Երևան
12 °C
2008 թվականի մարտի 1-ին Արցախից Երեւան զորք չի բերվել, եղել է զորքերի տեղաշարժ. Այսօր Երեւանում հրավիրված ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածու, 2008-ին Արցախի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը:
«Նախ Արցախից զորք չի բերվել, բոլորդ գիտեք՝ Արցախի պաշտպանության բանակը Զինված ուժերի ստորաբաժանում է, եթե տեղաշարժ է լինում, դա չի կոչվում Արցախից բերել Հայաստան։ Դա տեղաշարժ է եղել հայկական զինված ուժերում»,- ասել է Հարությունյանը՝ հավելելով, թե տեղեկություն ունեցել են, որ Պաշտպանության բանակի ստորաբաժանումներից ընտրված զինվորականներ եղել են Երեւանում։
Ի պատասխան լրագրողի հարցի գնահատելով այդ հանգամանքը՝ Հարությունյանը նշել է, թե իրենք իրավունք չունեն գնահատելու, քննարկելու Զինված ուժերի հրամանները, կա հստակ հիերարխիա, հստակ կանոններ։
Հրապարակ»-ին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն ասել է, թե՝ «…անընդունելի է Ղարաբաղում ունենալ քծնող նախագահ, որը հնազանդորեն տուրք է տալիս որեւէ մեկի, ներառյալ Հայաստանի վարչապետի քմահաճույքներին»: Լրագրողներից մեկը հետաքրքրվել է՝ արդյոք հարցազրույցում իրե՞ն է նկատի ունեցել Քոչարյանը.
«Ես չեմ քծնել երբեւէ իմ կյանքում, եթե քծնել իմանայի, ապա կքծնեի ժամանակին գործող իշխանություններին։ Այո՛, ես ունեցել եմ աշխատանքային նորմալ հարաբերություններ, ես գոհ էի մեր տնտեսական համագործակցությունից, դժգոհ՝ արցախյան խնդրի վերաբերյալ քաղաքականությունից։ Այդ գիծը հստակ կար։ Բայց նաեւ ես նույնը կրկնեցի, ինչո՞ւ չենք դիմադրել, որովհետեւ գիտեինք, այսօր էլ հայտարարում եմ՝ այն իշխանությունը, որը շեղվի արցախյան խնդրի հետ կապված անհրաժեշտ եւ ճիշտ ուղուց, ստիպված է լինելու հրաժարական տալ»,- ասել է Հարությունյանը:
Անդրադառնալով ՀՀ ներկա իշխանությունների Արցախի հարցով քաղաքականությանը՝ նախկին վարչապետը նշել է, թե հպարտությամբ է ասում՝ ՀՀ իշխանությունն ընտրել է այն կուրսը, որն ընդունելի է արցախցիների համար: Խոսքը, ըստ նրա, ինքնորոշման իրավունքի մասին է:
«Բանակցային գործընթաց չկա, չի էլ եղել: Հանդիպումներ եղել են, բայց չի կարելի կոչել բանակցություններ, եթե չկա գլխավոր կողմը՝ Արցախը, եւ չի մասնակցում։ Չեն կարող լինել բանակցություններ առանց Արցախի։ Արցախի անկախությունը չի կարող լինել բանակցային թեմա, սա նախապայման է: Հետագան կապված է Ադրբեջանի կողմից այս նախապայմանի ընդունումից։ Չի կարող քննարկման թեմա դառնալ մի բանաձեւ, որն անընդունելի է առաջին հերթին Արցախի ժողովրդի համար»,- ասել է Հարությունյանը:
Անդրադառնալով հնարավոր պատերազմի մասին հարցին՝ Հարությունյանը նկատել է, թե պատերազմը բացառվում է, եթե Հայաստանի Հանրապետությունն ունենա տարեկան ոչ պակաս, քան 8% տնտեսական աճ: Նրա կանխատեսմամբ՝ Հայաստանը 2021-ին կունենա երկնիշ տնտեսական աճ:
«Երբ ես տարվա առաջին եռամսյակից հետո նշում էի, որ ՀՀ-ն ունենալու է 7% տնտեսական աճ, ինձ չէին հավատում: Եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի, 2020 թ. այդ աճը կլինի ավելի շատ, իսկ 2021 թ. այն կլինի երկնիշ: Եթե մենք առաջիկա հինգ տարում չունենանք տնտեսական աճի բարձր տեմպեր, ապա ունենալու ենք խնդիրներ։ Պատերազմը հնարավոր է բացառել, եթե ՀՀ-ն ունենա տարեկան ոչ պակաս, քան 8% տնտեսական աճ։ Պատերազմը թանկ հաճույք է»,- ասել է Հարությունյանը:
Վերջինս անդրադարձել է նաեւ Արցախում սպասվող ընտրությունների ժամանակ հնարավոր ընտրակեղծիքների մասին խոսակցություններին. «Բացառում եմ, որ ընտրակեղծիքներ կլինեն, որովհետեւ Արցախում երբեք նման բան չի եղել»,- ասաց Հարությունյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱմփոփվել է «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագիրը
Կիսակառույց շինությունում կնոջ դի է հայտնաբերվել
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Մետրոպոլիտենի գործարկումից ավելի քան 40 տարի անց առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները. տեսանյութ
Վարդան Սարգսյանը հայր է դարձել. հաղորդավարը լուսանկար է հրապարակել նորածին որդու հետ
Մամուլ կա. է՛լ հայհոյանք, է՛լ զրպարտություն, է՛լ ափաշկարա սուտ. Աննա Հակոբյանը Թումանյանից մեջբերում է արել
Հենրիխ Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին
Ինչ հարցեր են Բաքվում քննարկել Վրաստանի նախագահն ու Ադրբեջանի վարչապետը
Արմեն Գրիգորյանն ու Վիվիան Լունելան քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացքը և զարգացման հեռանկարները
Երևան-Սևան ճանապարհին մեքենաներ են բախվել. «Chevrolet Volt»-ը կողաշրջվել է
Ռաֆայել Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա Գյումրիում, վերջին հրաժեշտը՝ Երևանում. հայտնի են օրերն ու վայրերը
Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը
Ձևավորված վստահելի գործընկերային հարաբերությունները լավ հիմք են նոր ծրագրերի համար. Սոկուլսկին՝ Փամբուխչյանին
Սլովենիան աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին. Փաշինյանն ընդունել է Տանյա Ֆայոնին
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերություններն առավել խորացնելու հնարավորություններին
Պատմության թանգարանում Լուվրի հետ համատեղ ցուցադրություն կբացվի. ներկայացվել է ԿԳՄՍՆ 2024-ի կատարողականը
Ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ. ուժեղացված ծառայությունը շարունակվում է
Ալեն Սիմոնյանը Սլովենիայի փոխվարչապետի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին
ՀՀ-ն կաջակցի Եգիպտոսի կողմից առաջադրված Խալեդ ալ Անանիի թեկնածությանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ. ի՞նչ է քննարկվել
Դպրոցի զինանոցում ոչ ուսումնական զենք-զինամթերք է հայտնաբերվել. տեսանյութ
Պախկվելով, ուրիշներին դեմ տալով` ստանում են ոչ թե ծանրակշիռ դերակատարում այլ ապագաղափարական Վարդանիկ. Ղազարյան
Սերժ Սարգսյանը փորձում է Քոչարյանի հետ բանավեճում միավորներ հավաքել․ թող իրեն հայելու մեջ նայի․ Ալեն Սիմոնյան
Չինարիում 55 և 49-ամյա ամուսինները տանը հանկարծամահ են եղել
Մայիսի 9-ի հաղթանակը մեր հաղթանակն էլ է․ Ալեն Սիմոնյանը՝ վարչապետի մոսկովյան այցի մասին. տեսանյութ
Ուրախ եմ, որ Ակադեմիական քաղաքի նախապատրաստական աշխատանքները բերել են հանրային խոսույթի փոփոխության. նախարար
«Մի դրամի ուժը» «ԴիջիԿոդ 2025-ի» գլխավոր գործընկեր
2026-ի ընտրությունը ցույց կտա, թե ժողովուրդն ինչ է մտածում ՔՊ-ի մասին, ինչպես 2021-ին ցույց տվեց. տեսանյութ
Սերժ Սարգսյանի անունը պետք է գտնվի ոչ թե քաղաքական օրակարգում, այլ քրեական գործի նյութերում. Արման Բաբաջանյան
Դոլարն ու եվրոն էժանացել են. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 15-ին
Մոսկվան մայիսի 9-ին ակնկալում է ավելի քան 20 պետության և կառավարության ղեկավարի այց. Պեսկով
ԱԽ քարտուղարն ու Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատարը քննարկել են երկկողմ համագործակցությունը
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ»-ը հայտարարում է Տաթև ՀԷԿ-ի համար 2 նոր ուժային տրանսֆորմատորի ձեռքբերման մրցույթ
Ձյան և անձրևի առատ տեղումները կշարունակվեն մի քանի օր, այնուհետև ջերմաստիճանը կբարձրանա 10 աստիճանով
Վարդան Ղուկասյանի մասին իմ կարծիքը չի փոխվել. կարծում եմ՝ իր ճիշտ տեղը բանտն էր. Ալեն Սիմոնյան
ՊԵԿ-ի և Իրանի մաքսային ներկայացուցիչները քննարկել են Ագարակի անցակետի սահմանահատմանն առնչվող հարցեր
Դատախազությունը պահանջում է Ավշարի նախկին ղեկավարից բռնագանձել 17 անշարժ գույք, ավելի քան 587 մլն դրամ
Ապարանի տարածաշրջանում մառախուղ է
Չի բացառվում, որ ինչ-որ երկիր վերապահում հայտնի այդ որոշմանը. Փաշինյանը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին
«Իմ քայլը» հիմնադրամը հայտարարում է «Ստեղծենք միասին» ծրագրի մեկնարկը. կկայանա բարեգործական ընթրիք
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT