են, որ գողականները լավն են, որ էդ մշակույթին չի կարելի ձեռք տալ, դա մեր ազգային մենթալիտետի գոհարներից է, մենք գողական եղել ենք, գողական էլ կմնանք: Եթե չեմ սխալվում Վարդանիկը (նկատի ունի Վարդան Ղուկասյանին-խմբ.) ասաց, որ գողականները խելոք մարդիկ են: Ժողովուրդ ջան, կուզե՝ Վարդանիկն էղնի, կուզե՝ ընկեր Մարգոն էղնի, մեզ չի հետաքրքրում»:

ԲՀԿ-ի դիրքորոշումը, ըստ որի՝ պիտի դիտարկվեն միայն որոշակի արարքներ, և դրանց համար պիտի մարդիկ ենթարկվեն պատասխանատվության, իրավաբանի խոսքով, չի ընդգրկում այս խնդիրն ամբողջովին. «Պարտադիր չէ, որ հանցավոր աշխարհի ներկայացուցիչը կամ լիդերը կատարի կոնկրետ գործողություններ: Կոնկրետ ցուցումները և այդ հանցավոր կանոնների տարածումն ինքնին ավելի վատ հետևանքներ է ունենում հասարակության վրա, քան որոշակի արարքներ կատարելը»: Ըստ այդմ՝ հարկ է համակարգային պետական-հասարակական մոտեցում քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ պայքարելու համար:

Դրա համար, Գեղամյանի դիտարկմամբ, առկա է հիմնական նախադրյալը՝ իշխանության մեջ համակարգային կոռուպցիայի բացակայությունը. «Համակարգային կոռուպցիան հանցավոր աշխարհի կանոններով առաջնորդվող, սակայն պետական մակարդակի բարձրացված կացութաձև է, որով մեծ հաշվով առաջնորդվել են մեր պետության նախկին ղեկավարներից շատերը: Նախկինում հասարակության մեջ կար կարծիք, որ պետական բյուջեից բացի, ունենք այլ բյուջե, որը համալրվում է այլ վճարումներից: Սրանք հանցավոր աշխարհի պրոցեդուրաներ են, որոնցից ենթադրաբար ձերբազատվել ենք. հենց դրա համար էլ տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը»:

Խնդրի հիմնային լուծումը գտնելու համար իրավաբանն առաջարկում է հիշել, որ հանցավոր ենթամշակույթի արմատները քրեակատարողական համակարգում են, և հետևել՝ ինչպիսի փոխհարաբերություններ են պատիժը կրող անձանց միջև, ինչպիսի հիերարխիկ համակարգ կա այնտեղ: «Քրեակատարողական հիմնարկներում ստեղծվող, սնվող և տարածվող ենթամշակույթը չի պարփակվում միայն քրեակատարողական հիմնարկներով. դա տարածվում է, քանի որ մարդիկ դատապարտվում են, կրում իրենց պատիժը, այնուհետև որպես այս մշակույթի կրողներ՝ դուրս են գալիս հասարակություն և տարածում այդ ենթամշակույթը: Մեզ համար գաղտնիք չէ, որ հասարակական համակեցության կանոնների համաձայն (իսկ այդ կանոնները ողողված են քրեական ենթամշակույթի տարրերով), հանցագործությունների մասին հաղորդում տալը չի ողջունվում հասարակության մեծ մասի կողմից: Բնականաբար, այդ մշակույթն բազմաթիվ և երկարաժամկետ վնասներ է հասցնում մեր հասարակությանը»,- ասաց Գեղամյանը:

Նա նշեց, որ հանցավոր ենթամշակույթի կենսունակության հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ հանցավոր ռոմանտիզմի տարածումը պատանիների շրջանում մեծ ձգողականություն ունի: «Երեխաները, որոնց ծնողները չեն արգելել դիտել հեռուստացույց, ստանում են քրեական ենթամշակույթի տարրերով հագեցած ինֆորմացիա, և դա շատ ավելի է նպաստում այդ ենթամշակույթի տարածմանը: Սենտիմենտը, որ սերիալների՝ հանցավոր ենթամշակույթի ամենահզոր պրոպագանդայի գործիքների միջոցով տարածվում է  հասարակության մեջ, այն գործոնն է, որից էլ պետք է սկսել քրեական ենթամշակույթի դեմ պայքարը»,- ասաց Գեղամյանը՝ հավաստելով, որ զուտ քրեաիրավական միջոցներն արդյունավետ չեն:

Կարմեն Մարտիրոսյան

Տպել
5271 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց