Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել են Աննա Դանիբեկյանի՝ ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու որոշումը

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Վերաքննիչ քրեական դատարանին են բողոքարկել Աննա Դանիբեկյանի կողմից ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին նոյեմբերի 12-ի որոշումը:

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ բողոքը մակագրվել է դատավոր Արշակ Վարդանյանին: Դեռեւս որոշված չէ՝ դատավորն այն վարույթ ընդունել է, թե ոչ:

Ներկայացված բողոքի իրավական կարգավորման վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է պաշտպաններից Արամ Վարդեւանյանի հետ:

- Պարո՛ն Վարդեւանյան, հաշվի առնելով, որ ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու որոշումը բողոքարկման ենթակա չէ՝ իրավական խնդիր այստեղ չի՞ առաջանում:

- Եթե քրեադատավարական օրենսդրությունը դիտարկենք այլ օրենսդրությունների հետ համեմատության մեջ, կտեսնենք, որ որոշակի սահմանափակում, այո՛, նախատեսվում է՝ կապված ինքնաբացարկի միջնորդության հետ, որի տրամաբանությունը հետագա բողոքարկումն է, այսինքն՝ եթե գործը, ըստ էության, լուծող դատական ակտը վերաքննության կարգով քննարկելիս դատարանը պարզի, որ ինքնաբացարկի հիմքերը առկա են, բայց դատարանն ինքնաբացարկ չի հայտնել, ապա ամբողջ դատական ակտը ենթակա է բեկանման: Ես գտնում եմ, որ ինքնաբացարկի ակնհայտ հիմքերի պարագայում Վերաքննիչ դատարանն առնվազն պետք է օժտված լինի օրինականության պարզման լիազորությամբ: Արդար դատաքննության իրավունքը գործում է անմիջականորեն եւ կաշկանդված չէ քրեադատավարական օրենսդրության որոշակիորեն տեխնիկական սահմանափակումներով: Սահմանադրական դատարանն էլ տարիներ առաջ որոշում էր կայացրել՝ ընդգծելով, որ ինքնաբացարկի ինստիտուտի բողոքարկելիությունը չափազանց կարեւոր ինստիտուտ է, եւ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երկրները բաժանված են 2 խմբի. մի խումբն այն դիտարկում է որպես անմիջապես բողոքարկման ենթակա, մյուս խումբը, որ այն, ըստ էության, ենթակա է հետագա բողոքարկման: Ըստ էության՝ հարցը որոշակիորեն թողել էր օրենսդիրի պարզմանը:

- Նման նախադեպ մեզանում կա՞:

-Ես ինքս չեմ ուսումնասիրել՝ արդյոք ինքնաբացարկի միջնորդությունը երբեւէ նման կերպով բողոքարկվել է այս փուլում, թե ոչ, բայց ես նաեւ գտնում եմ, որ ցանկացած փաստաբան իրավունքի զարգացման առաքելություն ունի, քանի որ օրենքի համաձայն՝ իրականացնում է իրավապաշտպան գործունեություն: Կարծում եմ՝ սա որոշակիորեն նպաստելու է իրավունքի զարգացմանը, որովհետեւ եթե դատարանը կայացնում է ակնհայտ անհիմն, չպատճառաբանված դատական ակտ, դրա օրինականությունը պարզելու հնարավորություն անձը պետք է ունենա վերադաս ատյանի միջոցով:

- Այսինքն՝ օրենսդիրի սահմանափակումը դուք զուտ տեխնիկական խնդի՞ր եք դիտարկում:

- Ես գտնում եմ, որ օրենսդիրի սահմանափակումը այդքան հստակ չէ, այդպիսի ուղղակի սահմանափակում ես չեմ տեսնում: Օրենքը նախատեսում է բողոքարկման ենթակա որոշումների շարք, որոնց մեջ ուղղակիորեն նախատեսված չէ այս որոշումը: Ժամանակին ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունները դատարանների նախագահների կողմից էին քննության առարկա դառնում, այսինքն՝ որոշակի վերադասության մեխանիզմ լինում էր, որը ներկայիս դրությամբ չկա. Քրեական դատավարության օրենսգիրքն այս հարցով չունի ո՛չ արգելող, ո՛չ թույլատրող կարգավորում:

- Պարո՛ն Վարդեւանյան, որոշումը հրապարակելիս Աննա Դանիբեկյանը եւս շեշտեց, որ այն ենթակա չէ բողոքարկման:

- Նույն հաջողության կարող եմ ասել, որ երբ Դանիբեկյանը որոշում էր կայացնում՝ ասելով, որ գրավի հետ կապված որոշումները ենթակա են բողոքարկման, օրինակ՝ պարոն Արղամանյանը այն թողել էր առանց քննության՝ գտնելով, որ այն բողոքարկման ենթակա չէր: Հետեւաբար որոշման մեջ նշված ձեւակերպումներով չէ, որ պետք է կաշկանդված լինենք: Նաեւ կհիշեք Դավիթ Գրիգորյանի կողմից գործի կասեցման որոշումը: Դատական ակտում նշված չէր, որ այն ենթակա է բողոքարկման, բայց Դատախազության մեր գործընկերները բողոքարկեցին, եւ կհիշեք նաեւ Արմեն Դանիելյանի որոշումը, որն այս փուլում է Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել:

- Այս պարագայում հնարավոր համարո՞ւմ եք, որ Վերաքննիչ դատարանը կբեկանի վիճարկվող որոշումը կամ կուղարկի հետ՝ նոր քննության:

- Ես առնվազն հույս ունեմ, որ Վերաքննիչ դատարանն այն քննության առարկա կդարձնի օրինականության պարզման շրջանակներում: Ժամանակին կար մեկնաբանություն, թե քանի որ մերժելու հետ կապված որոշումը բառացի եւ տառացի գրված չէ Քրեական դատավարության օրենսգրքում, որոշ դատավորներ նման բողոքներն առանց քննության էին թողնում, որոշները քննության առարկա էին դարձնում: Այսինքն՝ չպետք է առաջնորդվել տառացի մեկնաբանությամբ:

 

Տպել
2332 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)