Մեկնարկում է բանտային առողջապահության ոլորտի զարգացմանն ուղղված նոր ծրագիր

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի գլխավորած պատվիրակությանը: Ըստ նախարարության պաշտոնական տեղեկատվության, կողմերը քննարկել են բանտային առողջապահության ոլորտում բարեփոխումների նոր ծրագրի  ուղղությունները: Սրբուհի Գալյանը, բարձր գնահատելով ԵԽ երևանյան գրասենյակի հետ համագործակցությունն ու համատեղ իրականացված «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի արդյունքները, կարևորել է բարեփոխումներին ուղղված նոր փոխգործակցության անհրաժեշտությունը՝ ուղղված «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կարողությունների զարգացմանը, այդ թվում՝ կադրերի վերապատրաստմանը, դատապարտյալների խնամքին ուղղված համապատասխան ուղեցույցների մշակմանը, բժշկական օգնության և սպասարկման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովմանը և մի շարք այլ հարցերի: 

«Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել բժշկական նորագույն սարքավորումներ, շուրջ 1000 քրեակատարողական ծառայողներ վերապատրաստվել են՝ բժշկական էթիկայի, բժշկական գաղտնիքի և այլ թեմաներով: ՔԿՀ-ների բժշկական անձնակազմի համար ձեռք է  բերվել անհրաժեշտ կահույք: Կազմվել են «Բանտային առողջապահության հիմնախնդիրները և բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում» ձեռնարկը, «Կալանավորված և դատապարտված անձանց առողջապահական իրավունքների և դրանց իրացման մեխանիզմների» ուղեցույցը:

Նշենք, որ բանտային առողջապահության ոլորտի բարեփոխումը Կառավարության կողմից հաստատված «Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության միջոցառումների ծրագրի կարևոր ուղղություններից է: ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան ընդգծել է իրականացված և իրականացվելիք երկու ծրագրերի կարևորությունը և համատեղ ուժերով բանտային առողջապահության ոլորտում էական բարեփոխումներ իրականացնելու պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՔԿՀ-ներում պատշաճ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների, հոգեկան առողջության հետ կապված խնամքի տրամադրման որակի բարձրացման, բժշկական անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման, կադրերի վերապատրաստման, անհրաժեշտ ուղեցույցների մշակմանը վերաբերող մի շարք հարցեր:

Տպել
206 դիտում

ՏԻՄ ընտրություններից հետո միայն 1 վերահաշվարկի իրականացման դիմում է եղել, որն էլ մերժվել է. Մուկուչյան

Վանաձորի Հայքի հրապարակը երբեւէ նման լուսավորություն չի ունեցել (լուսանկարներ)

Ադրբեջանում խոսքի ազատության հարցում դեռեւս չկա առաջընթաց. ԵԽ-ն զեկույց է հրապարակել

Տավուշում հակամարտության սրման դեպքում բնակչության ներհոսքը դեպի Իջեւան կազմակերպելուն ուղղված վարժանք է անցկացվել

Մարզի ղեկավարի պահանջն է. նոր Հայաստանում նման բացթողումներն անընդունելի են

Թալիբները թիրախավորել են Աֆղանստանի խոշորագույն ամերիկյան ռազմաբազան. զոհվել է 2, վիրավորվել՝ 73 բնակիչ

Գյումրիում Toyota-ն գլխիվայր շրջվել է, կա վիրավոր

Արմավիրում քննարկվել է 2019-2025 թթ. Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության նախնական ամփոփ տարբերակը

Շենգավիթի համալիր սոց. ծառայությունների նորաբաց տարածքային կենտրոնը տարեկան 15.000 քաղաքացու կսպասարկի

ՌԴ Տուլայի մարզը հետաքրքրված է Հայաստանով. ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Դատավոր Արշակ Վարդանյանն առանց քննության է թողել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը

Շատ կարեւոր էր, որ Արամ Խաչատրյանին մարմնավորող դերասանը հայ լինի. կայացավ «Սուսերով պար» ֆիլմի պրեմիերան

Արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Միացյալ Թագավորության պատվիրակությանը

Տղամարդը կնոջ մասին վարկաբեկող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով պահանջել է 1 մլն 700 հազար դրամ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը Նոր տարին կդիմավորի Հանրապետության հրապարակում. նրա ամանորյա ուղերձը կհեռարձակվի հրապարակից

Վահան Թումասյանն այս պահին դիմում է ՀՀ իշխանություններին, ԱԺ պատգամավորներին, ՀՀ ոստիկանությանը

Խուսափեք նոր պարտքերի կուտակումից. Սուրեն Պապիկյանը տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն է անցկացրել ՋՕԸ տնօրենների հետ

Բանտարկված լրագրողների թվով Չինաստանը և Թուրքիան ռեկորդ են գրանցել

Իրականացվում են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի նախագծման աշխատանքները

2022 թվականից Ֆրանսիայում նվազագույն կենսաթոշակը կկազմի 1000 եվրո. Էդուար Ֆիլիպ