Դա կդառնա շանտաժի, մանիպուլյացիայի տարածված հնարք. Քոչարյանի պաշտպաններն առարկեցին ինքնաբացարկի միջնորդության դեմ

Վերաքննիչ քրեական դատարանում՝ Ռոբերտ Քոչարյանի  գործով բողոքի քննության ժամանակ, պաշտպանական կողմն առարկություն ներկայացրեց մեղադրող կողմի այն միջնորդության դեմ, որով վերջինս խնդրում էր դատավորին ինքնաբացարկ հայտնել:

Հիշեցնենք, որ այսօր մեղադրող դատախազներից Գեւորգ Բաղդասարյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Պապոյանին եւ հղում կատարելով «ժողովուրդ» օրաթերթում եղած հրապարակմանը՝ հիշեցրեց՝ 2019-ի մայիսի 21-ին դատավորի աշխատակազմից հայտնել են, որ Պապոյանը հանցագործության մասին հաղորդում է տվել: Պատճառը, ըստ հրապարակման, եղել է այն, որ 2019 թվականի մայիսի 20-ին ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանն իր էջում հետևյալ վերտառությամբ հրապարակում է տեղադրել. «Ովքե՞ր են գրել Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման որոշումը»: Այս հրապարակման մեջ Գալստյանը նշում էր, որ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ, որոնց թվում՝ Մխիթար Պապոյանը: Վերջինս հայտնել էր, որ հրապարակումն ամբողջությամբ սուտ է եւ ներկայացրել էր հանցագործության մասին հաղորդում, որի հիման վրա ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ:

Պաշտպաններից Հայկ Ալումյանը միջնորդությունն անվանեց օրենսդրական անհեթեթ վրիպակներով ակնհայտ անհիմն միջնորդություն. «Այս միջնորդությունն իր ձեւով ինքնաբացարկի միջնորդություն է ձեզ, բայց իրական բովանդակությամբ, ըստ էության, հետեւյալ միջնորդությունն է. միջնորդում ենք գործը փոխանցել դատավոր Արմեն Դանիելյանին (նա Վերաքննիչ քրեական դատարանի այն դատավորն է, որը բեկանել էր Քոչարյանին ազատ արձակելու եւ գործը կասեցնելու որոշումները,-խմբ.)»,- դիմելով դատավորին՝ ասաց Ալումյանը:

Վերջինիս խոսքով՝ երբ ՀՀ-ն դեռ նոր էր վավերացրել «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան, դրա վերաբերյալ իրավաբանների, դատախազների, փաստաբանների, նաեւ դատավորների պատկերացումները շատ մշուշոտ էին. «Մի առիթով դատախազներից մեկը հղում արեց այդ կոնվենցիայի 6-րդ հոդվածին՝ մեղադրանքի որոշ փաստարկներ պաշտպանելու համար, եւ երբ փաստաբանն առարկեց դրա դեմ, դրան ի պատասխան՝ դատախազն ասաց. «Ինչու դատախազը մարդ չէ՞»: Այն կարգավիճակով, որ դատախազը հանդես է գալիս դատարանում, այո՛, մարդ չէ, պետություն է, իսկ կոնվենցիան նախատեսված է մարդու համար՝ պետությունից պաշտպանվելու»:

Ալումյանի կարծիքով՝ անցած տարիների ընթացքում դատախազներն ըմբռնել են, որ իրենց փաստարկները հիմնավորելիս չեն կարող հղում անել Եվրոպական կոնվենցիային հենց միայն նրա համար, որ դրա 6-րդ հոդվածն սահմանում է իրավունքներ եւ սահմանափակումներ այն անձի համար, ով պաշտպանվում է քրեական մեղադրանքից եւ այն անձի համար, ում քաղաքացիական իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ վեճ է գնում:

Երբ Ալումյանը շեշտեց, որ մեղադրող դատախազը հղում արեց կոնվենցիային իր մատնանշած հանգամանքներին ճշմարտանմանություն հաղորդելու եւ գուցե այն եթերով առավել գրագետ ցույց տալու նպատակով, դատախազ Գեւորգ Բաղդասարյանն առարկեց նրա հայտարարության դեմ. «Իմ միջնորդության գրագիտության հետ կապված որեւէ գնահատական շատ տխուր պատասխանի կարժանանա»,- ասաց նա: Նախագահող դատավոր Մխիթար Պապոյանն էլ պարզաբանեց, որ վիրավորական բան չի եղել, եւ պաշտպանի արտահայտությունը չէր վերաբերում գրագիտությանը, այլ ընդամենը նշվեց, որ դատախազը ցանկացել է առավել գրագետ ներկայացնել:

Շարունակելով միջնորդության դեմ առարկությունը՝ պաշտպան Հայկ Ալումյանը եւս նշեց, որ վիրավորելու միտում չի ունեցել, ապա դիմելով դատավորին՝ ասաց. «Ոմն անձ ձեր մասին տեղեկություններ է տարածել, դուք դրանք համարել եք զրպարտություն պարունակող, դիմել եք՝ քրեական գործ հարուցելու, եւ հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ: Հիմա ես չեմ կարող պատկերացնել, թե դրանով ինչպես կարող է ձեր անաչառությունը կասկածի տակ դրվել: Բայց ես ուզում եմ, որ չստեղծվի այնպիսի իրավիճակ, որ երբ որեւէ մեկը ուզի՝ իր գործն ինչ-որ դատավոր չքննի, համացանցում հայտնի ինչ-որ մեկը, պայմանականորեն ասած՝ ինչ-որ Արտակ, որը դատավորի հասցեին ամենավերջին վիրավորանքները գրի, դատավորը դիմի՝ քրեական գործ հարուցելու, դա հարուցվի, եւ դա բավարար լինի, որ այդ դատավորն այդ գործն այլեւս չքննի»:

Պաշտպանի համոզմամբ՝ եթե այդպիսի տեխնոլոգիաներ սկսեն կիրառել, ապա ՀՀ-ում դատավոր գուցե չմնա. «Մի կողմից կարող են այդ տեխնոլոգիաները կիրառվել բոլոր արմենդանիելյանների նկատմամբ, մյուս կողմից՝ մի ուրիշ դատավորի նկատմամբ: Ստացվում է՝ մի մարդ դատավորի հասցեին տեղեկություններ է տարածել, դատավորն օրենքի սահմաններում հաղորդում է ներկայացրել, ուրեմն էլ չպիտի այս գործը քննի, սա ին՞չ մեկնաբանություն է, ո՞նց կարել է օրենքը բերել հասցնել այս մեկնաբանման, ասել, թե փորձում են գործել օրենքի սահմաններում»:

Հայկ Ալումյանը նշեց, որ կարեւոր է՝ չստեղծել նման գործիք, որը կարող է կիրառվել որեւէ կողմի համար՝ անցանկալի դատավորից ձերբազատվելու համար, այլապես դա կդառնա շանտաժի, մանիպուլյացիայի տարածված հնարք:

Միջնորդության դեմ առարկությանը միանալիս պաշտպաններից Արամ Օրբելյանը շեշտեց, որ մեղադրողների կողմից մատնանշված քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով, որը վերաբերում է դատավորին դատական գործունեություն իրականացնելիս զրպարտելուն, ինչը որեւէ առնչություն չունի ո՛չ այս, ո՛չ այլ գործի հետ. «Առնվազն մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ այդ գործը որեւէ կերպ չի առնչվում Քոչարյանի գործի շրջանակում որեւէ գործողության, բացառությամբ այն հանգամանքի, որ զրպարտությունը եղել է այս գործով որոշման վերաբերյալ: Հետեւաբար սա որեւէ կերպ չի կարող հիմք հանդիսանալ անաչառ դիտորդի մոտ»:

Ինչ վերաբերում է Սեդա Սաֆարյանի կողմից արված այն հայտարարությանը, թե նախագահող դատավոր Մխիթար Պապոյանն ընկերական հարաբերություններ ունի դատավորներ Ռշտունու եւ Ազարյանի հետ, ինչն իր մոտ չի առաջացնում համապատասխան վստահություն, Արամ Օրբելյանն ասաց. «Ուզում եմ ուշադրություն հրավիրել նրան, որ թե՛ տիկին Սաֆարյանը, թե՛ ես, թե՛ այստեղ գտնվող մնացած բոլոր անձինք անաչառ դիտորդ չենք, մենք մասնակից ենք այս գործընթացի, եւ գործընթացի մասնակիցը չի կարող լինել անաչառ դիտորդ, քաղաքականապես ակտիվ ցանկացած անձ՝ եւս, ցանկացած անձ, ով դատարանի մուտք է փակում, ով հիմա բակում ցույց է անում՝ անկախ նրանից, թե որ կողմում է, չի կարող դիտվել անաչառ դիտորդ»:

Օրբելյանի խոսքով՝ այս պարագայում պետք է հարցը դիտարկել ընդհանուր դաշտի մեջ՝ փորձելով պարզել՝ կա՞ այնպիսի օբյեկտիվ հանգամանք, որը կարող է ազդել գործի վրա. «Դուք բերեցիք մեկ օրինակ, ըստ որի՝ նախկինում բեկանել եք Ալեքսանդր Ազարյանի ինչ-որ որոշում, բայց բացի դրանից՝ ընկերական հարաբերություները չեն կարող լինել հիմք՝ անաչառությունն սահմանափակելու համար, այլապես ինքնաբացարկի հիմքերում օրենսգիրքը եւս դա կնախատեսեր»:

Անդրադառնալով տուժողների իրավահաջորդների այն հայտարարությանը, թե դատարաններն անկախ չեն, եւ Կառավարությունը միջոցներ է ձեռնարկում դրա դեմ, Արամ Օրբելյանն ասաց, որ ինքը դրա հակառակն է տեսել. «Բայց եթե անգամ տեսականորեն ընդունենք, որ այդ արգումենտը հիմնավոր է, դուք դարձյալ չեք կարող ինքնաբացարկ հայտնել, որովհետեւ նույն արգումենտը կարող է կիրառվել այլ դատավորի նկատմամբ եւս, եւ եթե չի կարող ձեւավորվել արդարադատություն իրականացնող այլ մարմին, համապատասխանաբար միջնորդությունը պետք է մերժվի»:

Օրբելյանը նշեց, որ դատավորի ինքնաբացարկ հայտնելու դեպքում կխախտվի Ռոբերտ Քոչարյանի արդար դատաքննության իրավունքը:

 

Տպել
1995 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել