Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել եվրոպական հեղինակավոր «Diplomatic World» ամսագրին

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել եվրոպական հեղինակավոր «Diplomatic World» ամսագրին:

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել եվրոպական հեղինակավոր «Diplomatic World» ամսագրին: Հարցազրույցը հրապարակվել է ամսագրի 62-րդ համարում: Հարցազրույցում Աննա Հակոբյանը պատմել է ամուսնու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առաջին հանդիպման, սիրո և ընտանիք կազմելու պատմությունը: Լրագրողի հարցին, թե ո՞րն է ոգեշնչման աղբյուրը, Աննա Հակոբյանը շեշտել է, որ ոգեշնչվում է ամուսնու գործունեությունից և իր առաքելությունը չի տարանջատում ամուսնու գործունեությունից:

«Մենք այդ ճանապարհը միասին ենք գնացել՝ ձեռք ձեռքի տված, և ես իմ առաքելությունը տեսնում եմ առաջին հերթին աջակցելով նրան: Որովհետև այս ամբողջ ժամանակահատվածում մենք բազմաթիվ դժվար ժամանակներ ենք միասին անցել՝ հետապնդումներ, բանտ, ընդհատակյա գործունեություն: Եվ ես վստահ էի, որ ամուսնուս ձերբակալության շրջանում իմ առաքելությունը կայանում էր նրանում, որ հոգ տանեմ մեր երեխաների, մեր ընտանիքի, մեր թերթի, նրա ծնողների մասին, որպեսզի ոչ ոք չզգա նրա բացակայությունը: Ես միշտ փորձել եմ ուժեղ լինել, որպեսզի մարդիկ էլ, ինձ տեսնելով, իրենց հույսը չկորցնեին ու չվհատվեին»,- ասել է Աննա Հակոբյանը:

Խոսելով Հայաստանի մասին՝ որպես խաղաղության գլոբալ կենտրոնի՝ վարչապետի տիկինը նշել է, որ վերապրելով 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը՝ հայ ժողովուրդը շատ է կարևորում և գնահատում աշխարհում խաղաղության դերը:

«Եվ այսօր Հայաստանը շատ կարևոր դերակատարում ունի ոչ միայն խաղաղության ամրապնդման և պահպանման, այլև ցեղասպանությունների դեմ կանխարգելման հարցում: Որովհետև ով, եթե ոչ հայ ժողովուրդն ունի իրավունք կոչ անելու, որ կանխարգելվեն մարդկության դեմ հանցագործությունները»,- ասել է Աննա Հակոբյանը:

Այդ համատեքստում նա պատմել է նաև իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին, ներկայացրել նախաձեռնության նպատակը: Աննա Հակոբյանը նշել է, որ այս հարցում շատ մեծ դերակատարություն ունեն կանայք, ովքեր կարող են իրենց ձայնը բարձրացնել և պայքարել, որպեսզի հակամարտությունները լուծվեն բացառապես բանակցությունների սեղանի շուրջ, և հակամարտությունները մարդկային կյանքեր չխլեն:

Հարցազրույցի ընթացքում Աննա Հակոբյանը խոսել է Հայաստանի բրենդի մասին՝ շեշտելով, որ իր համար Հայաստանն առանձնանում է երկու կարևորագույն առանձնահատկությամբ. Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է աշխարհում և ունի ամենագեղեցիկ ու հրաշալի տեսարանը դեպի բիբլիական Արարատ սարը:

«Բայց ես պետք է խոսեմ 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխության և հետ հեղափոխական 18 ամիսների մասին: Որովհետև այդ ժամանակահատվածում Հայաստանն աշխարհին հայտնի դարձավ ոչ միայն՝ որպես երկիր, որ ունի ամենահին քրիստոնեական պատմությունը, այլև երկիր, որը կատարեց թավշյա հեղափոխություն, որի ժամանակ բռնության ոչ մի նշաններ չեղան, չթափվեց ոչ մի գրամ արյուն»,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ այդ համերաշխության արմատները տանում են դեպի քրիստոնեական արժեքներ: Աննա Հակոբյանը խոսել է նաև երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մասին՝ որպես երկրի բրենդի, անդրադարձել երկրում ազգային փոքրամասնություններին՝ շեշտելով, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները երբեք որևէ խնդիր չեն ունենում և ապրում են համերաշխ հայերի հետ: Աննա Հակոբյանն անդրադարձել է նաև երկրի հասարակական-քաղաքական կյանքում կանանց դերակատարությանը՝ շեշտելով, որ գործող կառավարությունը շատ մեծ նշանակություն է տալիս կանանց դերակատարությանը:

Տպել
1704 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց